Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անմեղ թվացող իրավիճակներ, հոգեբանական ներազդեցություններ...«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղեկատվական անվտանգության համատեքստում առկա մարտահրավերներ, լրատվությանն առնչվող և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ, օտարերկրյա հատուկ ծառայություններ, ծուղակներ, մանիպուլ յացիաներ... Այս և մի շարք այլ թեմաներ տեղ էին գտել Ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինար–քննարկմանը: 
 
Պաշտպանել՝ հատկապես երիտասարդներին
 
Առաջին թեման տեղեկատվահոգեբանական ազդեցություններին է վերաբերում: ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանն ընդգծեց՝ նշվածն այսօրվա մարտահրավերներից մեկն է, որը դիտարկում են հասարակության և պետության տեղեկատվական անվտանգության համատեքստում: Խոսքն Ադրբեջանից և Թուրքիայից եկող տեղեկատվահոգեբանական ազդեցությունների մասին է: «Տեղեկատվահոգեբանական անվտանգությունը կարևոր է ոչ միայն պետության և հանրության մասշտաբով, այլև կոնկրետ մարդկանց, մարդկանց խմբերի մասով. խոսքը հատկապես երիտասարդության մասին է: Եվ այստեղ մենք անձի տեղեկատվական անվտանգության ապահովման, նրան վտանգավոր տեղեկատվական ներգործությունից, տարաբնույթ մանիպուլյացիաներից, ապատեղեկատվությունից, հոգեկան աշխարհի ապակողմնորոշումից զերծ պահելու կարիք ունենք: Ադրբեջանում և Թուրքիայում այդ աշխատանքը տարվում է ոչ թե պարզապես կոնկրետ լրատվամիջոցների մակարդակով, այլ դրված է պետական հիմքերի վրա: Այդ ուղղությամբ աշխատում են խոշոր ինստիտուտներ: Եվ բոլորիս խնդիրն է անել այնպես, որ մեր հանրությանը, հատկապես երիտասարդներին պաշտպանենք այդ ազդեցությունից»,–ասաց Ա. Քինակցյանը: 
 
Նա խորհուրդ տվեց. «Մշտապես ուշադրություն դարձնել յուրաքանչյուր տեղեկատվական նյութի վրա, որը գալիս է նշված երկրներից, հնարավորինս մանրակրկիտ վերլուծել, կարծիքներ փոխանակել: Սա մեր հնարավորությունների սահմաններում է, և դա պետք է պրակտիկա դարձնենք»:
 
Անցնելով մանիպուլյացիաներին՝ նա շեշտեց, որ դրանք ուղղված են ստեղծելու տեղեկատվական ներգործության մի այնպիսի վիճակ, որը կազդի մարդու վարքագծի, ցանկությունների, մտադրությունների, հարաբերությունների, հոգեկան վիճակի վրա. «Օրինակ, մինչև ապրիլյան պատերազմը նրանց կողմից մի քանի տարի շարունակ շատ ինտենսիվ կիրառվել է այդ մանիպուլյատիվ մեթոդաբանությունը: Կիրառվել է նպատակային, որպեսզի պատերազմական գործողությունների վերսկսման պահին ստեղծված լիներ մի վիճակ, որն, իրենց պատկերացմամբ, պետք է բերեր հայկական կողմի պարտությանը: Փառք Աստծո՝ դա տեղի չունեցավ, բայց դա չի նշանակում, որ այդ գործողությունները չեն շարունակվում: Կխնդրեի դրանք միշտ ուշադրության կենտրոնում պահել»:
 
«Անմեղ» թվացող իրավիճակները՝ հավաքագրման սկիզբ
 
Անցնելով հաջորդ թեմային՝ Ա. Քինակցյանը խոսեց այն մասին, թե Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայություններն ի՞նչ եղանակով են ստեղծում ծուղակներ և ինչ մեթոդաբանություն են կիրառում հավաքագրական աշխատանքներում: Օգտագործելով հոգեբանական ներազդեցության հնարավորությունները՝ մարդուն կարող են գցել այնպիսի ազդեցության տակ, որի ժամանակ նա անելանելի վիճակում կհայտնվի:
 
«Ի վերջո, նա կարող է հայտնվել մի այնպիսի վիճակում, որ ստիպված համագործակցելու համաձայնություն կտա: Կան քաղաքացիների որոշակի կատեգորիաներ, որոնք հավաքագրման համար առաջնահերթ են դիտարկվում: Առաջին հերթին ռազմական բնագավառի հետ առնչություն ունեցող, ինչպես նաև՝ պետական, ծառայողական գաղտնիքների հետ առնչություն ունեցող մարդիկ են, ոստիկանության, այլ ուժային կառույցների, կառավարության, պետական կառավարման մարմինների աշխատակազմերում աշխատողները: Խմբի մեջ են նաև լրագրողները: Առաջին պլանում զինվորականներն են, երկրորդում առավել շատ ինֆորմացիա՝ հատկապես փակ ինֆորմացիա ունեցող մարդիկ: Որքան մեծ է ինֆորմացիան, այնքան մեծ է հավանականությունը, որ անձը կհայտնվի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում»,–նշեց նա:
 
Խորհուրդներ. ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել
 
Առաջին հայացքից անմեղ թվացող իրավիճակները կարող են վերոնշյալ գործընթացի սկիզբը լինել: ԱԱԾ–ն իրական կյանքից վերցված իրավիճակներ է առանձնացրել: Օրինակ՝ Թուրքիայում հանգստի ժամանակ ևս կարող են ստեղծվել ծուղակներ:
 
«Առաջին խորհուրդը՝ պետք չէ զրույցի բռնվել այն մարդկանց հետ, որոնց չեք ճանաչում, կամ ովքեր ինչ–որ բան են խնդրում, կամ ինչ–որ բան են փորձում տալ: Դա կարող է վերածվել վեճի: Մարդը կմտածի, որ մեծ պատմության մեջ է և ինքն իրեն հարց կտա՝ ինչպե՞ս դուրս գալ դրանից: Եվ ձեզ կառաջարկեն դրանից դուրս գալու մեկ տարբերակ՝ համագործակցություն: Պետք է սովորել կտրուկ ոչ ասել: Պետք չէ վախենալ: Կտրուկ ոչ-ը, միգուցե, քաղաքավարի չլինի, բայց այն փորձված տարբերակ է՝ հետ են քաշվում: Կարող են պարզապես տալ մի բան, երբ կթվա, թե մի հուշանվեր է: Հետո կմոտենա ոստիկան ու կասի՝ սա էինք փնտրում՝ գողացված է: Շատ դեպքերում ոստիկանի համազգեստի տակ ուրիշ մարդիկ են ներկայանում, դա ընդունված ձև է հատուկ ծառայությունների համար: Պետք է հիշել նաև, որ «հաճելի» մարդկանց հետ ծանոթությունը երբեմն կարող է «մեղրային թակարդ» լինել: Այս տերմինն ուղիղ կապ ունի հատուկ ծառայությունների գործունեության հետ»,–ասաց նա՝ բերելով նախկին՝ Գերմանիայի Ժողովրդական Հանրապետության հատուկ ծառայության օրինակը, որն ամենաշատն է կիրառել այս մեթոդը:
 
«Համապատասխան բազաներում պատրաստում էին աղջիկների և տղաների, նույնիսկ ինֆորմացիա կար, որ օգտագործվում էին հատուկ օծանելիքներ, որոնք ավելացնում էին նրանց նկատմամբ ձգտումը»,–ասաց նա:
 
Ա. Քինակցյանը շեշտեց, որ ոչ մի դեպքում պետք է ցույց չտալ նաև դրամապանակը.
 
 
«Իսկ եթե տեսնում եք, որ, այնուամենայնիվ, ձեզ ստիպում են որևէ իր վերցնել, ինչ–որ մի բան անել՝ բղավեք, օգնության կանչեք: Դա մի բաղադրիչ է, որը կզգաստացնի մյուս կողմին: Պետք է գիտակցել նաև, որ ոչ բոլոր երկրներում եք երաշխավորված, որ ոստիկանությունը կպաշտպանի ձեզ. առաջին տեղում կլինեն իրենց քաղաքացիները՝ անկախ նրանից, թե ինչ է եղել: Այդ դեպքում պետք է անմիջապես հյուպատոսական ծառայության ներկայացուցչին կանչել, իսկ Թուրքիայի դեպքում՝ իրենց ոստիկանապետին: Մեծ հաշվով՝ պետք է ամեն ինչ անել, որ հասկանան՝ չեք հանձնվում, սադրանքի չեք տրվում»:
 
1993–ից մինչև հիմա՝ ավելի քան 2 տասնյակ գործակալ. ե՞րբ է հնարավոր ազատվել պատասխանատվությունից
 
ԱԱԾ աշխատակիցն ընդգծեց նաև, որ զոհի պատահական ընտրություն չի լինում. «Այնպես չէ, որ ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է հայտնվել ուշադրության կենտրոնում, թիրախային աշխատանք է տարվում, և նախօրոք որոշակի ուսումնասիրություն կա»:
 
ԱԱԾ աշխատակից, մայոր Տիգրան Դավիթավյանը ներկայացրեց նաև համացանցով նրանց կողմից իրականացվող հավաքագրման աշխատանքների մեթոդաբանությունը: Բերեց նաև օրինակներ, արդեն իսկ բացահայտված դեպքեր: 
 
Ընդհանուր առմամբ՝ 1993 թվականից մինչ օրս ձերբակալվել է 2 տասնյակից ավելի գործակալ՝ հավաքագրված ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից:
 
Այս մասին հայտնեց ԱԱԾ աշխատակիցը ու հավելեց. «Նրանց առջև եղել է խնդիր՝ հավաքել տեղեկություններ Հայաստանի ռազմական, քաղաքական, գիտատեխնիկական, ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև՝ Հայաստանի տարածքում հող նախապատրաստել՝ իրականացնելու դիվերսիոն–հետախուզական գործողություններ, մահափորձեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ և այլն: Դրանք բոլորը բացահայտված են»:
 
Նա հայտնեց նաև, որ կան մարդիկ, ովքեր եկել, ներկայացել են ԱԱԾ մարմիններ ու հայտնել, որ հավաքագրվել են. «Իրենք շարունակում են հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը»:
 
Հարցին, թե տեղեկացրել և սկսել են աշխատել ձե՞զ հետ, Տ. Դավիթավյանը պատասխանեց, որ հատուկ ծառայությունների աշխատանքը նաև այդպիսի աշխատանք է ենթադրում. «Ֆիլմեր կան, կարող եք նայել, ավելի պարզ կլինի: Բավականին մեծ թվով ապատեղեկատվական ակցիաներ են իրականացվում: Դա գործունեության մի ձև է, երբ մեծ քանակությամբ ապատեղեկատվական տեղեկություններ են տրվում հակառակորդ պետություններին»:
 
Իսկ թե ինչ է սպասվում անձին, ում նկատմամբ ճնշում գործադրելով են ինֆորմացիա վերցրել, ԱԱԾ աշխատակիցը շեշտեց. «Եթե վերադառնալով՝ ներկայանում են ԱԱԾ մարմիններ և տեղեկացնում են, որ նման բան է եղել, ապա անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է»:
 
Ա. Քինակցյանն էլ լրացրեց. «Եթե որևէ արարք, այդ թվում՝ ուղղված սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ, կատարվում է ֆիզիկական կամ հոգեկան բռնության ներքո, որը թույլ չի տալիս անձին միջոցներ ձեռնարկել այդ արարքը կանխելու ուղղությամբ, ապա դա նույնպես հիմք է անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար»:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal