Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեղափոխությունը`դատավարական փակուղու առաջ

ANALYSIS

Past.am

Ենթադրվում էր, որ հեղափոխությունից հետո հին համակարգից նորի անցումն ու այդ երկու համակարգերի միջև պայքարը ուղեկցվելու էր աղմկահարույց դատական գործերով: Մոտավորապես այդպես էլ եղավ: Մի շարք կարկառուն անձինք, որոնք հանդիսանում էին նախորդ իշխանական ու տնտեսական վերնախավի էական դերակատարներ,հայտնվեցին դատական պրոցեսների կիզակետում: Մանվել Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյան, Վաչագան Ղազարյան, Սամվել Մայրապետյան. շարքը կարելի է էլի շարունակել:

Առաջին հայացքից հասկանալի է, որ հեղափոխական իրողությունը չէր կարող զերծ մնալ նմանատիպ դատական պրոցեսներից: Մի կողմից խնդիր կար տարիների ընթացքում կուտակված արդարադատության դեֆիցիտը լրացնել, մեկ այլ դեպքում էլ ընթացիկ քաղաքական պայքարում նոր իշխանությունները պետք է ամրապնդեին իրենց դիրքերը ՝ բնականաբար հների հաշվին: Բացի այդ էլ կար, այսպես ասած, էքշնի պահանջարկ, հեղափոխությունն ու նրա շահառուն՝ ժողովուրդը,կարիք ունեին որոշակի սիմվոլիկ քայլերի, որոնք կհավաստիացնեին, կվերահաստատեին հին համակարգի կրախը:

Սակայն միայն առաջին հայացքից է, որ տեղի ունեցողը տեղավորվում է հեղափոխական պրոցեսների տրամաբանության ներքո: Հեղափոխությանը հաջորդած ամիսներին քիչ թե շատ աղմկահարույց դատական գործերով առայժմ որևէ դատական վճիռ չկա, ավելին՝բուն գործերի հետ կապված դատավարություն էլ չկա, և բուն պրոցեսները առայժմ պտտվում են բացառապես այս կամ այն անձի խափանման միջոցը փոխելու շուրջ: Մի դեպքում խափանման միջոց ընտրվում է կալանքը, հետո գրավով նույն այդ խափանման միջոցը փոխվում է, և այսպես անվերջ:

Իհարկե,ողջունելի է, որ նոր իշխանությունները փորձում են դատական պրոցեսներին արհեստական արագություն չհաղորդել ու տեղ են թողնում փաստաբան-դատարան բանավեճի համար, որի արդյունքում էլ հիմնականում մենք տեսնում ենք հաճախ իրար հակասող որոշումներ թեկուզև նույն գործի շրջանակներում: Այդուհանդերձ,դժվար է չնկատել, որ այս անվերջ թվացող ու կիսատ դատական պրոցեսները ՝ սևեռված բացառապես խափանման միջոցի փոփոխության շուրջ քննարկումների վրա, ստեղծում են ոչ միայն իրավական, այլև քաղաքական լճացման տպավորություն:

Մի կողմից ստացվում է, որ իշխանության քաղաքական որոշումների արդյունքում իրավապահ մարմինների կողմից վերաբացված կամ բացված ու դատարաններ մտած գործերը չունեն բավականաչափ կենսունակություն դատական վճիռների վերածվելու համար, ինչը նշանակում է ոչ միայն իրավապահ համակարգի ոչ կոմպետենտություն, այլև ակամայից գցում է հեղափոխական իշխանության վարկը, կասկածի տակ առնում նրա հեղափոխականությունը: Մեկ այլ կողմից էլ, փաստորեն, այդպես էլ մինչև վերջ չի հստակեցվում դատական համակարգի խաղի նոր կանոնը: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը մի կողմից չի ցանկանում հետ կանգնել իր իսկ քաղաքական որոշումների արդյունքում բացված աղմկահարույց գործերից, մյուս կողմից էլ բավարար կոմպետենտություն չունի, որպեսզի դրանք հասցնի ավարտին: Չի բացառվում նաև, որ փորձ է արվում խփել հա՛մ նալին, հա՛մ մեխին, այսինքն՝իրացնել քաղաքական նպատակահարմարությունից ելնող շահերը, միևնույն ժամանակմնալ ընդունված նորմերի շրջանակներում, որոնց կոպիտ խախտումները կարող են արժանանալ միջազգային կառույցների կոշտ գնահականներին:

Ընդհանուր առմամբ,մենք տեսնում ենք, որ հեղափոխությունը առնվազն դատական համակարգի ու այդ համակարգի՝ նոր իրավիճակում ունեցած գործառույթի իմաստով, եթե ոչ ձախողել, ապա առկախվել է ու դրա վառ վկայությունը հենց խափանման միջոցի շուրջ անվերջ քննարկումներն են այս կամ այն քրեական գործերով: Դատական համակարգի խորքային բարեփոխումների չգնալը, այդ բարեփոխումները քաղաքական հայտարարությունների հետ նույնացնելը, միաժամանակ հին համակարգի դեմոնտաժի պրոցեսում չբարեփոխված, հին դատական համակարգի ակտիվ ներգրավվումը ստեղծել են այն վիճակը, որի ականատեսն ենք հիմա:

Լևոն Մարգարյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli