Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամենաշատը Գերմանիայից են «դեպորտ» արվում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, վերջերս բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից և տեղափոխվել են Հայաստան: Նրանց մեծ մասը ընտանիքներով են եղել, ովքեր տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տուն ու տեղը և մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու և եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով:

Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով եվրոպական երկրներից վտարման դեպքերի ավելացմանը, նշեց, որ վերջին շրջանում իսկապես նման աճ կա, ինչը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով և փոփոխություններով:

«Եվրոպական երկրներում փախստականի կարգավիճակ հայցող մեր հայրենակիցները պետք է հիմքեր ներկայացնեն: Եվ քանի որ մեր երկիրը, հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո, դասվում է առավել ապահով երկրների շարքին և ժողովրդավարության մակարդակի աճ  է նկատվում, ուստի դրա հետևանքով նման դիմումները համարվում են անհիմն: Եվ ստացվում է, որ մարդիկ շարունակում են անօրինական հիմքով մնալ եվրոպական տարբեր երկրներում, բայց վաղ թե ուշ նրանք ենթակա են վերադարձի»,– ասաց Ն. Դավթյանը:

Նա հավելեց նաև, որ չնայած բոլոր նման անձինք ենթակա են վերադարձի, սակայն հայցի մերժումից մինչև արտաքսում կարող է որոշակի ժամանակ տևել: Վերադարձման ընթացակարգը կարգավորվում է համաձայնագրով: Այդ շրջանակներում քաղաքացիներին վերադարձնելուց առաջ տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը հայկական ծառայությունից ճշտում է վերադարձի ենթակա անձի՝ ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը:

«Եթե մենք հաստատում ենք տվյալ անձանց քաղաքացիությունը, ապա հաջորդ քայլով նրանց վերադարձնում են Հայաստան: Դրանից առաջ մեր ծառայությանը ծանուցում են այդ մասին, մասնավորապես, թե որ օրը և ինչ չվերթով են նրանք վերադարձվելու: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է, քաղաքացիությունն ակնհայտ է և հաստատելու կարիք չկա, ապա եվրոպական երկրների ծառայությունները կարող են առանց մեր ծառայությանը ծանուցելու հետ ուղարկել Հայաստանի քաղաքացիներին: Այդ պարագայում մենք չենք իմանում նրանց մասին, եթե վերադարձվածները կամավոր չեն դիմում մեր ծառայությանը»,– ասաց Ն. Դավթյանը:

Ի դեպ, ծառայությունում գործում են վերաինտեգրման տարբեր ծրագրեր, հատկացնում են տարբեր փաթեթներ, որոնք ներառում են ուսուցման, բնակապահովման փոխհատուցման, բիզնեսի աջակցման, մեկ պատուհան ծրագրերը: Վերջերս մեկնարկել է նաև Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցը՝ ERRIN, որին Հայաստանը միացել է նոյեմբերի 1–ից:

Խոսելով վերջին օրերին մեկ չվերթով Գերմանիայից մեծ թվով Հայաստան վերադարձվածների մասին, Ն. Դավթյանը նշեց, որ հնարավոր է նման դեպք եղած լինի, և վերադարձված լինեն այն քաղաքացիները, որոնց ինքնությունը պարզ է եղել: Բայց, որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ, իրենք նման տեղեկություններ չունեն: Նման քաղաքացիներին նա խորհուրդ տվեց դիմել ծառայությանը:

«Բոլոր ծրագրերին զուգահեռ մենք իրականացնում ենք նաև եռամսյակային ֆորումներ ինտեգրման և վերաինտեգրման հարցերով, որի ժամանակ հավաքագրվում են դաշտի բոլոր միջազգային և հասարակական պատասխանատու կազմակերպությունները: Ունենք նաև պայմանավորվածություն, որ ցանկացած կազմակերպություն նման դեպքերի առնչվելու դեպքում շահառուներին ուղղորդի միգրացիոն ծառայություն, որտեղից էլ մենք ենք մեր հերթին նրանց ուղղորդում երրորդ կազմակերպություն և այլն»,– ասաց Ն. Դավթյանը: 

Խոսելով օդանավակայանում «դեպորտ» եղածների իրազեկումը տեղում կազմակերպելու և նրանց այդտեղից սկսած օգնություն ցուցաբերելու մասին, ծառայության մամուլի խոսնակն ասաց, որ նման գործառույթ ներկայում չեն իրականացնում: Հարցն առավել ակտուալ է, քանի որ եվրոպական երկրների չվերթները հիմնականում գիշերային ժամերին են իրականացվում: Եվ ստացվում է, որ Հայաստան վերադարձվածները մինչև կացարանի հարցը լուծելը փաստացի մնում են փողոցում: 

«Մենք աշխատում ենք աշխատանքային օրերին ու ժամերին: Եվ այսպես կամ այնպես չենք կարողանա գիշերային ժամերին հետ վերադարձածներին օդանավակայանից սկսած աջակցել: Այնպես չի, որ մենք ունենք ժամանակավոր կացարաններ, որտեղ կարող ենք առաջին իսկ պահից նրանց տեղավորել: Ինչ վերաբերում է ծրագրով հատկացվող բնակարաններին, ապա դա էլ մեկ–երկու օրվա ընթացքում լուծելու հարցեր չեն: Այսինքն, անելիքներ դեռ շատ կան, և որևէ մեկը դա չի ժխտում, բայց ամեն կերպ փորձում ենք գործընթացներն այնպես կազմակերպել, որ վերադարձողի մոտ վերաինտեգրումը հարթ ընթանա»,– ասաց Ն. Դավթյանը: Հայաստան հետ վերադարձի պայմանագիրը միայն ԵՄ երկրների հետ է գործում: Նոյեմբերի վերջի դրությամբ ընդհանուր առմամբ բոլոր եվրոպական երկրներից ծառայությունը 901 հայտ է ստացել, որոնք վերաբերել են 1825 անձի: Ստացված հայտերից 282–ի դեպքում քաղաքացիությունը չի հաստատվել, մնացածը ենթակա են վերադարձի: Դրանցից ամենաշատը՝ 623 հայտ, ստացվել է Գերմանիայից, որը 1277 անձի է վերաբերում: Հաջորդ տեղում Նիդերլանդներն են, հետո Ֆրանսիան, Ավստրիան և այլն: Եվ եթե հաշվի առնենք, որ դրանից բացի արտաքսման են ենթարկվում նաև այնպիսիք, ում փաստաթղթերը պատշաճ վիճակում են, ապա կարող ենք արձանագրել, որ եվրոպական երկրներից «դեպորտ» եղած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնապես: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal