Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ լիներ կոալիցիոն կառավարություն». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրենսդիր և գործադիր մարմինների բալանսավորվածության մասին այս պահին խոսք լինել չի կարող: Եթե փաստացի ենք դիտարկում, ըստ էության, Սահմանադրությունն էլ չի ենթադրում, որ գործադիրի և օրենսդիրի միջև, այսպես ասած, բալանսավորում պետք է լինի այն առումով, որ ինչ– որ չափով պետք է իրար հակակշռեն: Բայց խորհրդարանական կառավարման երկրում ենթադրվում է, որ քաղաքական կայուն մեծամասնությունը ձևավորում է իր կառավարությունը, նշանակում է իր վարչապետին: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս պարագայում խոսել, թե կառավարությունը կարող է հակակշիռ լինել օրենսդիրին, անիմաստ է: 

«Իհարկե, ինչ–որ փուլում կարող են հակասություններ առաջանալ: Բայց գլոբալ առումով, գոնե առնվազն տեսականորեն, նման բալանսավորումների մասին հիմա խոսք լինել չի կարող: Բալանսավորման մասին թերևս կարելի էր խոսել այն ժամանակ, երբ լիներ կոալիցիոն կառավարություն, և «Իմ քայլը» չստանար այդ կայուն մեծամասնությունը և ստիպված լիներ հաշվի նստել մյուս քաղաքական ուժերի հետ»,–ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը ոչ թե հայկական իրականության արհեստական կոալիցիաների, այլ իսկական կոալիցիայի մասին է: 

Նրա խոսքով, քանի որ Ն. Փաշինյանը հայտարարել է, որ կոալիցիայի մասին խոսք լինել չի կարող, ապա բալանսավորվածության վերաբերյալ խոսակցությունները ևս անիմաստ են. «Այսօր կա 70 տոկոս քվե ստացած քաղաքական ուժի լիակատար և համապարփակ իշխանություն»:

Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, միշտ կա բալանսավորման անհրաժեշտություն. «Ցանկացած երկրում փորձում են հակակշիռների ինչ–որ մեխանիզմ ստեղծել, որ իշխանությունը և ընդդիմությունը իրար վերահսկելով՝ փորձեն բավականին սուր քննարկումների, փոխըմբռնման արդյունքում ստանալ ինչ–որ «պրոդուկտ», որը քիչ թե շատ բոլորի համար ձեռնտու կլինի: Այս պահի դրությամբ մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունն իր ցանկացած որոշում կարող է անցկացնել առանց որևէ խնդիրների: Այս պայմաններում, սակայն, ֆորմալ ընդդիմություն համարվող ուժերը ևս ձեռքները ծալած չեն նստելու: Թե որքանո՞վ հաշվի կառնվի և լսելի կլինի նրանց քննադատությունը, զուտ իշխող քաղաքական մեծամասնության ցանկությունից է կախված»: 

Թեև, ըստ Վ. Հակոբյանի, բալանսի մասին խոսելն այս պահին անիմաստ է, այնուամենայնիվ, նա չի բացառում, որ որոշ ժամանակ հետո ինչ–որ զարգացումներ լինեն. «Չի բացառվում, որ ամիսներ հետո կարող է ինչ–ինչ քաղաքական իրավիճակ փոխվել, ինչպես նաև փոխվեն հասարակության տրամադրությունները: Օրինակ՝ մեծամասնություն ունեցող ուժը ոչ թե 70 տոկոս, այլ մի փոքր ավելի քիչ կամ շատ աջակցություն ունենա: Այդ ժամանակ հնարավոր է ընդդիմության զենքերն էլ ավելի սուր լինեն, այդ թվում՝ նաև խորհրդարանից դուրս գտնվող ընդդիմության. ի վերջո, ընտրությունների արդյունքում ԱԺ պատերից դուրս են մնացել նաև քաղաքական կայացած ուժեր, որոնք այսօրվա դրությամբ լավագույն վիճակում չեն: Կան ուժեր, որոնք ունեն ֆինանսներ, կազմակերպչական ռեսուրսներ, կապեր, երբեմն նաև իդեոլոգիա: Ցանկացած պահի՝ ելնելով քաղաքական իրավիճակից, այդ ուժերը կարող են ակտիվանալ կամ ակտիվացվել»:

Քաղտեխնոլոգը հավանական է համարում այն, որ ներկայումս ընդդիմադիր դաշտում ստեղծված վակուումը կլրացվի ինչ–ինչ նոր քաղաքական ուժերի ձևավորմամբ:

«Քանի որ մեծամասնություն կազմող խմբակցությունը բավականին բազմաշերտ է, շատ տարբեր քաղաքական, քաղաքացիական ուժեր, հիմնադրամների ներկայացուցիչներ, բաց և փակ հասարակությունները ներկայացնող ուժեր են այնտեղ ընդգրկված, չեմ բացառում, որ իրենց մեջ էլ լինեն որոշակի շահերի բախումներ: Նման բախումները ՀՀ պատմության մեջ հանգեցրել են նրան, որ, օրինակ, ՀՀՇ–ից ընդամենը մեկ տարի հետո պոկվեց ոչ պակաս ուժեղ ԱԺՄ–ն, որի լիդերը ոչ պակաս հեղինակություն ուներ, քան Լևոն Տեր–Պետրոսյանը: Մեծ հաշվով՝ քաղաքականությունը շատ դինամիկ գործընթաց է, այն էլ՝ այսօրվա աշխարհում, երբ քաղաքական գործիչների առավոտյան հնչեցրած խոսքերը չեն համընկնում երեկոյան ասածների հետ: Դրա համար շեշտում եմ, որ դեկտեմբերի 9–ի դրությամբ է արտացոլվում այս խորհրդարանը, ուժերի հարաբերակցությունը: Քամիները կարող են այս կամ այն կողմ փչել, և հասարակության տրամադրություններն ու էմոցիաներն էլ կարող են այլ ձևի լինել»:

Նա ընդգծեց՝ այս պահի դրությամբ թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում լինելու է «Իմ քայլը» դաշինքի քաղաքական հսկայական ազդեցությունը, և ոչ մի այլ քաղաքական ուժ որևէ հնարավորություն չունի ազդել որոշումների վրա: «Իսկ արդյո՞ք գործադիրում կփորձեն բալանսավորել՝ փորձելով նաև այլ ուժերի ներգրավել: Չեմ բացառում, որ գործադիր իշխանությունը ձևավորելուց հաշվի առնեն նաև կադրային պրոֆեսիոնալիզմը: Սա արդեն տեխնիկական խնդիր է, կարող է կա ինչ–որ գործիչ, որը չի ներկայացնում «Իմ քայլը» դաշինքը, բայց նա կարող է լինել լավ նախարար, փոխնախարար: Անպայման չէ, որ կառավարության ձևավորումը հիմնված լինի զուտ կուսակցական պատկանելիության վրա: Կարծում եմ՝ դոմինանտը դա չի լինելու: Ըստ իս, անցած 7 ամիսը պետք է որ դպրոց լիներ նոր իշխանությունների համար հետևյալ առումով. այնուամենայնիվ, ոչ բոլոր քաղաքական գործիչներն են լավ կառավարիչ, մենեջեր դառնում: Եվ եթե իրենք իրենց քաղաքական կամ քաղաքացիական գործիչ են համարում, գուցե ճիշտն այն է, որ հայտնվեն հենց ԱԺ–ում: Գուցե ԱԺ–ում իրենցից օգուտը երկրի համար շատ ավելին լինի, իսկ վնասը կառավարությունում՝ ավելի քիչ»,–եզրափակեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal