Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վեց ամիս հետո կարելի էր բավականին գումար հետ բերել պետբյուջե և խուսափել նոր հարկատեսակ մտցնելուց

INTERVIEW

«Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը դեմ է, որ 5% շաքար պարունակող հյութերի ակցիզային հարկը բարձրանա: Նրա կարծիքով, այն կհարվածի տեղական արտադրողի գրպանին: Ինչ վերաբերում է Հայաստանում նման ըմպելիքներ արտադրող խոշոր ընկերություններին, ապա, ըստ նրա, ակցիզային հարկի բարձրացումից նրանք չեն տուժի, քանի որ հիմնականում գերշահույթով են աշխատում, բայց տեղական փոքր ընկերությունները կարող են լրացուցիչ խնդիրների առջև կանգնել և անգամ փակվել:

«Այդ ամենի պատճառով փոքր ընկերությունները խոշորների հետ մրցակցելու դժվարություններ կունենան: Այսինքն, 5% շաքար պարունակող հյութերի ակցիզային հարկը բարձրացնելով՝ միանշանակ է, որ չենք կարողանալու խնդիր լուծել, քանի որ այն մրցակցության դաշտում լուրջ լարվածություն կառաջացնի: Եվ չի բացառվում, որ շատ ընկերություններ պարզապես այդ լարվածությանը չդիմանան»,– ասաց Ս. Գրիգորյանը:

Խոսքը բոլոր տեսակի հյութեր արտադրող ընկերություններին է վերաբերում, որոնք բնական, ոչ գազավորված կամ գազավորված ըմպելիքներ են արտադրում, որոնք 5% և ավելի շաքար են պարունակում: Թե ինչպես է այս շեմը սահմանվել, նախաձեռնության համակարգողը չգիտի, բայցև կարծում է, որ տոկոսային շեմը սահմանելիս կարելի էր հաշվի առնել տեղական արտադրողի կարծիքը:

«Յուրաքանչյուր անգամ այս կամ այն հարկատեսակի բարձրացումը տնտեսվարողի շահերից չի բխում: Ես չեմ կարծում, որ անընդհատ հարկ բարձրացնելը տնտեսության վրա դրական ազդեցություն է ունենում: Եվ ցանկացած նման պարագայում տնտեսական աշխուժության տեմպերը ոչ թե ավելանում են, այլ նվազում, ինչը շատ վատ է: Իմ կարծիքով, տնտեսական խնդիրները հարկերը բարձրացնելով լուծելը սխալ ուղղություն է: Թեև իշխանություններն ակցիզավորման ենթակա ապրանքների ցանկի ընդլայնումը բացատրում են եկամտահարկի տոկոսադրույքի իջեցմամբ, սակայն ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ ոչ թե այս ճանապարհով գնային, այլ ծախսերի նվազեցման, քանի որ վերջին տասը տարում անընդհատ հարկեր են բարձրացվում, բայց ծախսերը չեն կրճատվում: Հարկ բարձրացնելու փոխարեն պետք է փորձենք պետական ծախսերը նվազեցնել, քանի որ ամեն անգամ հարկ բարձրացնելով ոչ թե խնդիր ենք լուծում, այլ ընդհակառակը՝ խնդիրներ ենք առաջացնում տնտեսվարողների համար»,– ասաց Ս. Գրիգորյանը:

Պետական ծախսերը նվազեցնել ասելով, նախաձեռնության համակարգողը նկատի ունի պետական ճոխ գնումները, որոնք սովորաբար ուռճացված են լինում: Ինչ վերաբերում է տարիներ շարունակ գնումների գործընթացը կոռուպցիոն սխեմաներով իրականացնելուն, որոնք ներկայում կարծես թե կարգավորվել են, ապա ստացվում է, որ խնայված գումարներ նույնպես պետք է լինեն, որոնք կարելի է ավելի արդյունավետ օգտագործել:

«Հիմա այս ամեն ինչը կարգավորվել է, այսինքն, պետությունն այս ընթացքում պետք է ունենար որոշակի տնտեսումներ: Եվ ես հույս ունեի, որ այդ տնտեսումների հաշվին հարկերը կհամահարթեցվեն, ոչ թե կբարձրացվեն: Ինչ վերաբերում է երկրի ստանձնած պարտավորություններին, օրինակ՝ 7 միլիարդ արտաքին պարտքին, ապա այն ևս կուտակվել է ոչ էֆեկտիվ ծախսեր իրականացնելու արդյունքում, այսինքն՝ փոշիացվել է: Եվ կան մարդիկ, որոնք այդ գումարների համար պատասխանատու են: Մենք ունենք ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն, որոնք պետք է նման մարդկանց պատասխանատվության կանչեն և այդ գումարները հետ բերեն: Այսինքն, եթե վեց ամիս հետո այս հարկատեսակը մտնելու է, ապա իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի դեպքում վեց ամիս հետո կարելի էր բավականին գումար հետ բերել պետբյուջե և խուսափել նոր հարկատեսակ մտցնելուց»,– ասաց Ս. Գրիգորյանը:

Խոսելով եկամտահարկի նվազեցմանը զուգահեռ ակցիզային հարկման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնելու և այդ թվաբանության վերջնարդյունքում ստացվող դրական կամ բացասական հաշվարկների մասին՝ Ս. Գրիգորյանն ասաց, որ այս պահի դրությամբ իրենք դեռ որևէ ահազանգ չեն ստացել տնտեսվարողների կողմից:

«Չեմ կարծում, որ այն, ինչ այսօր ասվում է, վերջնականապես որոշված է և այլ փոփոխության չի ենթարկվի: Հույս ունեմ, որ որոշակի ժամանակ անց կառավարությունն այլ լուծումներ կգտնի: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ ինչպես ցանկացած ձեռնարկատեր, այնպես էլ կառավարությունը ապրող օրգանիզմ է և ժամանակի ընթացքում փոփոխություններ կլինեն, բայց, մեր կարծիքով, պետք է այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանց պատճառով տնտեսվարողին և տնտեսությանը վնաս չհասցվի: Տնտեսության մեջ պետք է որոշակի պահպանողականություն ցուցաբերվի, որպեսզի ապագայի հանդեպ համոզմունքներ ձևավորվեն: Չի կարելի հարկային դաշտում արագ–արագ փոփոխություններ անել, հարկավոր է ժամանակ տրամադրել, որպեսզի տնտեսվարողը նույնպես մտածելու, իր եկամուտները հաշվարկելու և վերաբաշխելու հնարավորություն ունենա»,– ասաց Ս.Գրիգորյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal