Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք հիմա էլ ապրում ենք սառցե դարաշրջանում

CULTURE

Մենք գիտենք, որ...

Վերջին սառցե դարաշրջանը ավարտվել է շատ վաղուց, և դրանից հետքեր չեն մնացել:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Մենք հիմա էլ գտնվում ենք 4–րդ սառցե դարաշրջանի վերջում և մոտենում ենք նրա ավարտին, իսկ սառցե դարաշրջանի հետքերն են բևեռների սառույցները և այլ վայրերում գտնվող սառցադաշտերը: Երկիր մոլորակը ունեցել է 4 սառցե դարաշրջան: Դրանցից վերջինը՝ կայանազոյան սառցե դարաշրջանը, սկսվել է 65 միլիոն տարի առաջ և շարունակվում է մինչև այժմ: Սովորաբար սառցե դարաշրջանի սկզբում երկրագնդի բևեռներում առաջանում է սառույցը, որը աստիճանաբար տարածվում է դեպի հասարակած, հետո սկսում է աստիճանաբար հալվել և հետ նահանջել դեպի բևեռները: Մենք ներկայումս ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ սառույցները նահանջում են դեպի բևեռները, բայց սառույց դեռևս առկա է ինչպես բևեռներում, այնպես էլ այլ հատվածներում՝ հսկա սառցադաշտերի տեսքով, որոնք ևս աստիճանաբար հալվում են: Կարելի է ասել՝ մենք միջսառցե դարաշրջանում ենք, որին հաջորդելու է 5–րդ սառցե դարաշրջանը, բայց թե երբ, ոչ ոք չի կարող ասել: Սառցե դարաշրջանների առաջացման պատճառները մինչև հիմա անհայտ են: Ենթադրվում է, որ դրա պատճառ կարող է լինել մթնոլորտային օդի վիճակը, երկրագնդի՝ արևի շուրջ պտտվելու ուղեծրի փոփոխությունը, գալակտիկայի ներսում արևի շարժման ուղեծրի փոփոխությունը և այլն:

 Մոտավորապես 25 հազար տարի առաջ Հյուսիսայի Ամերիկայում և Եվրոպայում ապրող մարդիկ սառույց ու ձյուն տեսնում էին ամբողջ տարվա ընթացքում: Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ–ի ամբողջ տարածքները ծածկված են եղել մինչև մեկ կիլոմետր հաստությամբ սառույցով: Սա, իհարկե, չի նշանակում, որ եղանակը շատ ցուրտ է եղել: Համեմատած ներկայիս միջին տարեկան ջերմաստիճանի հետ՝ այն ընդամենը 5 աստիճանով է ցածր եղել: Սառույցի հալվելու արագությունը տարիների ընթացքում տարբեր վայրերում տարբեր է եղել բազմաթիվ պատճառներով: Այդ իսկ պատճառով անգամ հիմա երկրագնդի տարբեր հատվածներում կան սառցադաշտեր, որոնք դեռ չեն հալվել (իհարկե, կան նաև լեռնային հատվածներում գտնվող սառցադաշտեր, որոնք առաջացել են մեր ժամանակներում): 10 000 տարի առաջ սառույցները արդեն նահանջած են եղել մայրցամաքների հիմնական հատվածներից, և նրանց ուրվագծերը մոտավորապես այնպիսին են եղել, ինչպես հիմա է:

Սառցե դարաշրջաններից զատ լինում են նաև փոքր սառցե դարաշրջաններ: Վերջին այդպիսի փոքր սառցե դարաշրջանը սկսվել է 1500–ականներին և շարունակվել է մոտ 300 տարի: Սրա առաջացման պատճառները ևս անհայտ են: Ենթադրվում է, որ պատճառ կարող է լինել հրաբխային ակտիվությունը, որի հետևանքով մթնոլորտում մեծ քանակի մոխրի առկայությունը թույլ չի տվել արևին բավականին տաքացնել Երկիրը, կամ էլ արևի ակտիվության ժամանակավոր անկումը, որը իրոք այդ ժամանակ եղել է, կամ էլ անգամ ժանտախտի համաճարակը, որը 14–րդ դարում հնձել է բնակչության մեծ մասին, որի հետևանքով մշակովի տարածքները վերածվել են անտառների, իջել է ածխաթթու գազի պարունակության մակարդակը մթնոլորտում, և արդյունքում եղել է ջերմաստիճանի անկում: Իրականում փոքր սառցե դարաշրջանում միջին տարեկան ջերմաստիճանը իջած է եղել ընդամենը մեկ աստիճանով: Բայց դա էլ բավական է եղել, որ Թեմզա գետը ձմեռները սառչի, Շոտլանդիայի մոտ գտնվող Օրկնեյան կղզիների բնակիչները տեսնեն սպիտակ արջերի և էսկիմոսների, ռուս–շվեդական պատերազմի ժամանակ ռուսական զորքը սառած Բալթիկ ծովով առաջ շարժվի, ձյան տեղումները սկսվեն սեպտեմբերին, թռչունները թռիչքի ընթացքում սառած ընկնեն և այլն:

Պարզվում է, որ Գրենլանդիայի բնակիչները հիմա էլ ապրում են սառցե դարաշրջանում, քանի որ այդտեղ սառույցից ազատված է կղզու միայն ափամերձ հատվածը: Ի տարբերություն մեզ, Գրենլանդիայում ապրող էսկիմոսների համար ապրելը հեշտ է և հեշտ է լինելու, քանի որ նրանց համար միևնույն է, թե երբ կսկսվի հինգերորդ սառցե դարաշրջանը. դա նրանց կյանքում ոչինչ փոխել չի կարող:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal