Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լաբորատոր «սինդրոմ». Ի՞նչ գործ ունի Ռուսաստանը ՀՀ կենսաբանական լաբորատորիաների հետ

ANALYSIS

Վերջին շրջանում մոդայիկ է «դարձել» և տեսնում ենք, որ ԵԱՏՄ տարածքի բարձր պաշտոնյաները իրար հերթ չտալով հայտարարություններ են անում, որոնք այդքան էլ հեշտ չի մարսվում: Հայաստանով դեռ պտտվում է Բելառուսի նախագահի մենախոսությունը Մինսկի իր «մոնոթատրոնից»` ինքն ինչ ասաց ու ինչպես, Մոսկվայից բեմ է մտնում ՌԴ ԱԳ նախարարը ու հայտարարում, որ Երևանի հետ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որով նախատեսվում է բացառել այլ երկրի զինվորականների ներկայությունը Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում:

Ի՞նչ գործ ունի Ռուսաստանը ՀՀ կենսաբանական լաբորատորիաների հետ: Ի՞նչ կասկածամտություն է ռազմավարական դաշնակցի նկատմամբ: Ինչու՞ է Մոսկվան ամեն տեղ իր դեմ դավադրություն որոնում: Հետո ի՞նչ, որ լաբորատորիաները ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ: Ինչու՞ են համառորեն տպավորություն ձևավորում, որ Հայաստանում գործում են ամերիկյան գաղտնի լաբորատորիաներ, եթե այդ լաբորատորիաները գտնվում են Հայաստանի ենթակայության տակ: Ինչ-որ չափով գուցե տրամաբանական լիներ, եթե լաբորատորիաները ստեղծված լինեին ռուսական աջակցությամբ ու Լավրովը համաձայնագիր նախաձեռներ, որ այլ երկրի զինվորականներ լաբորատորիաներ մուտք չունենան: Կամ` նման առաջարկություն աներ ԱՄՆ պետքարտուղարը: Առաջին հերթին սա վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը և եթե նման համաձայնագիր Հայաստանը համաձայնել է ստորագրել, ինքը պետք է այդ մասին խոսի, ներկայացնի ու հիմնավորի: Ստացվում է` հերթական անգամ Հայաստանին փաստի առաջ են կանգնեցնում` իր անունից ինչ-որ հայտարարություններ անելով:

ԱՄՆ-ը փափուկ ուժ է կիրառում, Ռուսաստանը` կոշտ: Սա արդեն ոչ մեկին չի զարմացնում: Կարծես սովորել ենք, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում ամեն տեղ իր շահը որոնել ու ինքնամոռաց պաշտպանել:

Լաբորատորիաները ՀՀ-ին են և ՀՀ նախկին իշխանությունն է Ռուսաստանին թույլ տվել մուտք գործել լաբորատորիաներ` համոզվելու, որ իր դեմ դավադրություններ չեն նյութվում: Նիկոլ Փաշինյանն էլ ամռանը գնաց նրանց նվիրական ոտնահետքերով` հայտարարելով, որ ռուս մասնագետները կարող են մտնել լաբորատորիաներ: ՌԴ ԱԳ նախարարի խոսքից հասկանալի չէ ոչինչ: Եթե կան լաբորատորիաներ ու գործում են, ինչու՞ պիտի Հայաստանը համաձայնի Ռուսաստանի պայմաններին ու սահմանափակի իր համագործակցությունը այլ երկրների հետ, թե՞ համաձայնագիրը լաբորատորիաները դարձնում է հայ- ռուսական, իսկ հետո կդառնան ռուս-ռուսական:

Պետք է փաստենք, որ նման լաբորատորիաներ կան նաև Վրաստանում ու Ադրբեջանում: Լավրովը, որ վերջերս Բաքվում էր, ոչ մի խոսք չի ասել այդ լաբորատորիաների մասին: Տարօրինակ է՝ ինչու՞ համաձայնագիր չեն նախապատրաստում Ադրբեջանի հետ: Լավրովը նաև ասել է, որ Վրաստանը ապահովել է ՌԴ դիվանագիտական պատվիրակության մուտքը լաբորատորիաներ, այժմ փորձում են պայմանավորվել, որ լաբորատորիաները հասանելի լինեն մասնագետներին: Համաձայնագիր են նախապատրաստում նաև Ղազախստանի հետ: Գուցե ՀՀ ԱԳՆ-ն այս ամենից հետո ոչ թե ասի, որ մեկնաբանություն չունի, այլ հղում անի համապատասխան պաշտոնյայի կամ մասնագետի` բացատրելու` ինչ է կատարվում: Կամ էլ սպասեք Փաշինյանի հերթական «լայվին» ու նա ձեզ կտանի կենսաբանական լաբորատորիա, քանի դեռ ռուսները դուռը չեն կնքել:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli