Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետական ինստիտուտների արժեզրկման ճանապարհը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Դեռևս քարոզարշավի օրերին ակնհայտ նկատվում էին ազդակներ, որոնք չնայած գալիս էին տարբեր տեղերից, բայց վերջնարդյունքում ենթադրում էի խորհրդարանի՝ որպես ինստիտուտի դերակատարության միտումնավոր արժեզրկում: Մի կողմից Նիկոլ Փաշինյանն էր քարոզարշավի ժամանակ հայտարարում, որ սրանք նախ վարչապետի ընտրություններ են, մյուս կողմից էլ քարոզարշավին մասնակցող ուժերից որոշները, կանխազգալով իրենց ձախողումը, նշում էին, որ սա ժամանակավոր խորհրդարան է: Ընդ որում, խորհրդարանի ժամանակավոր լինելու մասին խոսում էին ոչ միայն մասնակից ուժերից որոշները, այլև «հակահեղափոխական» ճամբարի խոսափողները:

Հիմա, երբ ընտրություններն ավարտվել են, խորհրդարանի կարճատևությունը գուժողների քանակը կտրուկ ավելացել է: Միաժամանակ իշխանություններն էլ թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ ընդհանրապես իրենց վարքով, մասնավորապես նախընտրական ցուցակի ցանկով ցույց տվեցին, որ խորհրդարանն առավելապես դիտարկում են որպես քաղաքական թիմի ներկայացուցիչներին տեղավորելու տեղ՝ հեղափոխության հաջողության ողջ բեռը դնելով կառավարության վրա: Մի քանի անգամ անձամբ Փաշինյանն է հայտարարել պրոֆեսիոնալների կառավարություն ունենալու մասին, միաժամանակ՝ հույսի, լավատեսության և ապագայի մասին խոստումները տալով հենց կառավարության արդյունավետ աշխատանքի կոնտեքստում: Միտումնավոր է սա արվել, թե ենթագիտակցորեն, դժվար է ասել: Բայց ստացվել է այնպես, որ թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը երկրում շոշափելի փոփոխությունների իրական սուբյեկտ տեսնում են գործադիրը:

Վերոնշյալից կարող ենք ենթադրել, որ Ազգային ժողովը, որպես քաղաքական համակարգի անկյունաքարային միավոր, այժմ ենթարկվում է համակողմանի հարվածների բոլոր ճամբարներից: Ընդ որում, ազնվության համար նշենք, որ ԱԺ–ի դերակատարության նվազեցումը նոր գործընթաց չէ, այն սկսվել է տարիներ առաջ և «բարեհաջող» կերպով հասել իր նպատակին՝ ԱԺ–ն դարձնելով կառավարության որոշումները դակող մարմին: Նախկինում պարզապես ԱԺ–ում ապահովվում էր նաև քաղաքական թեժ քննարկումների բաղադրիչը՝ օրվա ընդդիմության առկայության տեսքով: Այժմ, սակայն, նմանատիպ թեժություն ակնկալելն անհույս լավատեսություն կլինի: Հետևաբար ԱԺ–ին մնում է բավարարվել դակողի ֆունկցիաներով:

Խնդրի բարդությունն այն է, որ դե յուրե Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, ինչից պետք է հետևեր խորհրդարանի քաղաքական կշռի գերակայում գործադիրի նկատմամբ: Սակայն ի սկզբանե խորհրդարանական մոդելի անցնելը՝ կուսակցական համակարգի չկայացվածության և ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմներ չունեցող կուսակցությունների պարագայում, հղի էր այն ոչ ներդաշնակ իրավիճակով, որի ականատեսն ենք հիմա: Փաստացի խորհրդարանական մոդելն այդպիսին է միայն դե յուրե: Խորհրդարանի լիազորությունները էականորեն չեն ավելացել, ավելին՝ սուպերվարչապետական լիազորությունների հաշվին այժմ ունենք խորհրդարանի հանդեպ գերակա՝ վարչապետի ու կառավարության առկայություն: 

Այս իմաստով նոր խորհրդարանն իրոք անելիքներ ունի: Բնական է, որ տնտեսական փոփոխությունների քաշող ուժը, այսպես, թե այնպես, կառավարությունն է լինելու: Բայց քաղաքական համակարգի, կառավարման մոդելի, Ընտրական օրենսգրքի վերանայման հարցերում ԱԺ–ն ունի բավական շատ անելիքներ: Մնում է միայն, որ ԱԺ–ում իշխող ուժի ներսում գտնվի այդ կամքը՝ եթե ոչ հակադրվելու կառավարությանը, եթե ոչ նրան հակակշիռ դառնալու, գոնե սեփական օրակարգն ունենալու: Այլապես թե՛ գործող մոդելը, որն ինքնին ենթադրում է խորհրդարանի ստորադասում, թե՛ իշխանության մոտեցումը և թե՛ ընդդիմադիր ճամբարում դիրքավորված ուժերի՝ խորհրդարանի ժամանակավորության մասին փաստարկները կարող են դառնալ Ազգային ժողովի՝ որպես պետական կառավարման կարևորագույն ինստիտուտի արժեզրկման գործընթացի «հաջող» շարունակությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal