8 հանձնաժողով՝ «Իմ քայլին», 2-ը՝ ԲՀԿ-ին, 1-ը՝ ԼՀ-ին
POLITICSԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց, որ ԱԺ-ում մշտական հանձնաժողովների թիվը կավելանա 2 –ով՝ 9-ից դառնալով 11: Քվեարկության բազմաթիվ փորձերից հետո Արարատ Միրզոյանը նորընտիր պատգամավորներին դարձյալ հիշեցրեց, թե ինչպես պետք է քվեարկեն: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների թեկնածություններ առաջադրելու իրավունքներ ունեն խմբակցությունները: Դոնթի բանաձևի հաշվարկման արդյունքում 8 հանձնաժողովի նախագահների թեկնածություն կառաջադրի «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանը», և 1-ը՝«Լուսավոր Հայաստանը»: Ուզում եմ տեղեկացնել, որ մենք այսօր դարձյալ քաղաքական կոնսուլտացիաներ ենք արել և եկել համաձայնության, որ հանձնաժողովի նախագահի թեկնածության առաջադրումը որ խմբակցությանն է պատկանում»,-նշեց Միրզոյանը: