Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր Ազգային ժողովը՝ հնի ստվերում. ինչպե՞ս լցնել դատարկությունը.

ANALYSIS

Երեկ տեղի ունեցավ 7–րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը: Ըստ սահմանված արարողակարգի, նիստի բացումն անելուց և խորհրդարանի կենտրոնական պաշտոնները որոշելուց հետո, երբ սպառվեց նոր Ազգային ժողովի ձևավորման, այսպես ասած, տեխնիկական կողմը, ժամանակն է արդեն հասկանալ նոր խորհրդարանի բովանդակային ու քաղաքական անելիքը: Բնականաբար որպես ելակետ այդ բովանդակությունը հասկանալու համար չենք կարող վերցնել նախորդ Ազգային ժողովները, որովհետև նորը ձևավորվում է բոլորովին այլ կոնտեքստում, քաղաքական այլ չափանիշների ֆոնին:

Արտահերթ ընտրություններով ու հետհեղափոխական միջավայրում ձևավորված Ազգային ժողովը ինքնին պետք է արտացոլի այն արտահերթությունն ու հեղափոխականությունը, որոնց հիման վրա ձևավորվում է, և որոնք այս պահին հասարակական սպասելիքների հիմնական ուղղություններն են: Մյուս կողմից էլ նոր Ազգային ժողովն ունի այլ, հավել յալ խնդիր ևս՝ այն խորհրդարանական կառավարման մոդելում հանդիսանում է երկրի թիվ մեկ իշխանության թևը, բնականաբար՝ դե յուրե: Այս դերակատարությունը նոր ԱԺ–ն ժառանգել է նախորդից, որտեղ ևս իշխանության թևերից առաջինը լինելու հանգամանքը արձանագրված էր միայն դե յուրե: Ասել է թե, նոր ԱԺ–ն իդեալական պայմաններում պետք է ունենար լուծելու երկու խնդիր: Նախ՝ լինել հեղափոխական սպասումների ու ակնկալիքների, սահմանված նշաձողերի խորհրդարանական հարթակ: Երկրորդ՝ դե յուրե ամրագրված խորհրդարանի առաջնորդության դերը արձանագրել դե ֆակտո: Սակայն, ցավոք, նոր խորհրդարանը այս երկու դերակատարություններից հրաժարվել է անկախ իր կամքից, նախքան իր առաջին նիստը կամ մանդատների ստացման արարողությունը:

«Իմ քայլը» դաշիքի ստերիլ, խիստ յուրայինացված ու «անշառ» ցուցակը, որի հիմնական ազդակն այն էր, որ իշխանությունը մտնում է կոնսերվացման ու բյուրեղացման փուլ, մի կողմ է դնում համաժողովրդական ընդգրկունությունը և նախընտրում է ռիսկերի նվազեցման գնալ՝ դրանից բխող հետևանքներով, այսինքն՝ թիմը հնարավորինս կանխատեսելի դարձնելով: Մյուս կողմից էլ նույն այդ ցուցակագրման պրոցեսից սկսած, քարոզարշավով շարունակվող ու արդեն վերջին շրջանում նորընտիր պատգամավորների կողմից հնչեցվող մեսիջներում ակնհայտ է իրենց դերի երկրորդումը սուպերվարչապետական համակարգին: 

Առաջին դեպքում գուցե ամեն ինչ հասկանալի լիներ, եթե իրավիճակը չլիներ արտահերթ: Իսկ իրավիճակը, ինչպես և ԱԺ ընտրությունները, արտահերթ էին ու են: Արտահերթ չէր, ավելին՝ չափից ավելի «կլասիկ» ու սովորական էր իշխանության վարքը: Նրանք արտահերթ, համաժողովրդական ընդգրկունությանը նախընտրեցին կարճաժամկետ հեռանկարում ավելի պակաս ռիսկային մարտավարություն: Երկրորդ դեպքում էլ տեղի ունեցավ այն, ինչի մասին քանիցս խոսվել էր՝ բացառապես Փաշինյանի հեղինակության հաշվին ցուցակներում, այնուհետ խորհրդարանում հայտնված իշխանական խմբակցությունը իրեն շարունակում է տեսնել որպես գործադիրի կցորդ: Այդպիսին է նոր ԱԺ–ին ու խմբակցությանը տեսնում հենց ինքը՝ Փաշինյանը, երբ խաշի սեղանի շուրջ մերձեցման առավոտներ է կազմակերպում կամ մանդատների հանձնման առաջին իսկ օրով ԱԺ նիստերի մեծ դահլիճում դռնփակ նիստ հրավիրում և վարում այն, ճիշտ կարծես պարտաճանաչ դայակի կամ դաստիարակի պես: 

Տրամաբանական կլիներ, եթե նոր ԱԺ–ն ու նոր իշխանությունները հայտարարեին, որ չեն տեսնում Ազգային ժողովի՝ որպես իշխանության առաջնորդող թևի դե յուրե արձանագրված կարևորության կյանքի կոչումը: Նրանք դա կարող էին անել՝ հիմնավորելով, որ Հայաստանը չունի պառլամենտարիզմի ու կուսակցական համակարգի բավարար ռեսուրս, ու որ նախկին իշխանությունները խորհրդարանական կառավարման մոդելի անցել էին պարզապես վերարտադրվելու համար: Բայց սա ևս նոր իշխանությունները չեն անում, ինչպես որ չեն ձեռնարկում սուպերվարչապետական լիազորությունների նվազեցում Փաշինյանի համար: 

Ցավոք սրտի, նոր խորհրդարանը, անկախ իր երկարակեցության կամ կարճաժամկետության մասին ենթադրություններից, արդեն իսկ դիրքավորվել է այնպես, որ մեկնարկի պահից խաղի մեջ է մտնում սպառված կարգավիճակով: Նախորդ Ազգային ժողովներն այս մեկի հանդեպ ունեին նկատելի առավելություն՝ դրանք ներկայացուցչական էին: Ներկայացնում էին, իհարկե, ոչ թե հանրությանը, այլ վերնախավերի տարբեր շերտեր ու հենց այդ իսկ պատճառով պատահական մարդ չէր հայտնվում, հայտնվողը ներկայացնում էր շատ կոնկրետ խմբի: Նոր խորհրդարանը ներկայացնում է միայն Փաշինյանին, նրա հեղինակությունը: Ստեղծվում է ահռելի դատարկություն, որը լցնելու խնդիրը կրկին վերապահվում է Փաշինյանին: 

Լևոն Մարգարյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer