Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արմեն Բադալյան. «Ձևավորվել է լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ ընդդիմություն». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ արտահերթ ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ և լեգիտիմ էին: Ձևավորվել է լեգիտիմ իշխանություն, լեգիտիմ ընդդիմություն, և բոլոր խորհրդարանական ուժերը լուրջ անելիքներ ունեն քաղաքական հետագա գործընթացներում: Ամփոփելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Անցել է երեք ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստանը»: Առաջին երկու ուժերը լիբերալ կուսակցություններն են, երրորդը՝ «Լուսավոր Հայաստանը», չափավոր արևմտամետ քաղաքական ուժ է: Մենք կարող ենք ասել, որ Հայաստանում գերիշխում են անձնական կողմնորոշմամբ քվեարկողները, այսինքն՝ նրանք, որոնք մարդուն են քվեարկում: Իսկ քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողները՝ այն ընտրողները, որոնք քաղաքական ծրագրերին և գաղափարախոսությանն են քվեարկում, նրանց մեջ գերիշխում է արևմտամետ ուղղվածությունը: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Հայաստանում արևմտամետ ընտրազանգվածը գնալով ավելի է ամրապնդվում: Իհարկե, «Լուսավոր Հայաստանի» ձայները ծավալով քիչ են, բայց եթե գումարում ենք «Մենք դաշինքի» 2 տոկոսն ու «Սասնա ծռերի» գրեթե 2 տոկոս ձայները, ապա կարող ենք ասել, որ արևմտամետ ընտրազանգվածը բավականին ամրապնդվում է: Ի տարբերություն դրա, ռուսամետ ընտրազանգվածի շահերը ներկայացնող այդպես էլ չեղավ»,–ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանն առանձին–առանձին դիտարկեց ուժերին և նրանց գրանցած արդյունքները: ««Իմ քայլը» դաշինքի ստացած ձայները Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է՝ «Իմ քայլի» ձայները չեն: Սա պետք է հասկանալ: Սա նշանակում է, որ վարչապետի պաշտոնակատարը պետք է մտածի «Իմ քայլը» դաշինքին քաղաքական կերպար հաղորդելու մասին, որովհետև իր վարկանիշը միշտ չէ, որ այդպես բարձր է մնալու: Վարկանիշը ժամանակի ընթացքում իջնելու է, և այդ իջեցումը պետք է փոխհատուցվի կուսակցությանը կամ դաշինքին գաղափարա–քաղաքական ուղղվածություն տալու միջոցով և այն բարձրացնելով: Հակառակ դեպքում՝ հետագայում լուրջ խնդիրներ կունենա»,–ասաց նա՝ ընդգծելով, որ ԲՀԿ–ի արդյունքներն էլ ցույց տվեցին, որ ԲՀԿ–ն հատկապես մարզերում ազդեցություն ունի, բայց կուսակցությունը ռեբրենդինգի խնդիր ունի, այս ուժը ևս պետք է հետևություններ անի արդյունքներից: 

«Թեև «Լուսավոր Հայաստանը» անցավ խորհրդարանական ընտրությունների նշաձողը, բայց քարոզարշավը բավականին սխալ իրականացրեց: Եթե գրագետ քարոզարշավ իրականացներ, միանշնակ երկրորդ տեղը վերցնում էր: Ոչ ճիշտ նախընտրական ռազմավարության արդյունքում իր ձայները իջեցրեց: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ին. եթե ՀՀԿ–ականները կողմ քվեարկեին Ընտրական օրենսգրքի նախագծին, որտեղ անցողիկ շեմն իջեցվում էր, կանցնեին: Բայց դեմ քվեարկեցին միայն նրա համար, որ դեմ լինեն կառավարությանը, որևէ ռացիոնալ տրամաբանություն չկար»,–նշեց նա՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ՀՀԿ–ի ռազմավարությունը ճիշտ էր՝ ուրիշ ռազմավարություն այս պահին չէին կարող ունենալ:

«Եվ կարող ենք ասել, որ ՀՀԿ–ի համար լուրջ խնդիրներ են առաջ գալիս: Նախորդ ընտրությունները ցույց են տալիս, որ բացառությամբ ՀԱԿ–ի, այն ուժերը, որոնք խորհրդարանից դուրս են գալիս, հետո շատ դժվարությամբ են մտնում ԱԺ: ՀՀԿ–ն արմատական ռեբրենդինգի պետք է ենթարկվի, թեև դրանից հետո ևս որևէ երաշխիք չկա, որ կարող է հայտնվել 5 տարի հետո ձևավորվելիք ԱԺ–ում»,–շեշտեց մեր զրուցակիցը

Քաղտեխնոլոգը տարօրինակ չի համարում ՀՅԴ–ի ստացած ձայները: «ՀՅԴ–ն ուներ կայուն ընտրազանգված, ուղղակի կայուն ընտրազանգվածի ծավալներն էին պակաս: Վերջին 20 տարվա ընթացքում ՀՅԴ–ն քայլ առ քայլ մաշեց իր կերպարը: Դադարեց գոյություն ունենալ որպես հայ դասական, սոցիալիստական կուսակցություն: Վերածվել էր ՀՀԿ–ի կցորդի և ընդամենը քրեաօլիգարխիկ համակարգի մի մասի շահերի ներկայացուցչի, ինչը չներվեց»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե ՀՅԴ–ն իր կերպարը վերականգնելու ուղղությամբ չշարժվի, լուրջ խնդիր կունենա:

««Սասնա ծռերը» բավականին լավ մեկնարկային պայմաններ ունեին, աչքի էին ընկնում արմատական հեղափոխության հռետորաբանությամբ, «Հայ Դատ»–ական էին, Քուռ–արաքսյան հանրապետության ջատագովն էին: Բայց իրենց արմատականությունը քարոզարշավի կեսից միանգամից «նստեց». առաջ քաշեցին խորհրդարանը երկու տարի հետո լուծարելու գաղափարը, վարչապետի կողմից հակահարված ստացան և անմիջապես փափկեցին, բայց հեղափոխական ուժը չի կարող փափկել, երբ փափկում ես, դադարում ես լինել հեղափոխական ուժ: Քարոզարշավի կեսից ամեն ինչ արեցին՝ հեռանալու իրենց կերպարից»,– ասաց Ա. Բադալյանը՝ շեշտելով, որ այս ուժը ևս բավականին լուրջ խնդիրներ ունի:

«Եթե արմատական ռեբրենդինգի չենթարկվեն, դժվար թե հետագայում զարգացում ունենան: Ինչ վերաբերում է «Մենք» դաշինքին. թեև ընդգծված արևմտամետ դիրքորոշում ուներ, բայց չուներ այն մարդկային կապիտալը, որը կկարողանար նրանց հաջողություն բերել: Հիմա «Մենք»–ը զարգացման հետևյալ ճանապարհներն ունի. շարունակում է մնալ որպես «Մենք» դաշինք և մարգինալ ուժ, կամ բաժանվում է, այսինքն՝ ուժերից ամեն մեկն իր համար շարունակում է գոյությունը պահպանել արդարադատության նախարարության գրանցամատյանում: Իսկ ամենացավոտն ու ամենատրամաբանականն ինքնալուծարվելն է և, որպես շարքային անդամներ, մտնելը «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ հզորացնելու Հայաստանում արևմտամետ քաղաքական ուժը: Թեպետ կասկածում եմ, որ այս ճանապարհով կգնան, որովհետև անձնական ամբիցիաների հետ է կապված»,–նկատեց քաղտեխնոլոգը:

Ամենամեծ հակավարկանիշն ու ամենամեծ հակաընտրազանգվածն ունեցող ուժը. քաղտեխնոլոգն այսպես է բնութագրում ՕԵԿ–ին ու նշում, որ այդ հանգամանքները երբեք թույլ չեն տա, որ այս ուժը մտնի ԱԺ: Ըստ մեր զրուցակցի, ՕԵԿ–ի դեպքում ռեբրենդինգն էլ չի օգնի: «Եթե անգամ ուրիշ մեկը ղեկավարի այն, ՕԵԿ–ը ապագա չունի: Որպես առանձին ուժ ՕԵԿ–ն այլևս ոչինչ է»:

Արմեն Բադալյանը մնացած ուժերին քննարկելը անիմաստ է համարում և նշում, որ չեն կարող քվեարկությունից 3 ամիս առաջ ստեղծված քաղաքական ուժերը հույս ունենալ, որ կհայտնվեն ԱԺ–ում: Այդ ուժերի համար ճանապարհը, ըստ քաղտեխնոլոգի, այլ ուժերի հետ միավորվելն է, հակառակ դեպքում կդասվեն մեռած կուսակցությունների շարքերը: Ամփոփելով ԱԺ արտահերթ ընտրությունները՝ Ա. Բադալյանը երեք կետ առանձնացրեց. «Առաջին՝ հեղափոխությունն ավարտված է, երկրորդ՝ Հայաստան է մտնում քաղաքականությունը՝ իր կանոններով, և երրորդ՝ Հայաստանի ընտրազանգվածի մեջ սկսում է գերիշխող դառնալ արևմտամետ ուղղվածությունը: Ով այդ հանգամանքից համապատասխան եզրակացություն կանի, հաջորդ ընտրություններին հաջողություն կունենա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal