Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱԺ–ն այլ դերակատարում պետք է ստանձնի. հարկավոր է կառավարությանը հակակշռել. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ ընտրությունների արդյունքներն արձանագրեցին, որ հին ուժերը մերժվում են, և այլևս որևիցե հնարավորություն չկա գոնե այս ժամանակահատվածում վերադառնալ և երկրում դերակատարություն ունենալ: Նշվածը «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Վարդան Թունյանի կողմից արձանագրված փաստերից մեկն է:
 
«Այդ էջը պետք է փակվեր, և մի նոր էջ սկսվեր: Թեև ցանկանում էի, որ նոր ուժերն ընդդիմություն դառնային, ուզում, որ նոր ԱԺ–ն ավելի մրցակցային լինի, բայց քաղաքական զարգացումը ենթադրում է, որ ընտրությունն, ամեն դեպքում, պետք էր. միանշանակ պետք է մերժվեին և՛ ՀՀԿ–ն, և՛ ՀՅԴ–ն: Սա թույլ կտա, որ իրենք մի պահ հեռանան, մոտեցումներ մշակելու և վերակազմակերպվելու ժամանակ ունենան: Հիմա հեղափոխության ալիքի էներգիան դեռ շատ բարձր է, ուղղակի համապետական ընտրությունների մակարդակով հաստատագրվեց այն փաստը, որ նոր ուժերը լիակատար վերահսկողություն են սահմանում երկրում՝ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր դաշտում, և կրում են ամբողջ պատասխանատվությունը»,–«Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ ԱԺ անցած ուժերին, ամեն դեպքում, պետք են լուրջ ընդդիմախոսներ, լուրջ աջակցություն նաև հասարակական դաշտից:
 
Վ. Թունյանն ընդգծեց, որ նախընտրական շրջանում կիրառված որոշ տեխնոլոգիաներ իր համար խնդրահարույց էին. «Փաշինյանը հին մեթոդը կիրառեց՝ թիրախ ընտրելով ՀՀԿ–ին: Խորամանկորեն շեշտը դրվեց ՀՀԿ–ի վրա, որ ժողովրդի մոտ ակնհայտ լինի հնի ու նորի, հեղափոխության և հակահեղափոխության պայքարը, ինչի արդյունքում «Իմ քայլն» անհամեմատ մեծ տոկոս կհավաքի: Թե՛ դաշինքի և թե՛ երկրի համար լավ է, որ «Իմ քայլը» շատ ձայներ հավաքեց, բայց մյուս կողմից՝ առողջ և ուժեղ ընդդիմության ձևավորման իմաստով շատ վատ է»:
 
Նրա խոսքով՝ կան մի քանի օբյեկտիվ հանգամանքներ, համաձայն որոնց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը չի կարող հանդես գալ որպես լուրջ ընդդիմություն. «Օդում սավառնող կասկածները, հովանավորների մասին մտայնություններն իրեն թույլ չեն տալու շատ համարձակ քննադատել պարոն Փաշինյանին, իր դիրքերը թույլ են: Բացի այդ, լինելով «Ելք» դաշինքի անդամ, հեղափոխության բուն գործընթացին փողոցում ակտիվ պայքար չիրականացրեց: Այս հանգամանքը ևս թույլ չի տա մտածածներն ասել՝ լեզուն կարճ կլինի: Նա փորձելու է հարմարվել, որովհետև հետագայում՝ վերջին պահին, կարող են երեսին ասել՝ դու, ամեն դեպքում, չմասնակցեցիր հեղափոխությանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ–ին, ապա այն մեծ ռեսուրսի, լիդերի մեծ հեղինակության ու կատարած քայլերի շնորհիվ բավականին լուրջ տոկոս հավաքեց:
 
Բայց, այնուամենայնիվ, չմոռանանք, որ Գագիկ Ծառուկյանը մեծ գործարար է, տնտեսական բազմաթիվ կապերով ստիպված է լինելու առնչվել կառավարության հետ»:
 
Ըստ նրա՝ այս հանգամանքը միգուցե մի փոքր կաշկանդի քննադատելու առումով. «Բայց առաջ չընկնենք: ԲՀԿ–ում նաև քաղաքական թիմ կա, միգուցե քաղաքական թիմը նոր վարք որդեգրի»:
 
Այդուհանդերձ, նա կարևորեց երկու ուժերի հետևյալ դիրքավորումը. «Ես ցանկանում եմ, որ ԲՀԿ–ն և ԼՀԿ–ն կարողանան ԱԺ–ում ավելի ակտիվ, համարձակ հակակշռել «Իմ քայլը» դաշինքին. «Իմ քայլի» ցուցակում քաղաքականացված լիդեր հատվածի մեծամասնությունը գնալու է կառավարություն, և կայացած գործիչների իմաստով իրենք շատ աղքատ են: Մատների վրա կարելի է հաշվել մի քանի հոգու և վերջ: Այդ պատճառով ԱԺ–ում մրցակցային լուրջ դաշտ ձևավորելու համար կարևորում եմ և անհրաժեշտ համարում ԲՀԿ–ի և ԼՀԿ–ի ակտիվ, համարձակ, անկաշկանդ դիրքորոշումները, բանավեճ ստեղծելը: Նիկոլ Փաշինյանն ինչ որոշում ընդունի, ԱԺ–ում իր քաղաքական հեղինակության հաշվին պատգամավոր դարձած և քաղաքական դաշտում ոչ պրոֆեսիոնալ երիտասարդները հաստատելու են: Բայց ԱԺ–ն այլ կոչում ունի, հաշվի առնելով նաև այն, որ մեզ մոտ դեռ կառավարման խորհրդարանական համակարգն է: ԱԺ–ն այլ դերակատարում պետք է ստանձնի և պետք է կառավարությանը հակակշռել: Բայց այս ԱԺ–ն այդ իմաստով շատ մեծ ռիսկեր ունի և նշված տեսանկյունից շատ թույլ դիրքերում կլինի:
 
Մտավախություն կա, որ 70 տոկոսը միայնակ կարող է ցանկացած որոշում ընդունել»:
 
Վարդան Թունյանը վերոնշյալ իրավիճակի համատեքստում կարևորում է հատկապես արտախորհրդարանական ուժերին: Նա ընդգծեց, որ մի շարք ուժերի մեծ դաշինք ձևավորելու առաջարկ են արել: 
 
«Առաջարկեցինք դաշինք ձևավորել, որ այդպիսով փորձենք մեզ վրա կենտրոնացնել ուշադրությունը և, որպես ընդդիմություն, հետագայում հանդես գանք խորհրդարանում. որ ոչ թե ՀՀԿ–ն դառնա Ն. Փաշինյանի միակ օպոնենտը, այլ մեր կողմից առաջարկ ստացած ուժերը»,–ասաց նա՝ ընդգծելով, որ քչերն արձագանքեցին առաջարկին:
 
Հիմա նույն առաջարկը կանեն՝ արդեն արտախորհրդարանական հզոր կենտրոն ստեղծելու և ակտիվ գործունեություն ծավալելու համար: Կփորձեն ներգրավել այն քաղաքական ուժերին, որոնք ասելիք ունեն ու դրանով Հայաստանի քաղաքական կյանքում կարող են ներդրում ունենալ:
 
«Կարևորում եմ արտախորհրդարանական ուժերի՝ ԱԺ–ին առողջ, կոնստրուկտիվ առաջարկներ ներկայացնելու անհրաժեշտությունը: Իրենց շնչառությունը միշտ պետք է զգա խորհրդարանը»,–ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հարթակը կենդանի կպահի նաև կուսակցություններին, և իրենք էլ խիստ ռեալիզացված կլինեն քաղաքական դաշտում:
 
«Արտախորհրդարանական հարթակը հուշելու է, օգնելու է և իրենց միշտ սթափ է պահելու, որ չափի զգացողությունը չկորցնեն, և չմտածեն, թե հաղթելով ՀՀԿ–ին՝ բացառիկ են, անկրկնելի ու անսխալական: Ընդհանրապես ժողովուրդը քաղաքականության մեջ որևիցե մեկին մշտապես չի սիրում: Սիրում է ինչ–որ մեկին՝ համեմատած ինչ–որ մեկի հետ»,–ասաց նա՝ այս պարագայում ընդգծելով ՀՀԿ–ի հանգամանքը, որը և Ն. Փաշինյանին ձայն տալու գործոն դարձավ
 
«Իսկ եթե ՀՀԿ–ն չլինի, և երբ այլ ուժեր հայտ կներկայացնեն, կամ որոշ քնած ուժեր նորից կզարթնեն, այդ ժամանակ միայն կձևավորվի հայկական քաղաքական դաշտի իրական խճանկարը»,–եզրափակեց նա:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer