Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանից հրաժարվում է ոչ միայն ամերիկյան, այլև նորվեգական կապիտալը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան և եվրոպական խոշոր ընկերությունները, որոնք հիմնականում գործունեություն են ծավալում նավթագազային հանքարդյունաբերության ոլորտում, սկսել են իրենց պայմանագրերը խզել Ադրբեջանի հետ: Մոտավոր հաշվարկներով, խոսքը 10– ից ավելի խոշոր ընկերությունների մասին է, որոնք Ադրբեջանը սկսել են լքել դեռևս 2015 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո: Եվ, փաստորեն, այդ միտումները ոչ թե մարում են, այլ շարունակվում: Վերջերս Ադրբեջանը լքեցին ևս մի քանի խոշոր ամերիկյան ընկերություններ, խզեցին պայմանագրերը՝ իրենց գործունեությունը որակելով տնտեսապես ոչ շահութաբեր: Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ամերիկյան խոշոր նավթային ընկերությունների ներկայացվածությունը Ադրբեջանում ունի նաև իր քաղաքական բաղադրիչը: Եվ որքան ամերիկյան կապիտալը քիչ լինի Ադրբեջանում, այնքան ԱՄՆ–ի ձեռքերն ավելի ազատ կլինեն, կախվածությունը փոքր կլինի և ավելի ազատ կլինի իր քայլերի մեջ:
 
«Չի բացառվում նաև, որ այն կարող է կապված լինել Ադրբեջանի վրա ԱՄՆ–ի կողմից ճնշումներ գործադրելու ցանկության հետ: Վերջերս Ադրբեջանը լքած ամերիկյան «Exxon Mobil» ընկերությունը ներգրավված է եղել Բաքվի մոտակայքում գտնվող ադրբեջանական ամենախոշոր նավթագազային հանքի շահագործման գործընթացում: Եվ հեռանալով Ադրբեջանից՝ սկսել է վաճառել իր մասնաբաժինները: Ինչ վերաբերում է նորվեգական ընկերություններին, ապա նրանք նույնպես վաճառեցին իրենց ընկերությունները և վերջնականապես դուրս եկան ադրբեջանական շուկայից»,– ասաց Ա. Մովսիսյանը: 
 
Դրա հետևանքներից մեկը եղավ նաև այն, որ Ադրբեջանը ցանկանում է խզել դիվանագիտական հարաբերությունները Նորվեգիայի հետ և պլանավորվում է փակել Նորվեգիայի դեսպանատունը: Անշուշտ, գերտերությունները ցանկանում են գործ ունենալ կանխատեսելի վարքագիծ ունեցող երկրների հետ, սակայն Ադրբեջանի՝ վերջին մի քանի տարիներին Հայաստանի ու Արցախի հանդեպ վարվող ագրեսիվ քաղաքականությունն ու հռետորաբանությունը նույնպես կարող էր հանգեցնել նման արդյունքի: Ու թեև վերլուծաբաններն այս ամենը հիմնականում կապում են տնտեսապես ոչ շահավետ համագործակցության հետ, քանի որ ադրբեջանական նավթի պաշարները զգալիորեն նվազել են և այլևս նախկին գրավչությունը չունեն, սակայն ակնհայտ է, որ այն կարող է կապված լինել նաև մի շարք կոռուպցիոն բացահայտումների հետ, որոնց մեջ ներգրավված էին նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ի դեպ, այս ամենն իր ազդեցությունն ունի նաև երկրի սոցիալտնտեսական իրավիճակի վրա, ինչը նույնպես նպաստում է երկրի ներքին լարվածության ավելացմանը:
 
«Չնայած նավթի շուկայում վերջին շրջանում որոշակի կայունություն է նկատվում, սակայն Ադրբեջանում շարունակում են թանկացումներ տեղի ունենալ: Մասնավորապես, հասարակական տրանսպորտը, բենզինի ներքին սպառման գները բարձրացել են: Այսինքն, երկրի տնտեսությունը բարվոք վիճակում չէ: Ադրբեջանի տնտեսությունը գտնվում է մի քանի կլանի ձեռքում և ներքին բարեփոխումներ իրականացնելու համար բավականին մեծ քաղաքական կամք է հարկավոր, որն այս պահին չկա»,– ասաց Ա. Մովսիսյանը: 
 
Ինչ վերաբերում է սոցիալական պայթյունին, ապա, ըստ ադրբեջանագետի, նման բան չի կանխատեսվում Ադրբեջանում ընդդիմություն չլինելու պատճառով: Այդ ամենով հանդերձ երկրում ապրողների ստվար մասը դժգոհ է իր կյանքի որակից և հարմար պահի կարող է իշխանություններին դեմ դուրս գալ:
 
«Պաշտոնական տվյալները թեև չեն արտացոլում իրական պատկերը, սակայն խոսում են այն մասին, որ հասարակության սոցիալական վիճակը բարվոք չէ: Բնակչության հիմնական զանգվածը դժգոհ է այդ վիճակից: Մեծ է գործազրկության տոկոսը, թե՛ միջին տարիքի, թե՛ երիտասարդների շրջանում: Պետական բյուջեից կատարվող հատկացումները չեն ծառայում իրենց նպատակին և գնում են կոռուպցիոն խողովակներով: Ադրբեջանում իշխանությունն ագրեսիվ է տրամադրված շիա հավատացյալների նկատմամբ: Եվ վերջին շրջանի բողոքի ցույցերը հիմնականում տեղի են ունենում կրոնական քողի ներքո: Պետք է նշել նաև, որ վերջին շրջանում ակտիվացել են նաև երկրից դուրս ապրող թալիշները, որոնք վերհանում են էթնիկական հարցեր և փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա: Այդուամենայնիվ վաղ են կանխատեսումները, թե դրանք կարող են մոտ ապագայում երկրում անկայունության հանգեցնել, քանի որ երկրի իշխանությունները կարողանում են վերահսկողություն իրականացնել բոլոր ուղղություններով: Ադրբեջանի իշխանություններն ավելի շատ տրամադրված են պայքարել տեղի կրոնական այն տարրերի դեմ, որոնք որոշակի ազդեցություն ունեն և իշխանությունների հիմնական վախերը կրոնական քողի ներքո կազմակերպվող իրադարձություններով են պայմանավորված»,– ասաց Ա. Մովսիսյանը:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal