Անկարայում և Դիարբեքիրում ձերբակալվել են տասնյակ քուրդ գործիչներ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 12 անդամ, այս մասին տեղեկացնում է gazeteduvar.com.tr կայքը:
Հայտնի է, որ ձերբակալվածների թվում է նաև հայտնի լրագրող Քենան Քըրքայան:
Ոստիկանության հատուկջոկատայինները գրոհել են քրդամետ գործիչների տներն ու խուզարկություններ իրականացրել: Ձերբակալվածները տարվել են ոստիկանության բաժին, առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանք են պատրաստվում առաջադրել նրանց:
Նույն օրը Դիարբեքիրում ձերբակալվել է 22 քրդամետ կին գործիչ, որոնք հացադուլ էին սկսել ի պաշտպանություն բանտում գտնվող քուրդ պատգամավոր Լեյլա Գյուվենի: Այստեղ ոստիկանությունը գրոհել է ժողովրդադեմոկրատականների գլխավոր շտաբի շենքը:
Օրերս Ուրֆա քաղաքում ոստիկանությունը գրոհել էր քրդամետ կուսակցության տեղի գլխավոր շտաբի շենքի վրա՝ ձերբակալելով կուսակցության 38 անդամի: Վերջիններս նույնպես հացադուլ էին իրականացնում հաջակցություն Գյուվենի:
Ժողովրդադեմոկրատների գործողությունները համարվել են «ահաբեկչամետ քարոզչություն», մասնավորապես՝ նրանք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու համար: