Բոլոր մարզեր ոստիկաններ են գործուղվել․ Աշոտ Ահարոնյան
SOCIETYԸնտրություններին բոլոր մարզեր ոստիկաններ են գործուղվել ընտրությունների բնականոն ընթացքն ու հասարակական կարգն ապահովելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Ամեն տեղ, չկա մի տեղ, որ ասենք, այստեղ չեն տարվել։ Բոլոր բնակավայրեր տարվել են, որպեսզի անհրաժեշտ քանակությամբ ոստիկաններ լինեն, նորմալ ծառայություն իրականացվի»,- հավելեց նա։
Նշենք, որ այսօր Ոստիկանությունն այսօր 26 հաղորդում է ստացել։ Դրանցից 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր: Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է ստուգման փուլում, իսկ 1-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: