Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերն ընդունել են արդյունքները. ինչպիսին է նրանց արձագանքը

SOCIETY

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերն ընդունել են դրանց նախնական արդյունքները:

884 849 քվե կամ ձայների ընդհանուր թվի 70.44%-ը ստացած «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջի ուղի եթերում դիմելով քաղաքացիներին, նշել է, որ երեկ ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան:

«Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ, և համարում եմ, որ սա Հայաստանի աննախադեպ նվաճումն է, ՀՀ քաղաքացիների կարևորագույն նվաճումն է»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք վստահության քվե տվեցին իրենց:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ ընտրության արդյունքների, հավաքելով 103 824 քվե կամ ընդհանուրի 8.27%-ը, խորհրդարանում երկրորդ ուժն է լինելու: Կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել և շնորհավորել է նաև խորհրդարան անցած «Իմ քայլը» դաշինքին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

«Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին և իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ և ի բարօրություն հայ ժողովրդի»,- ասված է ուղերձում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը հաղթահարել է անցողիկ շեմը և ստացել 80 024 ձայն կամ ընդհանուրի 6.37%-ը, հայտարարության մեջ նշել է, որ կուսակցությունն արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը և երախտագիտություն հայտնում կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։ 

«Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն են, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ:

 
 



Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը ստացել է 59 068 ձայն՝ ընտրողների 4.70%-ի քվեն, տարածել է հաղորդագրություն, որտեղ հաջողություն է մաղթել խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը, քանի որ դրանից է կախված մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը:

«Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ստացել է 48 822 ձայն կամ ընդհանուրի 3.89%-ը: Կուսակցությունը հաղորդագրության մեջ նշել է, որ ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների»,- ասված է հայտարարության մեջ:

25 174 քվե կամ ընտրողների 2.00%-ի ձայնը ստացած «Մենք» դաշինքի գնահատմամբ` վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չեն ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները:

«Այո՛, այս ընտրություններն անցել են առանց էական խախտումների և միջադեպերի, բայց նաև ակնհայտ է բոլորի համար, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքում էլ ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից և խորհրդարանական կառավարման համակարգի կայացման առումով դրական երևույթ չէ»,- ասված է «Մենք» դաշինքի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
 
4122 ընտրող կամ 0.33% տոկոս ձայն ստացած «Ազգային առաջընթաց» կուսակցության  ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ շնորհավորում է հայ ժողովրդին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ։ «Շնորհավորում ենք հայ ժողովրդին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ։ Շնորհավորում ենք նաև Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում մեծամասնություն կազմելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, որը ստացել է 22 862 կամ ընտրողների 1.82%-ի քվեն, համարում է, որ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության կայացման ճանապարհին:

«Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ, ինչի շնորհիվ ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը»,- այս մասին ասվում է «Սասնա Ծռեր» կուսակցության հայտարարության մեջ:

12 390 ձայն կամ ընդհանուրի 0.99%-ը ստացած «Օրինաց երկիր» կուսակցությունը ևս տարածել է հաղորդագրություն և շնորհակալություն հայտնել իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին: «Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»,- նշված է «Օրինաց Երկիր» կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ:

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ստացել է 8533 ձայն՝ ընտրողների 0.68%-ի քվեն. կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կսպասեն վերջնական արդյունքներին, նոր հայտարարություն կտարածեն, բայց ամեն դեպքում նշեց, որ ընդունում են ընտրության արդյունքները:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ստացել էր 6460 ձայն կամ 0.51%. կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանը նշեց, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ վաղը հանդես կգան հայտարարությամբ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal