ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից մասնակցել է 504 քաղաքացի, առավելագույն քվեն ստացել է «Իմ քայլը» դաշինքը
SOCIETYԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք ունեցող 729 ՀՀ քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 504 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած նիստում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Արտերկրից ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք է ունեցել 729 ՀՀ քաղաքացի, նրանցից ընտրություններին մասնակցել է 504-ը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 39 է: Քաղաքացիները ընտրելու հնարավորություն են ունեցել միայն կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին»,- ասաց Մուկուչյանը:
Արտերկրից քվեարկող քաղաքացիներն իրենց ձայները բաշխել են հետևյալ կերպ.
- «Հայաստանի հանրապետական» կուսակցություն- 9 կողմ ձայն
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 3 կողմ ձայն
- «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- 11 կողմ ձայն
- «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- 393 կողմ ձայն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 25 կողմ ձայն
- «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- 4 կողմ ձայն
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն- 0 կողմ ձայն
- «Մենք» կուսակցությունների դաշինք- 0 կողմ ձայն
- «Օրինաց երկիր» կուսակցություն- 1 կողմ ձայն
- «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն- 6 կողմ ձայն
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 13 կողմ ձայն
Էլեկտրոնային քվեարկությունը ավարտվել է քվեարկության օրվանից 7 օր առաջ: Քվեարկության արդյունքներն ամփոփվել են ՀՀ-ում քվեարկությունից հետո:
Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն ՀՀ դիվանագիտական կամհյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնողընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցողանդամները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելուիրավունք ունեցող անդամները, ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց, անկախսեփականության ձևից, արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների ընտրելուիրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելուիրավունք ունեցող անդամները: