Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե երկրի տնտեսությունը չզարգանա, բոլորիս խորը հիասթափություն է սպասվում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրականում ցանկացած երկրում գործող վիճակագրական կառույցները շատ կարևոր գործ են իրականացնում: Եվ դժվար է պատկերացնել որևէ զարգացած երկիր, որը իշխող քաղաքական ուժի շահի սպասարկման ժամկետը երկարաձգելու համար կարող է իրեն թույլ տալ, թվանկարչությամբ զբաղվելով, երկրի զարգացման մասին կեղծ թվեր «արտադրել»: Ու եթե, օրինակ, Գերմանիայի նման հզոր տնտեսություն ունեցող երկրում իշխող քաղաքական ուժի կամ դեմքի պատճառով տնտեսական ցուցանիշների կամ տեմպերի վրա անգամ փոքր-ինչ բացասական ազդեցություն նկատելու դեպքում կարող է որոշում կայացվել և փոխվել իշխող կուսակցության առաջնորդը, ապա նույնը չի կարելի ասել զարգացող տնտեսություն ունեցող երկրների դեպքում: Առավել ևս, երբ այդ երկիրը նախկին խորհրդային պլանային տնտեսությունից անցում է կատարել ազատական տնտեսական համակարգի:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պարզ էր, որ շատ փուչիկներ պետք է օդում պայթեին: Եվ դա վերաբերում էր նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող թվերին, որոնք անգամ նախորդ իշխանությունների օրոք էին կասկածներ հարուցում:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի դիտարկմամբ, վիճակագրական փաստեր արձանագրող կառույցների իրականացրած գործառույթը բավականին կարևոր է, քանի որ դրանց համադրման հիմքով է հնարավոր որոշակի եզրահանգումներ իրականացնել: Մասնավորապես, թե տնտեսությունն ի՞նչ ուղղությամբ է շարժվում, ո՞ր ոլորտներն են զարգանում և այլն: Այսինքն, առանց նման արձանագրումների ո՛չ տնտեսագետները և ո՛չ էլ քաղաքական գործիչները չեն կարողանա որևէ զարգացման ծրագրեր մշակել: 

«Այս առումով վիճակագրական կոմիտեի գործառույթն անուրանալի է: Ինչ վերաբերում է մեթոդաբանությանը, ապա, որքանով տեղյակ եմ, այս ընթացքում մեթոդաբանության մեջ որևէ փոփոխություն չի եղել: Այսինքն, ինչ մեթոդաբանություն տարվա սկզբին է կիրառվել, նույնը շարունակում է կիրառվել մինչ օրս: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե նախկինում փաստերը խեղաթյուրվել են, իսկ հիմա ռեալ թվեր են հրապարակվում, ապա պետք է հաշվի առնել, որ, օրինակ, նախկինում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող տվյալներ հավաքագրելու ժամանակ վիճակագրական կոմիտեն հիմնվում էր գյուղապետերի, համայնքների ղեկավարների կողմից ներկայացված թվերի վրա: Եվ բնական է, որ կարող էին խեղաթյուրումներ լինել: Իմ կարծիքով, նույն մեթոդաբանության կիրառումը հիմք է տալիս ենթադրելու, որ ինչ մտավախություններ կային նախկինում, նույնը կարող է նաև հիմա լինել»,– ասաց Կ. Խաչատրյանը: 

Ու թեև այն ժամանակ լինում էին դեպքեր, երբ անգամ ներկրված հավի բուդը երկիր էր մտնում պաստառի անվան տակ, բայց, տնտեսագետի կարծիքով, իշխանական թևի և ընդդիմության ներկայացուցիչների վերլուծություններն իրականացվում էին նույն աղբյուրի կողմից հրապարակած տվյալների հիման վրա, քանի որ պաշտոնական այլընտրանքային տվյալներ հրապարակող այլ կառույց չի եղել: Այդ պատճառով է նաև, որ վիճակագրական թվերի սխալի տոկոս հաշվել նույնպես հնարավոր չէ

«Ինչ վերաբերում է նախկին և ներկա վիճակագրական ցուցանիշների տարբերությանը, ապա դա կարող է նաև կառավարության վարած քաղաքականությամբ պայմանավորված լինել: Մասնավորապես, եթե նախկինում հանքարդյունաբերությունն էր համարվում գերակա ճյուղ, հիմա դրա փոխարեն մեկ այլ մոտեցում է ցուցաբերվում: Եվ բնական է, որ ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը նաև դրանով է պայմանավորված: Պետք է հաշվի առնել նաև, որ քաղաքական անորոշությունը ևս իր ազդեցությունն ունի տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա»,– ասաց Կ. Խաչատրյանը: 

Խոսելով տնտեսական կայունության մասին՝ տնտեսագետը նշեց, որ խորհրդարանական ընտրություններն իրենց ազդեցությունը կունենան նաև այստեղ, քանի որ բիզնեսն անորոշություններ չի սիրում: Եվ քանի որ արդեն հստակ է, թե խորհրդարանական ուժերի ինչ ձևաչափ ենք ունենալու, ուստի եթե ձևավորվող կառավարությունն էլ հստակեցնի խաղի կանոնները, այդ ժամանակ արդեն երկրում առկա քաղաքական մոտեցումը իր տեղը կզիջի տնտեսականին:

«Այդ ժամանակ արդեն բիզնեսը կառաջնորդվի բացառապես տնտեսական գործոններով: Ես հույս ունեմ, որ Հայաստանը այդ ամենից հետո կսկսի տնտեսագիտական դասական առումով բնականոն զարգանալ: Մենք այլընտրանք չունենք: Այլապես, բոլորիս խորը հիասթափություն է սպասվում: Եվ եթե նախորդ յոթ ամիսների ընթացքում կառավարության գերխնդիրը որոշակի քաղաքական խնդիրներ լուծելն էր, իսկ տնտեսական խնդիրները երկրորդ պլան էին մղված, ապա ընտրություններից հետո ենթադրվում է, որ քաղաքական բաղադրիչները պետք է երկրորդ պլան մղվեն և առաջնային պետք է դառնա տնտեսության զարգացման հարցը»,– ասաց Կ. Խաչատրյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal