Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հերթական դժբախտ դեպքն ու Լոռու մարզպետի «քայլերը». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում նորից հրդեհ էր բռնկվել: Այս անգամ ծխախեղդ են եղել 3–րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչները: Ի դեպ, այս թաղամասում հրդեհի դեպքերը նորություն չեն: Ավելին՝ թաղամասը հայտնի է իր մեծ ու փոքր հրդեհներով, որոնց հետևանքով բավականին մարդիկ են կյանքից զրկվել: Այդ մասին գիտեն բոլոր ղեկավարները, բայց հատկապես նախկին, իսկ այսօր նաև ներկա իշխանությունների անտարբեր վերաբերմունքն այդ թաղամասում ապրող բնակիչների հանդեպ այդպես էլ չի փոխվել: 

Ի դեպ, թաղամասը 1988 թվականի երկրաշարժից հետո է ձևավորվել, երբ Ստեփանավան քաղաքում ամբողջովին ավերվել է «Չերեմուշկա» կոչվող թաղամասը: Փայտից կառուցված եռահարկ ժամանակավոր կացարանները 10 տարով են հանձնվել բնակիչներին, մինչև նոր և հիմնական բնակելի տներ կառուցվեն նրանց համար: Կառուցված բնակարաններում տեղավորել են 297 ընտանիքի՝ ընդհանուր առմամբ մոտ 1000 բնակչի, բայց …. 

Բայց 30 տարի է անցել, սակայն, այդ «ժամանակավոր» կառուցված կացարաններն իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար: Այնտեղ ապրող արդեն երրորդ սերունդն է մեծանում: Արդեն նրանց աչքն էլ է ջուր կտրել մի լավ լուրի սպասելով: Մարդիկ այստեղ ապրում են տունն ու տեղը հրդեհվելու, շենքը քանդվելու ամենօրյա վտանգն աչքների առջև: Եվ այդ պայմաններում պատրաստվում են 30–րդ Ամանորը դիմավորել: 

Թաղամասում օրերս տեղի ունեցած հերթական դժբախտ դեպքի մասին տեղեկությունը վերջնականապես հունից հանել է բնակիչներին: Իրենց խնդիրների վրա նոր իշխանությունների ուշադրությունը հրավիրելու համար որոշել են Ստեփանավան– Վրաստան միջպետական ճանապարհը փակել, քանի որ այլևս ի վիճակի չեն նման պայմաններում գոյատևել:

Ստեփանավանի քաղաքապետի մամուլի խոսնակ Սարգիս Գոքորյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ հատկապես վերջին յոթ տարիների ընթացքում տարին առնվազն 2 անգամ հարցը բարձրացվել է Ստեփանավանի քաղաքապետի կողմից: Բազմիցս դիմել են թե՛ կառավարությանը, թե՛ մարզպետարանին, սակայն հարցն այդպես էլ մնացել է չլուծված:

«Այդ շենքերի բնակիչները բոլորն էլ իրենց տունը ջեռուցում են կա՛մ փայտի վառարանով, կա՛մ էլեկտրական սարքերով: Փայտե շենքերի համար դրանք հավասարապես վտանգավոր են: Համայնքապետարանն իր սուղ միջոցներից հատկացումներ իրականացնում է տանիքի վերանորոգման և այլ խնդիրները լուծելու համար, բայց այնքան միջոցներ չունի, որ կարողանա նոր թաղամաս կառուցել: Համայնքապետարանը բազմիցս ծրագրեր է ներկայացրել իշխանություններին, սակայն դրանք հիմնականում հավանության չեն արժանացել: Նախորդ իշխանությունների տարիներին միայն Հովիկ Աբրահամյանի վարչապետ եղած ժամանակ մեր ներկայացրած նախագիծը հավանության արժանացավ, սակայն կրկին, միջոցներ չլինելու պատճառով, ծրագիրը չֆինանսավորվեց: Եվ հիմա, փաստորեն, նույն իրավիճակը շարունակվում է»,– ասաց Ս. Գոքորյանը:

Բնակիչներն ահազանգում են, որ ամեն րոպե կարող է նույն իրավիճակը կրկնվել: Համայնքապետարանը կարող է միայն հանդես գալ խնդիրը բարձրաձայնողի տեսանկյունից, քանի որ համայնքապետարանի անգամ մի քանի տարվա բյուջեն բավարար չէ ընդամենը մեկ շենք կառուցելու համար, էլ չենք խոսում թաղամաս կառուցելու մասին: 

«Սա պետական հոգածություն պահանջող խնդիր է, և հետևաբար մենք էլ մեր հերթին ենք հարցնում, թե ինչու ներկայացված ծրագրերը չեն ֆինանսավորվում: Խնդիրն այն է, որ շատ է խոսվում այն մասին, որ քայլեր են ձեռնարկվում աղետի գոտի հասկացությունը վերացնելու համար, բայց փաստորեն այսօր Ստեփանավանի 297 ընտանիք ամեն օր նույն ահ ու սարսափով քնում ու արթնանում է: Այս ընթացքում փայտաշեն տների ոչ միայն հիմքերն են փտել, այլև չկան նորմալ տանիքներ, նկուղները լցվում են կոյուղաջրերով, և իրականում շատ սարսափելի իրավիճակ է»,– ասաց Ս. Գոքորյանը:

Սրանք հարցեր են, որոնք ոչ թե վաղը– մյուս օրը պետք է լուծվեն, այլ դեռ երեկ պետք է լուծված լինեին: Թաղամասի բնակիչները պատրաստվում են «փրկեք մեզ» խորագրով բողոքի մեծածավալ ակցիաներ իրականացնել: Մեր տեղեկություններով, առավոտից մինչ աշխատանքային օրվա ավարտը Լոռու մարզպետը չէր այցելել դեպքի վայր, չէր զրուցել բնակիչների հետ: 

Ի դեպ, «Փաստի» թղթակիցը փորձեց կապ հաստատել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ և ճշտել տեղեկությունը, իմանալ նրա մոտեցումները, բայց նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց:

Հ.Գ.- Ի պատիվ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, ով ծնունդով ստեփանավանցի է, պետք է նշել, որ նա շատ արագ, շատ օպերատիվ  է արձագանքել ցավալի դեպքին և այցելել թաղամաս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal