Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ Երևանի նոր իշխանությունների կարծիքով, տրանսպորտային ցանցի խնդիրները դեռ երկար ժամանակ չեն լուծվելու: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդպես էլ չեն մեկնաբանում, թե ինչու է այդ աստիճան անհնարին դարձել Երևանի ներքաղաքային տրանսպորտային ցանցի հարցը լուծելը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով նաև տրանսպորտի հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ է, ինքն էլ չգիտի, թե առաջարկվող տարբերակում քաղաքային նոր իշխանություններն ինչ խնդիր են տեսել, որի պատճառով որոշել են հարցը 2–ից 4 տարով հետաձգել:

«Սա խայտառակություն է, քանի որ արդեն իսկ իրականացվել է մեծածավալ աշխատանք, որի արդյունքում տրվել են համակարգային լուծումների 90 տոկոսից ավելիի պատասխանները: Եվ եթե անգամ այստեղ կան թերություններ, ապա հարկավոր է դրանք վերացնել, ոչ թե ընդամենը մեկ թերություն նկատել ու նոր հեծանիվ հորինելու մասին մտածել: Այստեղ ամեևին էլ էական չէ, թե այդ աշխատանքը կարելի էր, թե չէր կարելի ավելի մատչելի գնով իրականացնել, բայց փաստացի այդ ծրագիրը կազմվել է, որի վրա մոտ 850 հազար դոլար գումար է ծախսվել: Այս պարագայում ինձ հետաքրքրում է, թե ո՞ր փորձագետն է իրեն ավելի լավ մասնագետ համարում, որ կարող է ավելի լավ կատարել այն հսկայածավալ աշխատանքը, որն արդեն իսկ իրականացված է»,– ասաց Բաբկեն Պիպոյանը:

Ի դեպ, նշենք, նաև, որ մոտ 1 միլոն դոլարանոց այս ծրագրում ներգրավված են եղել Երևանի քաղաքապետարանի, այլ պետական հաստատությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք ծրագրի վրա աշխատել են առանց որևէ ֆինանսավորում ստանալու: Այսինքն, նշված գումարից բացի այդ փաթեթի աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել են նաև հանրային ռեսուրսի ջանքերն ու հնարավորությունները, որոնք առանց ֆինանսական աջակցության են ներգրավվել այդ աշխատանքային խմբում: Եվ այս պարագայում ջուրը նետել ամեն ինչ և հայտարարել, որ այն պիտանի չէ, քանի որ թերություններ ունի, համաձայնեք, որ լուրջ մոտեցում չէ:

«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչ թերություններ են հայտնաբերվել, որ դրանք չեն կարող շտկվել: Իսկ եթե իսկապես փաթեթը լավը չէ, ապա հարկավոր է հետ կանչել այն գումարը, որը ծախսվել է այդ ծրագրի մշակման վրա: Քննարկումների ժամանակ ես դեմ էի աշխատանքի տեմպերին, ես կողմ էի ավելի լավ մոդելի մշակմանը, բայց իմ խնդիրը ոչ թե հետ, այլ առաջ նայելն է: Եթե համակարգը տարեսկզբից ներդրվեր, այսօրվա դրությամբ մենք արդեն իսկ ավելի լավ տրանսպորտային համակարգ կունենայինք: Բայց ներկայիս իշխանությունները նման մոտեցում ցուցաբերելով՝ խնդիրն ավելի հետ են տանում, որի իմաստը ինձ համար, անկեղծ ասած, հասկանալի չէ»,– ասաց Բ. Պիպոյանը:

Նախագծով առաջարկվում է նոր երթուղային ցանց ներդնել, որը պետք է նոր միասնական օպերատորով գործեր, իսկ բիզնեսը պարտավոր էր հաշվի նստել այդ իրողության հետ: Բայց, եթե այսօրվա դրությամբ բիզնեսը կարողացել է ներկա իշխանություններին «համոզել», որ իրենք ավելի ուժեղ են, ապա հարկավոր է պարզաբանել, որ սպառողների համար էլ պարզ լինի, թե ինչու քայքայված տրանսպորտային ցանցը չի փոխարինվում նորով և ինչո՞ւ տրանսպորտի արդիականացման ծրագիրը չի ներդրվում:

«Քաղաքապետարանը պետք է հնչեցնի իր տեսակետը, թե ինչու չի ցանկանում իրականացնել այդ ծրագիրը, քանի որ 2 կամ 4 տարի հարցը հետաձգելը խայտառակություն է: Նման բան ասողն անուղղակի ընդունում է, որ ինքը չի հասկանում և չի պատկերացնում խնդրի կարևորությունը, քանի որ 2–4 տարում էլ ավելի բարդ վիճակի մեջ կհայտնվի տրանսպորտային ցանցը: Դա նշանակում է նաև, որ առնվազն այդքան տարի գործող տրանսպորտային ցանցով պետք է կարողանան սպասարկում իրականացնել: Այսինքն, ստացվում է, որ գործող բիզնեսը պետք է նորից ներդրում անի, իսկ այդ պարագայում արդեն բիզնեսը իշխանություններին կստիպի ոչինչ չանել, մինչև կատարված ներդրումները հետ գան: Մեր այսօրվա քաղաքային իշխանությունները պետք է նվազագույնը կա՛մ այսքանը հասկանան և նման հայտարարություններ չանեն, կա՛մ հիմնավորեն, թե ինչո՞ւ են այդպես կարծում»,– ասաց Բ. Պիպոյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ քաղաքապետարանի պատասխանատուներն այս ընթացքում նույնիսկ ծրագրի աշխատանքային խմբին չեն հրավիրել քննարկումների, որը կօգներ իշխանություններին շատ հարցերի մասին պարզաբանումներ ստանալ: Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ պատասխանող կողմը հանրային օղակներից հնչեցվող հարցերին պաշտոնապես չի արձագանքում և մեկնաբանություն չի ներկայացնում: Սա նույնպես մտահոգություններ է առաջացնում:

«Մեր նպատակը ոչ թե չարախնդալն է, այլ պրոբլեմը հասկանալն ու օգնելը: Եվ խնդիրն այն է, որ քաղաքային իշխանությունները պարտավոր են բաց և թափանցիկ աշխատել, փորձել իրենց դիրքորոշումները հիմնավորել և առնվազն պատրաստ լինել պատասխանել բոլոր հարցերին: Այս հարցը եղել և շարունակում է հանրային դաշտում մնալ և այս հարցում մեր պայքարը ոչ թե սկսվել է իշխանափոխությունից հետո, այլ վաղուց՝ հանուն լավ տրանսպորտային համակարգ ունենալու: Եվ այն, ինչ պահանջում էինք նախկին իշխանություններից, այժմ շարունակելու ենք պահանջել նոր իշխանություններից: Իսկ բոլոր նրանք, ովքեր Տարոնի գծի մասին չէին լսել, ու հիմա դրա կեսի մասին իմացել են, իրենց չպետք է իրավունք վերապահեն չպատասխանել այն մարդկանց հարցերին, ովքեր տարիներ շարունակ խորապես ուսումնասիրել են այս խնդիրը և հստակ ասելիք ունեն»,– ասաց Բ. Պիպոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal