Ճապոնիան ափսոսանք է հայտնել ՄՓՀՀՊ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
INTERNATIONAL NEWSՃապոնիայի կառավարությունը ափսոսանք է հայտնում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ հույս ունի, որ սահմանված 60-օրյա ժամկետում հնարավոր կլինի հասնել վեճի կարգավորմանը: Այս մասին Տոկիոյում ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն, գրում է ՏԱՍՍ-ը:
«ՄՓՀՀՊ-ն կարեւորագույն դեր է խաղում միջուկային զինաթափման գործում, ուստի ստեղծված իրավիճակը ափսոսանք է առաջացնում: Մենք ենթադրում ենք, որ սահմանված 60-օրյա ժամկետում կարող են տարբեր երեւույթներ տեղի ունենալ եւ հույս ունենք, որ կողմերը արդյունավետ կօգտագործեն այդ ժամանակը», - նշել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դեկտեմբերի 4-ին հայտարարել էր, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով Վաշինգթոնը կդադարի ՄՓՀՀՊ-ի իր պարտականությունները կատարել, եթե ՌԴ-ն 60 օրում չվերադառնա պայմանագրի կատարմանը: ՌԴ նապագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 5-ին լրագրողների հարցերին պատասխանելով նշել էր, որ ամերիկյան կողմը ՌԴ կողմից ՄՓՀՀՊ-ն խախտելու վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացրել: