Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր Հայաստանի ամենալուրջ բացթողումներից մեկը այս որոշման ընդունումն է

BLOG

ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել՝ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն, ինչպես նաևարգելվում է ներկրել օգտագործված անվադողեր։

Քաղաքագետ Հայկ  Ա. Մարտիրոսյանը որոշման վերաբերյալ ֆեյսբուքում գրառում է արել.«Նոր Հայաստանի ամենալուրջ բացթողումներից մեկը այս որոշման ընդունումն է, որը պարտադրվում է վերպետական կառույցի կողմից: Նախ՝ Հայաստանը չպետք է մասնակցեր որոշման հաստատմանը հանձնաժողովի նիստում և դեմ քվեարկեր և ապա՝ եթե անցել է, ապա հիմա անհրաժեշտ է դրա դեմ բողոք հայտնել և բողոքարկել:Սա լուրջ, շատ լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների գրպանին և հարմարավետությանը և իր մեջ օրինականացված, պետական թալանի նմանվող տարրեր է պարունակում: Եվ եթե բոլոր ուղիները սպառված են, ապա առնվազն Հայաստանի կառավարությունը պարտավոր է ներքին կարգով չկիրառել այս որոշումը: Աշխարհի բազում երկրներ՝ ներառյալ ԱՄՆ-ը, առանձին օրենքների լուռ, ոչ պարտադիր կիրառման քաղաքականություն են վարում: Մի օրենք, որի համաձայն, ծով և մարդկային մեծ հոսքեր չունեցող երկիրը գրեթե անելանելի կամ ծանր դրության մեջ է դնում այն սեփական և օտար քաղաքացիներին, որոնք ուղղակի անձնական ուղեբեռ են ներմուծում՝ չի կարող տեղ ունենալ Հայաստանի պես այցելությունների կարոտ երկրում: Հայաստանն ուղղակի բարոյական իրավունք չունի սեփական քաղաքացիներին անտեղի և չարդարացված նեղություն պատճառող նման նորմ կիրառել և դա անել նոր իրականության պայմաններում՝ որքան էլ որ վերպետական և Հայաստանի սուվերենությունը սահմանափակող կառույցի որոշմամբ ու նախկին իշխանությունների մեղքով այդ օրենքը պարտադրվի: Սա լուրջ հետընթաց է ոչ միայն սեփական շահերի, այլև՝ քարոզվող արժեքների առումով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ն իրազեկել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ 2019 թ. հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքերի արժեքային և բնաիրային չափերը:2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի:Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների:

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023