Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գերմանական ընկերությունը Հայաստանում ստեղծում է 200 աշխատատեղ

SOCIETY

CMX Solutions կազմակերպությունն այսուհետև իր գործունեությունն է սկսում նաև Երևանում: Ներկայում այն ստեղծել է 60 աշխատատեղ, սակայն դրանց թիվը հասցնելու է մինչ 200-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպության հանդիսավոր մեկնարկին ելույթով հանդես եկավ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Մարսել Զեքիրին:

«Մեր ընկերությունը շատ արագ է ընդլայնվում: Սա ընկերություն է երիտասարդ, դինամիկ մարդկանց համար, ովքեր ցանկանում են աշխատել և որևէ կերպ օգտակար լինել: Մենք ընտրեցինք Հայաստանը, քանի որ տեսանք, որ մարդիկ պատրաստակամ են այստեղ: Շատ երիտասարդներ են ավարտում համալսարանը, սակայն աշխատաշուկան փոքր է, և սա լավ հնարավորություն է նրանց համար: Հայաստանը ներկայում հրապուրիչ է ներդրողների համար ողջ Արևելյան Եվրոպայում: Դա համապատասխանում է մեր կարիքներին:  Նպատակ ունենք մեր գործունեությունը Հայաստանում ընդլայնել: Մեր թիրախն է մինչև մյուս դեկտեմբեր 200 աշխատող ունենալ, արդեն ունենք 60 աշխատակից»,-ասաց Զեքիրին ու հավելեց՝ իրենց նպատակն է դանդաղ, սակայն կայուն կերպով զարգանալ:

Ընկերությունը մատուցում է ծառայություններ թե՛ անհատներին և թե՛ կազմակերպություններին՝ աջակցելով հաճախորդներին անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, իսպաներեն լեզուներով` հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների, հաղորդագրությունների և սոցիալական ցանցերի միջոցներով: CMX Solutions-ը ձգտում է կատարելության և արտերկրյա հաճախորդներին տրամադրում է բարձրակարգ ծառայություններ:

Զեքիրին նշեց, որ Հայաստանում մարդիկ, ովքեր տիրապետում են օտար լեզուների, ոչ միայն կաշխատեն իրենց համար, այլ նաև կմասնակցեն իրենց կազմակերպած սեմինարներին։  «Շատ երիտասարդներ են ջանում աշխատանք գտնել, սակայն ընկերությունները հիմնականում պահանջում են 3-5 տարվա աշխատանքային փորձ, իսկ մեր ընկերությունը երիտասարդների համար է, ովքեր նոր են ավարտել համալսարան և մեծ փորձ չունեն: Մենք ինքներս ենք նրանց հետ սեմինարներ անցկացնում, զարգացնում նրանց կարողությունները»,-նշեց Զեքիրին:

 Նա նշեց, որ մարդիկ աշխատելու են հաճախորդների սպասարկման ծառայությունների ոլորտում, զանգերի կենտրոնում: «Օրինակ՝ եթե մեկը ցանկանում է փոխել չվերթի տոմսը, մեր հայաստանյան մասնաճյուղը կօգնի պլանավորել իրենց չվերթը, փոփոխել ժամը: Հայաստանցիները կօգնեն գերմանացի հաճախորդներին»,-ասաց Մարսել Զեքիրինը:

Տեղական գրասենյակի գործառնությունների ղեկավար Արևիկ Հակոբյանը նշեց, թե հպարտանում են, որ հնարավորություն են ընձեռում Հայաստանի գերմանախոս մասնագետներին միանալ իրենց կազմակերպությանը, աշխատանք գտնել:

SMX Soultion-ը ստեղծվել է 2012-ին Ֆրանկֆուրտումիսկ արդեն 2013-ին ծառայություններիառաջին կենտրոնն են ստեղծել Գերմանիայից դուրս Ընկերությունը մասնաճյուղեր ունիՍկոպյեում (Մակեդոնիա), ԹբիլիսիումԿովկասում երկու տարվա ներկայությունից հետո որոշել են տարածաշրջանում ընդլայնել իրենց գործունեությունն ու զարգանալCMX Solutions-ը հավատում է, որ երջանիկ աշխատակիցները բարձրակարգ սպասարկման մշակույթի և դրական փորձառության կրողներն են, և հատկապես բարձր է գնահատում որակյալ, բարձր մոտիվացված և միշտ վերապատրաստված անձնակազմի դերը: Կազմակերպության գործակալներն ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են առնվազն երեք լեզվի:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal