Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անհայտ մարզպետների ու անհայտ այլոց ռեյտինգային խրախճանքը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Արդեն անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, չնայած մասնակից և դիտորդական կողմերի ընդհանուր դրական արձանագրումներին, կա, այսպես ասած, մի անհանգստացնող կողմ: Խոսքը մասնավորապես ռեյտինգային ընտրակարգի և այդ ընտրակարգով իշխող թիմի մի շարք ներկայացուցիչների, մեծամասամբ մարզպետների կամ քաղաքական հանրությանը անհայտ դեմքերի ստացած մեծաքանակ ձայների մասին է:

Օրինակ, երբ բազմաթիվ ձայներ են ստանում Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Դավիթ Սանասարյանը և հեղափոխության մյուս առաջամարտիկները, կասկած չկա, որ ընտրողն իր ձայնը տվել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև այն անձանց, ում ասոցացրել է հեղափոխության հետ, տեսել է այդ մարդկանց հեղափոխական օրերի ուղիղ հեռարձակումների ժամանակ, Հանրապետության հրապարակի հարթակում: 

Անհասկանալի է սակայն, թե ինչպես են, օրինակ, 10 կամ 20 հազարից ավելի ձայներ ստանում մարդիկ, ովքեր ոչ հեղափոխական ավանգարդի ներկայացուցիչ են, ոչ էլ ունեն քաղաքական կենսագրություն: Հատկապես անհանգստացնող է, երբ այդ անհայտ դեմքերը «շատ պատահականորեն» մարզպետներ են լինում: Լավ, ենթադրենք Սասուն Միքայելյանի դեպքում, կա, այսպես ասած, տեղական հեղինակության և տարիների քաղաքական կենսագրության գործոնը: Սակայն նույն այդ գործոնը չկա մի շարք բազմաքվե մարզպետների դեպքում, ում անունները մինչև օրս անհայտ են: Բացի մարզպետներից, որոնցից ոմանք, ընդ որում, նախորդ ընտրություններին լավագույն դեպքում ստանում էին 300–500 ձայն, անհանգստացնող է նաև ոչ պակաս անհայտ այլ ռեյտինգային թեկնածուների ստացած բազմաթիվ ձայների քանակը:

Որևէ կերպ կասկածի տակ չդնելով իշխող ուժի հաղթանակը, Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության նկատմամբ հասարակության անվերապահ վստահությունը, ինչպես նաև վստահ լինելով, որ համամասնական համակարգի դեպքում էլ իշխող թիմը կստանար նույնքան, եթե ոչ ավելի շատ ձայներ, չենք կարող չարձանագրել, որ վերոնշյալ անհանգստությունները ազդակ են առ այն, որ նոր Հայաստանը հնից ժառանգել է որոշակի արատավոր ընտրական պրակտիկա:

Խոսքը մասնավորապես վարչական ռեսուրսի դերակատարության մասին է: Նույնիսկ, եթե այդ ռեսուրսը ուղղակիորեն չի կիրառվել մարզպետների կողմից, ամեն դեպքում եղել է այդ ռեսուրսի, այսպես ասած, ինքնակիրառում, երբ, ասենք, գյուղապետները որոշել են ավանդույթի ուժով իրենց համայնքների ձայները կոնսոլիդացնել մարզպետ–թեկնածուի համար: Եթե նույնիսկ որևէ փաստ չգտնվի վարչական ռեսուրսի նման ուղղորդման համար, իշխանությունը շարունակում է կրել պատասխանատվություն այդ ռեսուրսի ինքնակիրառման համար: Դժվար թե ինչ–որ մեկն ասի, որ անհայտ անունով մարզպետները վեց ամսում հասցրել են մարզերում այնպիսի ռեֆորմներ իրականացնել, որ հանրապետականացված գյուղապետները հանկարծ որոշել են իրենց տեղական էլեկտորատին կոնսոլիդացնել մարզպետի ընտրության համար: 

Իշխանությունն ունենալով ահռելի վստահություն և համոզմունք, որ ամեն դեպքում հաղթելու է խորհրդարանական ընտրություններում, կամ պետք է ջանքեր ներդներ Ընտրական նոր օրենսգիրք ընդունելու համար, որը կբացառեր ռեյտինգային արատավոր ընտրակարգն իրենից բխող արատավոր պրակտիկաներով, կամ եթե չէր հասցնում փոխել ԸՕ–ն, պետք է այդ պրակտիկաների բացառման հարցը լուծեր քաղաքական կամքի միջոցով:

Արդեն ակնհայտ է, որ ռեյտինգային ընտրակարգի արդյունքում կան ներթիմային որոշակի տարաձայնություններ և այդ տարաձայնություններում սակարկման հիմնական առարկան ձայների քանակն է: Սակայն, որ ավելի վատ է, շարունակվում է նախկին համակարգից մնացած քաղաքական արատավոր պրակտիկաների սահուն ներթափանցում նոր համակարգ, որն անխուսափելիորեն չի սահմանափակվելու բացառապես ընտրական գործընթացով ու դերակատարություն է ունենալու նաև հետագայում, օրինակ, նույն գյուղապետներին պահելով մարզպետներից կախվածության մեջ:

Այս իմաստով նոր խորհրդարանն իսկապես անելիքներ ունի: Անելիքներ՝ փոխելու քաղաքական համակարգի ձևաչափը՝ ընդհանրապես երկրի կառավարման մոդելից սկսած, ԸՕ–ով վերջացրած: Ինչու չէ, կարիք կա նաև վերանայելու մարզպետների ու մարզպետարանների ինստիտուտը, որոնք գնալով ավելի են նմանվում գեներալ–գուբերնատորական համակարգի: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal