Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ազգային ժողովի ոչ ժողովրդական օրակարգը

ANALYSIS

Արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են նոր Ազգային ժողովի աշխատանքները, և ինֆորմացիոն դաշտը հագեցած է խորհրդարանից եկող տարաբնույթ քննարկումներով: Մեծ հաշվով, իհարկե, քննարկումներում որևէ անակնկալ չկա: Քարոզարշավի ընթացքում նշմարվող մարտավարությունները ուղղակի սկսել են ավելի կարծր կերպով արտահայտվել: Ինֆորմացիոն տեղատարափի հիմնական ուղղությունն էլ ԱԺ երրորդ փոխնախագահի ընտրության շուրջ քննարկումներն էին: Երրորդ փոխնախագահի ընտրությունը չնայած արդեն կայացած փաստ է, բայց այդ քննարկման տակ թաքնված իրական մոտիվացիան այլ է՝ ԱԺ–ում միակ և իրական ընդդիմության տեղի համար պայքար է սկսել ԼՀԿ–ն, ու դժվար թե փոխնախագահի ընտրությունից հետո այդ մարտավարությունը նրանք փոխեն:

Ինֆորմացիոն տեղատարափի մեկ այլ բաղադրիչն էլ սուպերվարչապետական լիազորությունների նվազեցումն է՝ խորհրդարանի լիազորությունների ավելացման հաշվին: Թե՛ խորհրդարանում, թե՛ դրա պատերից դուրս այս հարցը ևս ակտիվորեն քննարկվում է: 

Քննարկումների երկու հիմնական կետերի դեպքում էլ, սակայն, անկախ դրանց դիտարժանությունից ու քաղաքական պայքարի թվացյալ էֆեկտից, գործ ունենք բավական տեխնիկական, արհեստական պրոցեսի հետ: Առաջին իսկ օրերից նոր ԱԺ–ն, փաստացի, ի ցույց է դնում իր հիմնական թերությունը՝ այն չի ներկայացնում ժողովրդին ու հասարակությանը հուզող խնդիրները: Ընդ որում, այդ թերությունը աչք ծակեց ոչ միայն իշխանության ներկայացուցիչների ոչ քաղաքական ելույթներով, այլև ընդդիմության պահվածքով, որոնք ԱԺ–ում պաշտոնակռիվը դարձրին թիվ մեկ քննարկման առարկա՝ բնականաբար այդ ամենը փաթեթավորելով լույսի ու խավարի, բարու և չարի մասին հիմնավորումներով:

Հասարակության, հատկապես դրա՝ հեղափոխությամբ նոր սպասումներով լցված հատվածի ընթացիկ և հիմնարար խնդիրներին որևէ անդրադարձ չկա, որևէ նույնիսկ սիմվոլիկ անդրադարձ, որ կազդարարեր արտահերթ խորհրդարանի արտահերթ էությունը, ցույց կտար դրա ժողովրդականությունը, հասարակության հետ ակտիվ ու արդյունավետ հաղորդակցվելու պարտականությունը: Փողոցի խնդիրները ԱԺ բերելու մասին բավական վեհ հայտարարությունների ֆոնին նոր խորհրդարանը իր մեկնարկի առաջին օրերին մխրճվել է արհեստական, միջկուսակցական պարզաբանումների մեջ ու չի կարողանում դուրս գալ այդ ցիկլից:

Եվ այս ֆոնին հատկանշական է, որ նոր խորհրդարանի դերակատարության մասին քիչ թե շատ նոր խոսք ունի ասելու նախագահ Արմեն Սարգսյանը միայն, այսինքն՝ 

մարդ, որ այդ կուսակցական խաղերից վեր է: Այնինչ Սարգսյանի ելույթի մեսիջները պետք է հղեին մյուս ուժերը՝ իշխանության գլխավորությամբ:

Եվ այս պայմաններում, երբ ԱԺ–ում քննարկվում է սուպերվարչապետական լիազորությունների նվազեցման հարց, ու դրվում է խորհրդարանի գործառույթներն ընդլայնելու խնդիր, հարց է ծագում. եթե խորհրդարանի լիազորությունները ընդլայնվեն, ի՞նչ է փոխվելու դրանից, ավելանալո՞ւ է արդյոք խորհրդարանի ժողովրդականությունը, թե՞ այն ավելի է ընկղմվելու միջկուսակցական բյուրոկրատական ու կադրային սակարկումների մեջ: Ի վերջո, արդյո՞ք փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների աթոռով է, որ այս կամ այն ուժը պետք է կարողանա իրացնել իր գործառույթները: 

Խնդիրը, թերևս, Հայաստանի կառավարման մոդելի արհեստածին բնույթն է: Խորհրդարանական համակարգը այդպես էլ չի ներդաշնակեցվում Հայաստանի քաղաքական մշակույթին, ինչն էլ ծնում է նմանօրինակ արհեստածին քննարկումներ, որոնք մատուցվում են որպես հույժ կարևոր հասարակական օրակարգեր: Այնինչ, ավելի ազնիվ կլիներ սկսել գոնե այդտեղից, քննարկում նախաձեռնել խորհրդարանի դե յուրե ու դե ֆակտո կարգավիճակների միջև խզվածքը վերացնելու, գուցեև ընդհանրապես կառավարման ներդաշնակ մոդել գտնելու շուրջ: Սակայն որևէ նմանատիպ հարց քաղաքական շրջանակներում չի քննարկվում: Գոնե առայժմ...

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal