Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հասարակությունը գերառողջ քայլ է կատարել». հարկ կլինի մի տասը տարի էլ սպասել. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված ցուցանիշները խոսում են այն մասին, որ ժողովրդի վստահությունը Նիկոլ Փաշինյանի թիմի նկատմամբ չի մարել: Բացի այդ, նման բարձր տոկոսները խոսում են նաև այն մասին, որ ժողովուրդը բավականին վախեցած է հին ուժերի վերադարձից, այդ պատճառով էլ ընտրությունների արդյունքների միջև տարբերությունը բավականին մեծ է:

««Իմ քայլը» դաշինքին 70 տոկոս ձայն տալու փաստը խոսում է նաև նախորդ իշխանությունների նկատմամբ այն խորը ատելության մասին, որը կա ժողովրդի մոտ: Ինչ վերաբերում է ՀՅԴ–ին, ապա իրենց նույն պատճառով չընտրեցին: Նոր կուսակցություններին տրված քիչ ձայներն էլ խոսում են այն մասին, որ ժողովուրդը նրանց կա՛մ դեռ չի ճանաչում, կա՛մ չի վստահում: ԲՀԿ–ի հավաքած ձայները խոսում են այն մասին, որ կուսակցությունը Ծառուկյանի շնորհիվ իր կայուն տեղն ունի քաղաքական դաշտում: Բացի այդ, ԲՀԿ–ի շարքերում կան դեմքեր, որոնց ժողովուրդը հարգում է: Այս ընտրությունների ժամանակ պարզ դարձավ նաև, որ ԲՀԿ–ն կարողանում է պահել թիմը»,– ասաց Ս. Խուդոյանը:

Խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին՝ հոգեբանը նշեց, որ նրանց հաջողվել է շահել ժողովրդի վստահությունը: Ինչ վերաբերում է ձևավորվելիք խորհրդարանի բացասական կողմին, Ս. Խուդոյանի կարծիքով վատն այն է, որ ըստ էության ընդդիմություն չի լինելու:

«Ընդդիմության բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ աստիճանաբար մեծամտության զգացում առաջանա, ինչը կհանգենցի «մեր դեմ խաղ չկա» կործանարար ավանդույթի ձևավորմանը: Մարդը նման դեպքերում շատ արագ սկսում է հավատալ, որ ինքը ամենալավն է, որ ամեն ինչ ճիշտ է և դրանից հետո էլ սկսում է սխալներ թույլ տալ: Հիմա, երբ խորհրդարանում այդ քննադատողը չկա, Աստված մի արասցե, որ նման զարգացումներ լինեն»,– ասաց Ս. Խուդոյանը:

«Սասնա ծռերին» ժողովուրդը բավարար ձայն չտվեց, քանի որ իրենց որպես ծայրահեղականների են վերաբերվում: Էյֆորիկ ֆոն լինել–չլինելու մասին էլ Ս. Խուդոյանն ասաց, որ ոչ մի էյֆորիա էլ չկա, պարզապես ժողովուրդը ոգևորված է:

«Դրա պատճառն այն է, որ ժողովուրդը զգում է, որ հաղթել է: Դրանից էլ ոգևորվել է:Իրականում ժողովուրդը երազում էր, որ նախորդ իշխանությունները կործանվեն, վերանան և, վերջապես, պատժվեն: Հիմա տեսնելով, որ իր երազանքն իրականացել է, տրամադրությունը բարձրացել է: Բայց ժողովուրդը նաև սպասում է արդարության վերականգնմանը, և ամենակարևորն այն է, որ հավատում է, որ դա անպայման կլինի»,– ասաց Ս. Խուդոյանը:

Հոգեբանի կարծիքով, ընտրությունների արդյունքները ցույց են տալիս նաև, որ իրականում ՀՀԿ–ի ընդդիմադիրների թիվը միայն «Իմ քայլը» դաշինքին տրված ձայները չեն: Նույնիսկ նոր ձևավորված կուսակցություններին տրված ձայները կրկին խոսում են այն մասին, որ մարդիկ ՀՀԿ–ին դեմ են եղել:

«Այս ամենը խոսում է այն մասին, որ մարդիկ հոգնել էին կոռումպացված համակարգից: Սթափ մարդն ինչպե՞ս կարող է կոռումպացված համակարգի աջակիցը լինել, կամ ուրախանալ, որ երկրում ծայրահեղ աղքատություն է տիրում: Մարդիկ տեսնում էին, չէ՞, որ պաշտոնի նշանակվելուց հետո սկսում են հարստանալ: Եվ ինչպե՞ս կարող են նման համակարգի պայմաններում մարդիկ դրական վերաբերմունք ունենալ նախորդ իշխանությունների հանդեպ: Այսինքն, հասարակությունը, 70 տոկոս տալով Փաշինյանի կողմից ղեկավարվող դաշինքին, գերառողջ քայլ է կատարել և այլ կերպ չէր էլ կարող լինել: Նման ցուցանիշներ արձանագրվեցին նաև այն պարզ պատճառով, որ այս ընտրությունների ժամանակ ընդդիմություն չկար: ՀՀԿ–ի ցանկացած խոսք իր դեմ էր ուղղվում, որովհետև ինֆորմացիայի աղբյուրը վարկաբեկված էր: Ի դեպ, հեղափոխություններից հետո ժողովրդի սիրելի ուժը միշտ էլ նման կատեգորիկ թվեր է հավաքում, բայց հետագա ընտրությունների ժամանակ այդ թիվը մոտենում է իրական պատկերին»,– ասաց Ս. Խուդոյանը:

Հոգեբանի կարծիքով, խորհրդարանական ընտրությունների շնորհիվ օրինականացվեց նաև իշխանափոխությունը, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ պայքարն ավարտվել է: Հիմա մարդիկ կփորձեն գնահատել, թե մեծամասնությունը կկարողանա՞ խելքով կառավարել, թե՞ իր դուխով կարող է աջ ու ձախ սխալներ թույլ տալ: Այսինքն, այս փուլում հասարակությունը սպասումներով է ապրելու: 

«Հիմա իսկական, խելքով, քրտնաջան, դիվանագիտորեն, առանց սխալներ թույլ տալու աշխատելու և իմաստուն կառավարման ժամանակն է: Եվ իսկական հաղթանակը դա է, ոչ թե ընտրությունների ժամանակ ստացած քվեների քանակը: Ստացված քվեն ընդամենը միջոց է: Փաշինյանի թիմը հաղթահարել է, իսկ հիմա արդեն ժողովուրդը պետք է ականատես լինի Հայաստանը տնտեսապես ծաղկեցնելուն և հզորացնելուն: Իմ կանխատեսումներով այդ սպասումները կտևեն տասը տարի: Այդ ընթացքում մեր երկիրը կհասնի զարգացման եվրոպական չափանիշների: Եվ տա Աստված, որ ավելի շուտ կարողանանք դրան հասնել, բայց, ամենայն հավանականությամբ, հինգ տարի հետո մենք կունենանք ձայների 50/50 արդյունք, իսկ դրանից հետո կձևավորվի նորմալ պառլամենտական համակարգ: Այդ ժամանակ մենք կունենանք առողջ ընդդիմություն և առողջ իշխանություն, և այդ դեպքում կկարողանանք վերջնականապես ոտքի կանգնել և ունենալ հզոր ու զարգացած երկիր»,– ասաց Ս. Խուդոյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal