Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցիտը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

 Հետհեղափոխական Հայաստանի քաղաքական քննարկումներում պարբերաբար առկայծում են մտքեր նոր իշխանությունների, հիմա էլ արդեն նոր խորհրդարանի ժամանակավորության մասին: Ընդ որում, այդպիսի մտքերը տարածվում են տրամագծորեն տարբեր, հաճախ հակադիր քաղաքական բևեռներից: Դժվար է ասել՝ արդյոք նման տրամաբանությամբ հնչող մտքերը արվում են պահի քարոզչական նպատակներից ելնելով, թե ոչ, բայց պարզ է մի բան՝ թե՛ այդ մտքերը արտահայտողները, թե՛ դրանց սպառողները սկսել են լուրջ ընդունել այդ մոտեցումը:
 
«Այս խորհրդարանը երկու տարվա կյանք ունի», «Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մնացել է 6 ամիս» և նմանատիպ այլ մտքերն, իհարկե, գոյության իրավունք ունեն: Հատկապես, որ հետհեղափոխական իրավիճակը ստեղծում է որոշակի անկայունության, ապագայի անկանխատեսելիության քող, որն էլ դառնում է նմանատիպ կանխագուշակումների հիմք: Ընդ որում, չի բացառվում, որ այս կանխատեսումներից որոշները իրականություն դառնան: 
 
Բայց այս մտածողությունը կարող է տեղի ունենալ կամ փակ լսարաններում, կամ խոհանոցներում: Քաղաքական սուբյեկտները իրենց հաշվարկները, առավել ևս իրենց քաղաքական դիրքավորումը չեն կարող կառուցել ֆորս–մաժորներ գուժելու կամ մրցակցի ձախողումը կանխատեսելու վրա: Անշուշտ, ցանկացած կենսունակ քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի արտահերթ պրոցեսների, պետք է պատրաստ լինի քնից արթնանալ ու մասնակցել արտահերթ որևէ ընտրության: Բայց սա չի նշանակում, թե ֆորս–մաժորին պատրաստ լինել նշանակում է քաղաքական ողջ մարտավարությունը կառուցել այդ ֆորս– մաժորների սպասման ակնկալիքի վրա:
 
Իրականության մեջ նմանատիպ չարագուշակ սպասումները ստեղծում են ոչ միայն քաղաքականության մասին հանրային այնպիսի ընկալում, որը տրամաչափորեն բերում է անկայունության ու անկանխատեսելիության, այլև դառնում են քաղաքական դաշտի անգործության հիմք: Քաղաքական ուժերը իրենք են սկսում հավատալ իրենց իսկ կողմից հնչեցվող կանխատեսումներին ու արդյունքում սպասում են, թե երբ պետք է այդ կանխատեսումները դրսևորվեն:
 
Ընդդիմադիր ուժերը գնում են հեշտ ճանապարհով՝ զբաղվում են դաշտը և ընկալումները իռացիոնալիզացնելով՝ հուսալով, որ այդ իռացիոնալ ալիքի տակ մի օր իշխանությունը կփլվի և իրենք կվերցնեն իշխանությունը: Իրականության մեջ, սակայն, քաղաքական ռացիոնալ հաշվարկներից գործունեությունը տեղափոխելով իռացիոնալ սպասումների դաշտ՝ իրենք իրենց զրկում են իրավիճակը սթափ գնահատելու և սպասման փոխարեն ժամանակը գործով լցնելու հնարավորությունից: Այս արատավոր մոտեցման ամենացավոտ դրսևորումները հատկապես տեսանելի են Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրներում: Աշխարհը Հայաստանից ստանում է անկանխատեսելիության ազդակներ ու ինքը ևս սկսում է այդ ժամանակավորության պրիզմայով նայել Հայաստանին: Մյուս կողմից էլ Հայաստանի հակառակորդներն են գայթակղվում այս տրամաբանությամբ: Ու խնդիրն այստեղ այն չէ, որ իշխանությանը պետք չէ քննադատել, որովհետև «թուրքը տեսնում, ուրախանում է»: Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջությամբ ընկալվում է որպես իռացիոնալ, որպես ոչ վստահելի, մի դաշտ, որտեղ հիմնական դերակատարները չունեն կոմպրոմիս իշխանության, պետական ինստիտուտների գործունեության, ինստիտուցիոնալ հիշողության հանդեպ: Իսկ կանխատեսելիության բացակայությունը հատկապես մեր նման երկրի դեպքում լուրջ ինդիկատոր է արտաքին աշխարհի, այդ թվում՝ պոտենցիալ ներդրողների համար:
 
Ժամանակավորության մասին «բայղուշությունները» վտանգ ունեն խորացնել անհասկացվածության այն դրսևորումները, որոնք կան նաև Արցախի և Հայաստանի միջև: Այդ անհասկացվածության այն դրսևորումները, որոնք կան նաև Արցախի և Հայաստանի միջև: Այդ անհասկացվածությունը օբյեկտիվորեն կա, երկու հայկական պետությունների ղեկավարություններն ունեն միմյանց փոխճանաչման խնդիրներ, որոնք մինչ այս պահը հնարավոր է լինում լուծել կոմպրոմիսների միջոցով: Սակայն ժամանակավորության մասին պնդումները մի կողմից, ապոկալիպտիկ դրսևորումները՝ «Արցախը հանձնելու դավադիր պլանի» մասին մյուս կողմից, խորացնում են ցանկացած անվստահություն՝ այն հագեցնելով կասկածի կրծող որդերով, որոնք, ի հակառակ այդ դիսկուրսի հեղինակների, քանդելու են ոչ միայն նոր իշխանությունների, այլև պետության հիմքը:
 
Սա մեծ հաշվով նոր խնդիր չէ: Քաղաքական դիսկուրսը Հայաստանում վերջին տարիներին միշտ է եղել իռացիոնալ: Մի կողմից իշխանության ներփակ կեցվածքն ու լեգիտիմության դեֆիցիտը, մեկ այլ կողմից ընդդիմության հեշտ ճանապարհով գնալու մարտավարությունը բերել են նրան, ինչի ականատեսն ենք այսօր: Հիմա, սակայն, հաշվի առնելով իշխանության և դրա ձևավորման մեխանիզմների հանդեպ հանրային վստահության դրսևորումները, ստեղծում են բարենպաստ վիճակ, որպեսզի քաղաքական հիմնական դերակատարները փոխեն քաղաքական հռետորաբանության, մարտավարության հնացած ուղեցույցները ու միմյանց հետ սկսեն հարաբերվել առանց ֆորս–մաժորներ գուժելու, բացառապես ռացիոնալ պայքարի ու մրցակցության դաշտում:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal