Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Աքլորակռիվ». արքաների սիրած զբաղմունքը

LIFE

Մենք գիտենք, որ...

Թագավորների ամենասիրելի զվարճանքներն են եղել ասպետական մրցաշարերը, բազեներով որսորդությունը, պոլոն, գնդախաղը, ձիավազքը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ համաշխարհային պատմության ընթացքում ինչպես թագավորների, այնպես էլ հասարակ մահկանացուների ամենասիրելի զվարճանքը եղել են աքաղաղների մենամարտերը: Այն անգամ անվանելիս են եղել «թագավորական» զվարճանք:

Դրանք հատուկ վարժեցրած մարտական աքաղաղների մենամարտեր են, որտեղ խաղադրույքներ են կատարվում: Ժամանակակից աքաղաղների և հավերի նախահայրերը համարվում են հնդկական վայրի հավերը, որոնց ընտելացումը կատարվել է մեր թվարկությունից առաջ 4–3–րդ հազարամյակներում: Սկզբից հավ կամ աքաղաղ ունենալը համարվել է թագավորական արտոնություն, իսկ աքաղաղները օգտագործվել են մենամարտերի համար Հնդկաստանում և Չինաստանում: Բաբելոն և Պարսկաստան աքաղաղներ բերել են մեր թվարկությունից առաջ 700–ականներին, երբ պարսիկ զինվորները վերադարձել են հնդկական արշավանքից: Պարսկաստանից էլ նրանք հետագայում հասել են Հունաստան, իսկ այնտեղից էլ՝ Եվրոպական այլ տարածքներ: Անգամ Հունաստանի բանակի նորակոչիկների վարժեցման պարտադիր ծրագրի մեջ եղել է աքաղաղների մենամարտերի դիտումները, որպեսզի նրանք սովորեն լինել մարտի ժամանակ խիզախ ու անկոտրում, ինչպես մարտական աքաղաղները: Արդյունքում հայտնվել են մարդիկ, որոնք հատուկ սկսել են մարտական աքաղաղներ աճեցնել և կազմակերպել մենամարտեր: Մարտական աքաղաղները հանդիսանում են ընտանի թռչունների ամենաագրեսիվ տեսակը: Լավ աքաղաղը կռվում է մինչև մահ: «Աքաղաղ պահողների» մեջ միշտ էլ մեծ մրցակցություն է եղել: Կերակրման հատուկ մեթոդները պահվել են գաղտնի, չնայած ասում են, որ մեծ մասը կերի հետ սխտոր և սոխ է տվել, իսկ հացն էլ թրջել է մեզով: Աքաղաղների կատարները կտրում են, իսկ ճանկերին հատուկ պողպատե բզեր հագցնում: Որոշ «աքաղաղ պահողներ» հատուկ խորամանկությունների են դիմել, օրինակ, աքաղաղի գլուխը յուղելով և կծու պղպեղ ցանելով, քանի որ հակառակորդը գլուխը կտցելիս սկսում է փռշտալ: Որոշակի մարտական աքաղաղների տեսակներ լեգենդար են դարձել: Օրինակ, Չեստերում ապրող բժիշկ Բելլի ստացած տեսակը փառաբանվում էր իր «չեստերյան մահացու հարվածով» այն ժամանակ, երբ թվում է, թե աքաղաղի ուժերը սպառված են, և նա արդեն պարտված է:

Ոչ ոք չգիտի, թե երբ են մարտական աքաղաղները առաջին անգամ հայտնվել Բրիտանիայում, բայց համարվում է, որ հավանաբար դրանց բերել են ֆինիկինյան վաճառականները դեռևս պողպատե դարում: Հայտնի է, որ մեր թվարկությունից առաջ 54 թվականին Հուլիոս Կեսարը, լինելով Բրիտանիայում, խիստ զարմացել է՝ իմանալով, որ բրիտանացիները թռչուններ են աճեցնում ոչ թե ուտելու, այլ մենամարտերի համար: Մինչև 1835 թվականի արգելքը աքաղաղների մենամարտերը Բրիտանիայում անգամ համարվել են ազգային սպորտաձև: Չի եղել մի գյուղ, որտեղ աքաղաղների մենամարտի մարտադաշտ չլիներ: Ի դեպ, համարվում է, որ այս սպորտաձևի մեծ մասսայականության պատճառը եղել է այն, որ այստեղ պահանջվում է փոքր մարտադաշտ, որը հնարավոր է շատ արագ ստեղծել, քան, ասենք, ցլամարտի կամ էլ ձիավազքի դեպքում: Բրիտանիայում անգամ Մեծ պահքի վերջին օրը թույլատրվում էր սիմվոլիկ վճարով դպրոց բերել աքաղաղներ և կազմակերպել մենամարտեր:

Աշխարհի երկրների մեծ մասում աքաղաղների մենամարտերը արգելված են, այն համարվում է դաժան սպորտաձև: Բանն այն է, որ մարտական աքաղաղը սովորաբար մեկ անգամ է մենամարտում, անգամ հաղթանակի դեպքում նա սատկում է ստացած վնասվածքների հետևանքով: Իսկ օրինակ Բիրմայում աքաղաղների մենամարտերը համարվում են կրոնական ծիսական զոհաբերություններ և սկսած 10–րդ դարից իրականացվում են տաճարներում ամեն կրոնական տոնի ժամանակ: Այդ երկրում մենամարտեր կազմակերպում են նաև ոչ տոնական օրերին զվարճանալու և ուղղակի խաղադրույքներ կատարելու նպատակով:

Մեր իրականության մեջ էլ դեռևս այն տարածված է, սակայն մի փոքր այլ առումով. օրինակ քաղաքականության մեջ հաճախ կարելի է հանդիպել բանավեճերի, որոնք ավելին չեն, քան սովորական «աքլորակռիվը»...

 

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal