Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում

SOCIETY

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց 2019թ-ին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին։ 

Հարկ է նշել, որ ԵԱՏՄ երեք մարմիններում՝ Բարձրագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում նախագահությունը փոփոխվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։ 

ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանի համար բացի պատասխանատվությունից, ենթադրում է նաև հավելյալ հնարավորություններ, որոնք լավագույնս օգտագործելու դեպքում ԵԱՏՄ տնտեսական ներուժը կարող է ծառայել Հայաստանի շահերին: Հասկանալու համար, թե ինչպես է գործում ԵԱՏՄ նախագահությունը, պետք է պատկերացում կազմել Եվրասիական տնտեսական միության կառավարման մարմինների մասին։ Ինֆոգրաֆիկայում ներկայացված են ԵԱՏՄ երեք մարմինները՝ Բարձրագույն խորհուրդը, Միջկառավարական խորհուրդը և Հանձնաժողովի խորհուրդը, դրանց հիմնական ֆունկցիաները և խնդիրները, ինչպես նաև՝ կազմը և կառուցվածքը։ 

 

Հայաստանը նախագահության շրջանակներում պետք է մշակի ճանապարհային քարտեզ և հստակեցնի գործողությունների առաջնահերթությունները։ Իր նախագահության ընթացքում՝ 2017 թվականին Ռուսաստանն առաջադրել էր 4 հիմնական նպատարկներ.
1.   ԵԱՏՄ տարածքում ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի ձևավորման գործընթացքում ներքին արգելքների և սահմանափակումների վերացում,
2.   Ազգային կառավարման համակարգի կատարելագործում, որի շրջանակներում հունվարի 1-ից գործել է ԵԱՏՄ  Մաքսային կոդեքսը, 
3.   Տնտեսության թվայնացման գործընթացի շարունակականության ապահովում, այդ թվում էլեկտրոնային առևտուր, ապրանքների հոսքերի հսկողություն մաքսային և այլ ոլորտներում,
4.   Ազատ տնտեսական գոտիների ձևավորման շարունակական ապահովում Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի, Սերբիայի և Սինգապուրի հետ։

Հատկանշական է, որ մատնանշված առաջնահերթությունները ամբողջովին չեն իրականացվել, ուստի, 2019 թվականին սպասվում է ինտեգրացիոն գործընթացների ակտիվ փուլ, որում Հայաստանը պետք է ունենա ոչ պակաս դերակատարում։ Այսպիսով, Հայաստանի առջև ծառացած են հետևյալ խնդիրները. առևտրի ծավալների մեծացումը և դրան խոչընդոտող գործոնների վերացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, ֆինանսական համակարգերի մոտարկման հեռանկարները, թվային օրակարգի կյանքի կոչումը, էներգետիկ ոլորտը, մասնավորապես՝ նավթագազային ընդհանուր շուկայի ստեղծման հարցը։ 

Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման նպատակով 2019 թվականին ուրվագծվում է 3 հիմնական նախաձեռնությունների իրականացում. Առաջինը՝ Եվրասիական ոսկերչական գրասենյակի ձևավորումն է` ոսկերչական խոշոր ձեռնարկությունների ներգրավմամբ, որոնց «մարկետմեյքերների» (շուկայի ստեղծող) կարգավիճակ կտան ու պետությունից ֆինանսական օգնություն կստանան։ Երկրորդ ուղղությունը լուսատեխնիկական ոլորտն է, երրորդը՝  թվային օրակարգն է։ Երկրների ղեկավարներն արդեն հաստատել են ԵԱՏՄ թվային փոխակերպման օրակարգը։

Հաշվի առնելով ինտեգրացիոն գործընթացների արդի միտումները և ԵԱՏՄ անդամ երկրների կողմից մշակված առաջնահերթությունները, ԵԱՏՄ տնտեսական տարածքում նախատեսվում է 2019-2025 թթ.-ին ձևավորել էլեկտրաէներգիայի, նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկաներ, որոնց վերաբերյալ արդեն դեկտեմբերի 6-ին Բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները ստորագրել են «ԵԱՏՄ-ի 2019թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին», «Գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» և «Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման մասին» որոշումները։ Հարկ է ընդգծել, որ այս որոշումների իրականացումը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ Հայաստանի համար։ 



Բացի այդ, Բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել են «ԵԱՏՄ-ի և անդամ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին» և «ԵԱՏՄ-ի և անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու» մասին որոշումները։ Այս համատեքստում ևս Հայաստանը կարևոր դերակատարում ունի հաշվի առնելով նաև ԵԱՏՄ-Իրան համագործակցության հարցում Հայաստանի ակտիվ մասնակցությունը։  

Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ տարածքում գործում է մաքսային օրենսգիրքը, Հայաստանը կարող է նախաձեռնել մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված քայլեր թվային փոխակերպման օրակարգի շրջանակներում։ Միանշանակ դրական կարելի է գնահատել Հայաստանի ներկայացրած նոր նախաձեռնությունը էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության մասին, սակայն այս գործընթացը պետք է շարունակական բնույթ կրի և առավելագույնս հեշտացվեն միության անդամ երկրների միջև մաքսային ընթացակարգերը, այդ թվում միության երկրների տարածքում ապրանքների շարժի վերաբերյալ տվյալների օպերատիվ փոխանակման հետ կապված խնդիրները։ 

Համաշխարհային տնտեսության մարտահրավերներին դիմակայելու նպատակով ԵԱՏՄ երկրները մրցակցելու փոխարեն պետք է կոոպերացնեն իրենց համեմատական առավելությունները և մրցունակ եվրասիական ապրանքանիշեր ստեղծեն։ Ինչպես նկատել էր Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ երկրները պետք է մեծ նախագծեր ձեռնարկեն, որոնք թույլ կտան երրորդ երկրներին ներկայանալ որպես մեկ ամբողջություն: Ուստի, ԵԱՏՄ բրենդի ձևավորման համար անհրաժեշտ է նաև ԵԱՏՄ անդամ երկրների արտադրական հզորությունների միավորում։ 

Մերի Հովսեփյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal