Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արդյո՞ք IQOS-ը վնասակար է: Ի՞նչ է իրականում ասել ամերիկյան FDA- ը։

PHOTO

Բազմաթիվ տեղական, ռուսալեզու և անգլալեզու լրատվական աղբյուրներ պարբերաբար խոսում են այն մասին, որ ամերիկյան FDA-ը ձևակերպել է IQOS-ի վերաբերյալ իր եզրակացությունը: Այդուհանդերձ, լրատվամիջոցները հրապարակում են հակասական և միմյանց բացառող փաստեր:

Finance.ua-ն որոշեց անդրադառնալ տվյալ թեմային, դիմել սկզբնաղբյուրներին և միաժամանակ պատմել FDA-ի, IQOS-ի և դրանց փոխկապակցվածության մասին։

 

Սկսենք նրանից, թե ի՞նչ է IQOS-ը

IQOS-ը ծխախոտի օգտագործման բոլորովին նոր տարբերակ է, որը կյանքի է կոչվել՝ ի պատասխան առողջ ապրելակերպի անցնելու միտումներին: Տեխնոլոգիապես IQOS-ը Philip Morris International ընկերության կողմից մշակված ծխախոտի տաքացման համակարգ է: Սիգարետի և IQOS-ի տարբերությունը նրանում է, որ սիգարետ ծխելու պարագայում թութունն այրվում է, իսկ IQOS օգտագործելիս՝ ոչ: Ինչու՞ է սա կարևոր:

IQOS-ը ծխախոտի տաքացման համակարգ է, որը մշակվել է Philip Morris International-ի կողմից՝ ծխողների համար պակաս վնասակար և ավելի հիգիենիկ այլընտրանք է։

Սիգարետ ծխելու ընթացքում թութունը և թուղթն այրվում են, ինչի հետևանքով արտազատվում են մոտ 6000 տարբեր քիմիական միացություններ (խեժ, ածխածնի երկօքսիդ, ամոնիակ և այլն): IQOS-ը չի այրում թութունը։ Սարքն այն տաքացնում է միայն մինչև 300-350⁰С։ Դրա շնորհիվ ծուխ, մոխիր և այրման այլ արտադրանքներ չկան: Աշխարհում արդեն 6 միլիոն ծխող հրաժարվել է սիգարետից՝ նախընտրելով օգտագործել IQOS։

Այրման բացակայության շնորհիվ IQOS օգտագործելու ընթացքում արտանետվում են միջինում 90%-ով պակաս վնասակար նյութեր` ի տարբերություն սիգարետի։

Չնայած, որ այս տեխնոլոգիան հայտնվել է միայն 2014 թվականին, այն արդեն ունի լուրջ հետազոտական ​​հենք՝ ներառյալ հենց Philip Morris International-ի գիտահետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները (որոնք հասանելի են pmiscience.com կայքում), ինչպես նաև անկախ գիտահետազոտական ինստիտուտների և առողջապահական ոլորտի տարբեր կազմակերպությունների հետազոտություններ։ Ուկրաինայում ծխախոտի տաքացման համակարգի վերաբերյալ իր հետազոտությունը հրապարակել է Ստրաժեսկոյի անվան սրտաբանական ինստիտուտը, Ռուսաստանում՝ Կազանի դաշնային ինստիտուտը։

Ի՞նչ է FDA-ն և ինչու՞ է այն զբաղվում IQOS-ի ուսումնասիրությամբ

Ծխողների համար նախատեսված նվազեցված ռիսկով արտադրանքները բացում են հանրային առողջության բարելավման մեծ հեռանկարներ, այդ իսկ պատճառով բազմաթիվ անկախ հետազոտական կազմակերպություններ սկսում են զբաղվել խնդիրը հետազոտելով։ Առողջապահական ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ կազմա-կերպություններից մեկը Միացյալ Նահանգների FDA-ն է՝ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը (Food and Drug Administration)։ IQOS-ի մասին FDA-ի եզրակացություններին են սպասում տարբեր երկրների գիտական հաստատություններ և տարբեր երկրների կառավարություններ՝ հստակ օրենսդրական կարգավորումներ անելու համար։

iqos dalma

FDA-ը ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանն առընթեր սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկողություն իրականացնող մարմին է:

FDA-ը պատասխանատու է սննդամթերքի, դեղամիջոցների, կոսմետիկայի, ծխախոտային արտադրանքի, անասնաբուժական արտադրանքի և այլ կատեգորիայի որոշ ապրանքա-տեսակների որակի վերահսկողության համար, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում տվյալ ոլորտում օրենսդրության և ստանդարտների պահպանման մասով։ FDA-ի որոշումներով առաջնորդվում են ոչ միայն ԱՄՆ օրենսդիր մարմինները, այլև շատ այլ երկրներ։ FDA-ն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ զբաղվում է IQOS- ի, ծխախոտի տաքացման համակարգերի և նվազեցված ռիսկի պոտենցիալ ունեցող այլ ապրանքատեսակների ուսումնասիրությամբ։ Հունվարի 24-ից 25-ը FDA-ի ծխախոտային արտադրանքների փորձագիտական հանձնաժողովը (Tobacco Product Scientific Advisory Committe) քննարկում էր թութունի տաքացման IQOS համակարգը։ Շնորհիվ առցանց հեռարձակման, աշխարհի ամենահայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ստացան ուղիղ եթերում հետևել հանձնաժողովի նիստին: Փորձագիտական հանձնաժողովի գնահատականը FDA որոշում չէ և կրում է խորհրդատվական բնույթ, այնուամենայնիվ, որոշում կայացնելիս FDA գրասենյակը սովորաբար հիմնվում է փորձագիտական հանձնա-ժողովի առաջարկությունների վրա:

Փորձագիտական հանձնաժողովի գնահատականը FDA որոշում չէ և կրում է խորհրդատվական բնույթ։

FDA-ի կողմից հրավիրված փորձագիտական ​​հանձնաժողովի եզրակացությունը

Ծխախոտային արտադրանքներով զբաղվող FDA հանձնաժողովը հաստատել է, որ IQOS ծխախոտի տաքացման համակարգը արտազատում է զգալիորեն պակաս վնասակար նյութեր, քան սովորական ծխախոտը: Բացի այդ, հաստատվել է նաև, որ մարդու օրգանիզմի վրա IQOS գոլորշին ավելի քիչ ազդեցություն ունի, քան սիգարետի ծուխը։

Միևնույն ժամանակ, հանձնաժողովը չի հաստատել, որ ծխախոտից նիկոտինի մատակարարման այլընտրանքային համակարգերին անցնելը երկարաժամկետ հեռանկարում նվազեցնում է ծխելու հետ կապված հիվանդությունները և մահացությունը:

Առաջին եզրակացությունը, որ կարելի է անել, այն է, որ սա լավ նշան է և՛ սպառողների, և՛ նվազեցված ռիսկով արտադրանքներ արտադրող ընկերությունների համար: Երկրորդ եզրակացությունը որոշ չափով սպասելի է. երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է երկարատև դիտարկումներ անցկացնել: Օրինակ, բջջային հեռախոսները լայն տարածում գտան 90-ական թվականներին: Արդեն անցել է գրեթե 30 տարի, սակայն գիտնականները դեռևս միասնական կարծիք չունեն մարդու առողջության վրա դրանց ազդեցության վերաբերյալ:

Ակնկալում ենք, որ IQOS-ի և ծխախոտի տաքացման տեխնոլոգիաների վերաբերյալ FDA-ի ընդլայնված եզրակացությունը կհրապարակվի մինչև տարեվերջ:

iqos

Եզրակացություններ

IQOS-ը ծխախոտի տաքացման համակարգ է, որը ծխողների համար պակաս վնասակար այլընտրանք է: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է www.iqos.am պաշտոնական կայքում։

FDA-ի կողմից հրավիրված փորձագիտական ​​հանձնաժողովը հաստատել է, որ ծխախոտի տաքացման համակարգը սիգարետի համեմատ զգալիորեն քիչ վնասակար նյութեր է արտազատում: Այնուամենայնիվ, հանձնաժողովը չի հաստատել, որ ծխախոտից նիկոտինի մատակարարման այլընտրանքային համակարգերին անցնելը երկարաժամկետ հեռանկարում նվազեցնում է ծխելու հետ կապված հիվանդությունները և մահացությունը: IQOS-ի և նմանօրինակ արտադրանքների վերջնական կարգավիճակը ԱՄՆ-ի օրենսդրության համատեքստում որոշվելու է FDA-ի եզրակացության հիման վրա։

FDA-ի համաձայն, IQOS-ը զգալիորեն պակաս վնասակար նյութեր է արտանետում, քան սովորական ծխախոտը: Բացի այդ, մարդու օրգանիզմի վրա IQOS գոլորշին ավելի քիչ ազդեցություն ունի, քան սիգարետի ծուխը։ Այնուամենայնիվ, տեղեկությունները դեռևս բավարար չեն, որպեսզի եզրակացություններ արվեն երկարաժամկետ հեռանկարում առողջության վրա ազդեցության վերաբերյալ։

Ի՞նչ այլ մեթոդներով կարելի է նվազեցնել ծխելու հետ կապված ռիսկերը

Ծխելու հետ կապված ռիսկերի նվազեցման ամենալավ և ամենաճիշտ տարբերակը ծխելուց մեկընդմիշտ հրաժարվելն է: Սակայն շատ ծխողներ պատրաստ չեն հրաժարվել իրենց սովորությունից, միաժամանակ կդիտարկեին պակաս վնասակար այլընտրանքներ։

Ծխողներին վաղուց ծանոթ են էլեկտրոնային սիգարետը և վեյփը: Այդ արտադրանքները նույնպես համարվում են ավելի պակաս վնասակար այլընտրանքներ՝ բարձրորակ սարքեր և դրանց համար նախատեսված բարձրորակ միջուկներ ձեռք բերելու պայմանով։ Էլեկտրոնային սիգարետը լիցքավորվում է նիկոտին պարունակող հեղուկով, որը ջերմության ազդեցությամբ փոխակերպվում է գոլորշու։ Այսպիսով, ծխողը ստանում է նիկոտին՝ զերծ մնալով այրման հետևանքով առաջացած վնասակար նյութեր ներքաշելուց: Սակայն ո՛չ էլեկտրոնային սիագերտը, ո՛չ էլ վեյփը այդպես էլ չդարձան սիգարետը փոխարինող լիարժեք այլընտրանք: Վեյփերը մնացին էքսպերիմենտների և էկզոտիկ համերով գոլորշու սիրահարների համար լուծում։ Էլեկտրոնային սիգարետը նույնպես չգտավ իր տեղը: Շատ ծխողներ փորձեցին օգտվել դրանից, սակայն կարճ ժամանակ անց վերադարձան սիգարետ ծխելուն, քանի որ համը, զգացողությունները և օգտագործման ծիսակարգը շատ էին տարբերվում:

IQOS-ն այդ առումով ավելի առաջ է գնացել։ Այն աշխատում է ոչ թե հեղուկներով, այլ բնական թութունով: Դրա շնորհիվ համն ու ծիսակարգը առավելագույնս նման են ծխողների համար սովորականին: Արտադրողի կողմից անցկացրած շուկայի հետազոտությունը ցույց է տալիս, որ ծխողների 75%-ը, ովքեր փորձել են IQOS, անցել են դրա օգտագործմանը:

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure