Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անխուսափելի բախում իշխանության ներսում

ANALYSIS

Հրապարակով իշխանության եկած քաղաքական ուժը օրերից մի օր բախվելու է ներքին սահմանագծերի ճշգրտման խնդրին, խնդիր, որ օբյեկտիվորեն երկրորդ պլան էր մղվում թե՛ հեղափոխության, թե՛ դրան հաջորդած առաջին ամիսների ընթացքում: Փողոցով իշխանության փոփոխություն նշանակում է ոչ կուսակցական, խառը ֆորմատ, տարբեր, պահի համախմբումներով, տարբեր արժեքներ ու հայացքներ կրող մարդկանց միաբանում մեկ տեղում: Եվ եթե հեղափոխության պահին այդ լայն կոնսոլիդացիան միայն նպաստում է ընդհանուր գործին, արդեն հեղափոխության հաղթանակից հետո դա դառնում է լրջագույն խնդիր: Հատկապես, եթե հաշվի առնենք հայաստանյան կուսակցական համակարգի չկայացածությունը, որից անմասն չի մնացել նաև իշխանության կուսակցությունը՝ ՔՊ–ն: 

Կուսակցական, հետևաբար նաև քաղաքական համակարգի կայացածության պարագայում իշխանափոխությունը տեղի կունենար ընտրությունների միջոցով: Այն հանգամանքը, որ իշխանափոխությունը եղավ փողոցում, նշանակում է քաղաքական առանց այդ էլ թույլ համակարգի զրոյացում ու նոր համակարգ ստեղծելու պարտավորություն իշխանության համար: Պարտավորություն այն իմաստով, որ նոր իշխանությունը չի կարող իշխել առանց համակարգի, թեկուզև՝ չգրված խաղի կանոններով համակարգի: Այդ համակարգը պիտի լինի գոնե ներքին հարաբերությունները կարգավորելու համար: 

Արդեն նկատելի է, թե ինչպես են իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս կամ այն առիթով քննադատում միմյանց, ու դա անում են հրապարակավ: Լավատեսները դա կարող են ներկայացնել որպես ներկուսակցական դեմոկրատիայի դրսևորում: Իրականում, սակայն, գործ ունենք հանգամանքների բերումով մեկ տեղում հայտնված, բայց հակադիր շահեր, հայացքներ ու արժեքներ ներկայացնող մարդկանց միջև անթաքույց տարաձայնությունների հետ: Լա՞վ է սա, թե՞ վատ, դժվար է ասել: Բայց տեղի ունեցողն առնվազն անխուսափելի է, օբյեկտիվորեն սա պետք է լիներ իշխանափոխության ընտրված ձևի հետևանքը, անկախ այն հանգամանքից՝ գիտակցվում էր դա, թե ոչ:

Միաժամանակ ինչքան էլ բարձր լինի Փաշինյանի հեղինակությունը, նա կարիք ունի թիմի, արքունիքի: Միանձնյա ղեկավարել երկիրը նա չի կարող օրինաչափորեն, եթե նույնիսկ տեսականորեն Հայաստանը անցնի կառավարման բռնապետական կամ միանձնյա մոդելի: Նախ՝ այդ մոդելին անցնելու ռեսուրս Հայաստանում չկա, երկրորդ՝ նույնիսկ այդ մոդելում կարիք կա թիմի: Որևէ միանձնյա համակարգ չի կարող կենսունակ լինել առանց թիմի, կադրերի, արքունիքի: 

Պայմանական արքունիքի ներսում, սակայն, կան տարատեսակ խմբավորումներ: Ընդ որում, այս դեպքում իշխանություն, թիմ, արքունիք ասելով՝ նկատի ունենք ոչ միայն գործադիրում կամ օրենսդիրում իշխանությունը ներկայացնողներին, այլև այն մարդկանց, ովքեր ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը, ունեցել են շատ կոնկրետ ներդրում դրա հաջողության գործում: Կա արդյո՞ք հստակ տեսլական, թե ինչպիսին պետք է լինի թիմը, թե՞ թիմի ձևավորումն արվելու է հընթացս ու ինքնահոս: Դժվար է ասել: Բայց թիմի պատասխանատվությունը ընկնելու է նախ Փաշինյանի վրա: Պատահական չէ, որ մանդատների ստացման նույն օրվա ավարտին Փաշինյանը փակ նիստի է հրավիրում խմբակցությանը: Այնուհետ էլ հայտնի է դառնում, որ նրա նախաձեռնությամբ կազմակերպվելու է խաշկերույթ՝ ԱԺ խմբակցության անդամների ներգրավմամբ՝ վերջիններիս միմյանց հետ մերձեցնելու համար: 

Վերջին օրերին տարատեսակ, թեկուզև կենցաղային թեմաներով աչքի ընկնող տարաձայնությունները միայն սկիզբն են: Դրանց մի մասը հրապարակավ կքննարկվի, մի ահռելի մասն էլ կմնա կուլիսներում, բայց անկախ դրսևորման ձևից, այդ տարաձայնությունները դեռ լինելու են ու շատ: Հարցն այն է, թե ինչ կշահի դրանից իշխանությունը, ու ամենակարևորը՝ ինչ կշահի դրանից պետությունը: 

Լևոն Մարգարյան

Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker