Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նախորդների մոտեցումը շարունակվեց նաև թավշյա հեղափոխությունից հետո՝ նոր իշխանությունների կողմից»

INTERVIEW

Past.am

Պարզվում է` ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության նախագծի քննարկման համար դեկտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառման մասնակիցներին նախօրոք չի տրամադրվել առաջարկվող տարբերակը: Այդ է պատճառը, որ կազմակերպություններից շատերը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Քննարկումից ժամեր անց, սակայն, այն տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, որի բովանդակության մոտ կեսը վերաբերում է հակակոռուպցիոն 3-րդ ռազմավարության դեռ չավարտված ծրագրերին տրված գնահատականներին:

«Լավ կլիներ, որ ծրագրերն ավարտվեին, նոր նման գնահատականներ հնչեցվեին: Ինչ վերաբերում է կազմակերպված քննարկմանը մասնակցելուն, ապա նախագծի տեքստը նախօրոք չէր տրամադրվել, և բովանդակությանը ծանոթ չէինք: Այդ պարագայում ինչ պետք է քննարկեինք, պարզ չէ: Եթե նախորդ ռազմավարության ծրագիրը մինչև պաշտոնական շրջանառության մեջ դնելն էր քննարկվել, ապա այս անգամ նման գործելաոճ չկար, ինչը, մեր կարծիքով, ճիշտ չէր: Այսինքն, ի սկզբանե սխալ մոտեցում ցուցաբերվեց, և եթե նախատեսվում էր դրա շուրջ լուրջ քննարկում կազմակերպել, ապա նախ պետք էր տեքստը կազմակերպություններին տրամադրել, ապա նոր քննարկում կազմակերպվեր, հաշվի առնվեին քննարկման մասնակիցների առաջարկները, և որոշ ժամանակ անց արդեն այն դրվեր պաշտոնական շրջանառության մեջ»,- Past.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:  

Մեկ զավեշտալի փաստի արձանագրում ևս: Եթե նախկին ռազմավարություններն ընդունվել են նախորդի ավարտից և դրա գնահատման արդյունքների ամփոփումից հետո, ապա այս անգամ հապճեպությունն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ չեն համբերել մինչև ընդունված ռազմավարությամբ նախատեսված բոլոր միջոցառումներն ավարտվեն, արդյունքներն ամփոփվեն և դրա հիման վրա արդեն հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը մշակեն:

«Դեկտեմբերի 31-ին է ավարտվել երրորդ ռազմավարության իրականացման ժամկետը: Ստացվում է, որ նախորդի արդյունքները դեռ չամփոփված՝ ծրագրի ավարտից 12 օր առաջ շրջանառության մեջ է դրվել հաջորդ նախագիծը: Բայց նախ պետք էր հասկանալ, թե նախորդ ռազմավարությունն ինչպես է իրականացվել, ինչ խնդիրներ են առաջացել , առավել ևս, որ ոլորտներին վերաբերող ռազմավարությունները բավականին ուշացումով էին ընդունվել»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Շտապողականությունը թույլ չի տվել նաև հաշվի առնել նոր ձևավորվելիք կառավարության ծրագրային ուղղություններն ու առաջնահերթությունները: Այսինքն, նոր ռազմավարությունը պետք է բխեր նաև նոր կառավարության ծրագրային դրույթներից: Իսկ հիմա ստացվում է հակառակը: Եվ եթե կառավարությունն իր ծրագրում ներառի կոռուպցիայի դեմ պայքարը, ապա պետք է ստիպված լինի կառավարության նոր ծրագիրը հարմարեցնել առաջարկվող ռազմավարությանը:

«Հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է բխի կառավարության ընդհանուր գործողություններից, ռազմավարությունից, ոչ թե հակառակը: Եվ ճիշտ կլիներ, որ այս հարցում նման շտապողականություն չցուցաբերվեր: Ես հավաստիացնում եմ, որ եթե այն նախապես կազմակերպությունների կողմից լուրջ քննարկվեր, ապա նման բովանդակություն ունեցող փաստաթուղթ շրջանառության մեջ չէր դրվի: Իմ կարծիքով, այն պետք է արմատապես փոխել և բոլորովին նոր բովանդակություն ունեցող փաստաթուղթ դնել շրջանառության մեջ: Ես պնդում եմ, որ ճիշտ կլինի, որ այն շրջանառությունից հանվի և նման լուրջ փաստաթղթի հանդեպ այդպիսի շտապողականություն չցուցաբերվի: Ի դեպ, 4-րդ ռազմավարությունը մշակելու մասին որոշում կար դեռևս 2018-ի հունվարից և այն ժամանակ էլ մենք առաջարկեցինք 3-րդի ավարտից հետո նորը մշակել: Այն ժամանակ էլ անհասկանալի էր, թե ինչն էր նման շտապողականության պատճառը, բայց փաստորեն, նախորդների մոտեցումը շարունակվեց նաև թավշյա հեղափոխությունից հետո՝ նոր իշխանությունների կողմից: Իսկ թե ինչո՞ւ, դրա պատասխանը պետք է նոր իշխանությունները տան»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Արմինե Գրիգորյան 

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded