Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց. արդյոք բնակարան ստանալու հույս կա

SOCIETY

Շիրակի մարզի Սպիտակի աղետալի երկրաշարժից 30 տարի անց դեռ կան ընտանիքներ, որոնք բնակարանով ապահովված չեն: Ընտանիքների մի մասը սպասում է  բնակարանների ձեռք բերմանը, բայց որոշ ընտանիքների համար, որոնք թեեւ ցուցակում են, բնակարան ձեռք բերելու հույսն անիրական է:

Ընդհանուր առմամբ, երկրաշարժի արդյունքում մարզում ոչնչացվել կամ վերականգնմանը ենթակա չի եղել 22 678 բնակարան եւ տուն, եւս 433 բնակարաններ վերանորոգման ենթակա բնակարաններ են ճանաչվել:

1989-2017 թվականներին մարզում տարբեր ծրագրերով եւ բյուջետային միջոցներով կառուցվել է 17085 բնակարան, եւս 6048 բնակարան եւ տներ ձեռք են բերվել «Վաուչերներ՝ բնակարան ձեռք բերելու համար» ծրագրի շրջանակներում:

Պետության հետ միասին (մարզում 4800 բնակարաններ կառուցվել են 1989-1992 թթ.-ին) տարբեր հիմնադրամներ եւ կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Համաշխարհային բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Լինսի», «Հանթսման» եւ «Ուրբան» հիմնադրամները, մասնակցել են աղետի գոտու բնակիչներին բնակարանով ապահովելու գործում:

«Մինչեւ 2008 թվականը տներից զրկված անձանց բնակարանային ապահովման սկզբունքներն այլ էին, քան հիմա: Այսինքն, Գյումրիում սեփական տների բնակիչները նույնպես բնակարաններ ստանալու իրավունք ունեին: 2008-ին կառավարությունը փոփոխություն կատարեց 1999 թ. թիվ 432 որոշման մեջ, եւ պետությունը որոշեց, որ  բնակարաններով կապահովվեն միայն բազմաբնակարան շենքերի բնակիչները: Քաղաքում սեփական տներ կորցրածները ավտոմատ դուրս էին եկել շահառուների ցուցակից», - NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Հետաքրքիր է, որ այս որոշումը չի տարածվել սեփական տներ կորցրած գյուղացիների վրա: Չնայած նման մոտեցման ակնհայտ անարդարությանը, տներից զրկված բնակիչների նկատմամաբ պետության պարտավորությունները դադարել են, իսկ գյուղացիների նկատմամբ՝ ոչ: Արդյունքում մարզոմ ծրագիրը շարունակվում է, իսկ Գյումրիում պետությունը պաշտոնապես ավարտել է իր պարտավորությունները: Ճիշտ է, վերը նշված անձանց ցուցակից չեն հանել, սակայն բնակարաններ նրանք չեն ստանա, մինչեւ որ 432 որոշումը չվերանայվի: Այժմ ցուցակում կա 94 նման ընտանիք:

Վերջին վերահաշվարկը կատարվել է 2008 թ.: 432 որոշման համաձայն, պետությունը դադարեցնելու է բոլոր պարտավորություններն այն անձանց նկատմամբ, ովքեր մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 1-ը հաշվառման համար չեն դիմել:

«Այդ մարդիկ ցուցակում են, բայց ծրագրի ավարտի հույսեր չկան: Այսպիսով, Գյումրիում այդ ծրագրով շահառուներ չկան: Բայց վերջերս, կառավարության հանձնարարությամբ, մենք այդպիսի ընտանիքների մասին համայնքներից նոր տվյալների մասին հարցում պահանջեցինք, տեղեկատվությունը փոխանցեցինք Տարածքային կառավարման նախարարությանը:

Առայժմ խոսքը որեւէ պարտավորության մասին չէ, բայց փորձ է արվում իրավիճակը պարզել: Ընդ որում, խոսքը ոչ միայն երկրաշարժից տուժածների մասին է: Մարզում բնակարան չունեցող 4391 ընտանիք կա, այդ թվում նաեւ փախստականների ընտանիքներ: Հնարավոր է խնդիրը լուծվի սոցիալական տների կառուցմամբ՝ առանց սեփականության իրավունքի», - ասաց վարչության պետը:

«Բայց ինչ վերաբերում է  94 ընտանիքներին, ովքեր կառավարության որոշման «շնորհիվ» բնակարան ստանալու իրավունք են կորցրել, դա աբսուրդ է: Նույն վիճակում հայտնված գյուղերի բնակիչները սպասում են բնակարանների: Մենք բազմիցս բարձրացրել ենք այս հարցը: Սակայն դեռ անարդյունք: Մեզ ասում են,  սպասեք այս ծրագրի ավարտին: Բայց չկա երաշխիք, որ մեկ ուրիշը կլինի: Գյումրիում ծրագիրը ավարտվել է, բայց մարզում՝ դեռ ոչ: Լոռիում դեռեւս 3 տարի նախատեսվում է:

Եվ միայն մի քանի տարի անց, երբ ծրագիրը կավարտվի, իշխամությունները կվերադառնան այն ընտանիքների հարցին, որոնք անարդար որոշման հետեւանքով դադարել էին ծրագրի շահառուներ լինել», - ասաց Ալբերտ Մարգարյանը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal