Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞վ է Շեքսպիրի «Համլետի»... հեղինակը

LIFE

Մենք գիտենք, որ...

«Բոլոր ժամանակների գրող» Շեքսպիրի գրչին են պատկանում այնպիսի համաշխարհային գլուխգործոցներ, ինչպիսին են «Ռոմեոն և Ջուլիետան», «Համլետը», «Օթելլոն» և այլն: Ընդհանուր հաշվով՝ 37 պիես և 154 սոնետ: 

Իրականում կարծիք կա, որ այնքան էլ այդպես չէ:

Շեքսպիրի մահից 230 տարի անց առաջացել է, այսպես կոչված, «Շեքսպիրի հարցը»: Բանն այն է, որ հիմնավոր կասկածներ կան, որ համաշխարհային գրականության այս բոլոր գլուխգործոցները Շեքսպիրը չի գրել: Գիտնականներն այս առումով ունեն մի քանի վարկածներ: Ըստ մի վարկածի, Ուիլիամ Շեքսպիր անունը եղել է այդ ժամանակվա դրամատուրգների հավաքական անունը: Մեկ այլ վարկածով այդ անվան տակ ստեղծագործել է Ֆրենսիս Բեկոնը, կամ էլ՝ Քրիստոֆեր Մարլոն, կամ՝ Էդուարդ դը Վերը, կամ՝ Օքսֆորդի 17–րդ գրաֆը, կամ էլ որևէ մի անհայտ գրող: Բանն այն է, որ այս բոլոր գրողները լավ կրթություն ստացած ազնվականներ են եղել: Հստակ է միայն, որ «Շեքսպիր» անունով մարդ այն ժամանակ գոյություն է ունեցել Անգլիայում: Ուիլիամ Շեքսպիրը ծնվել է 1564 թվականին Լոնդոնից 160 կիլոմետր հեռավորությամբ գտնվող, 1500 բնակիչ ունեցող Ստրատֆորդ քաղաքում, իսկ 1585 թվականից դարձել է Լոնդոնի գլխավոր թատրոնի դերասաններից մեկը: Այնուամենայնիվ, ոչ մի փաստաթուղթ կամ գրություն չի գտնվել, որպեսզի ապացուցի այս մարդու ու «Շեքսպիր» հեղինակի անունով ստորագրված ստեղծագործությունների միջև եղած կապը: Բացի այդ, «Շեքսպիրյան» գործերում բավականին մանրամասն նկարագրվում են Էլիզաբեթ թագուհու իշխանության դատարանը, օրենքները, երաժշտությունը, արվեստը, դասականներին, ինչպես նաև բավականին մեծ պատկերացում են տալիս ճանապարհորդությունների, օտար լեզուների մասին և այլն: Նշենք, որ Շեքսպիրի գրվածքների բառապաշարը մոտավոր հաշվարկներով կազմում է 17 500–ից 29 000 բառ: Համեմատության համար ասենք, որ Ավետարանում այն 5 000 բառ է: Սակայն ստրատֆորդցի այս դերասանը ազնվական չի եղել: Նա միջին խավի մարդ էր, որը համալսարանական կրթություն չուներ և դժվար թե այդպիսի բառապաշար ունենար: Չեն պահպանվել անգամ տեղեկություններ, որ Ուիլ յամը ընդհանրապես կրթություն է ստացել: Ասենք, որ չնայած նրա ծնողները ունևոր արհեստավորներ են եղել, բայց գրել ու կարդալ չեն իմացել, նրանք ստորագրում էին խաչ դնելով, անգրագետ են եղել նաև Ուիլյամի 7 քույր–եղբայրները: Իր՝ Շեքսպիրի բազմաթիվ ստորագրություններից շատերը պահպանվել են օրիգինալ փաստաթղթերում և ոչ մի փաստաթղթում նա իր անունը չի գրել այն ձևով, որը օգտագործվում է ներկայումս, այսինքն տառասխալներով է գրել իր անուն ազգանունը և անընթեռնելի: 18 տարեկան հասակում Շեքսպիրը ամուսնանում է ստրատֆորդցի հողատիրոջ՝ իրենից 8 տարով մեծ և հղի աղջկա հետ (նրանք իրենց համատեղ կյանքում երեք աղջիկ են ունեցել, որոնք ևս անգրագետ են եղել): Շեքսպիրը դրանից հետո երկու կյանք է վարել: 36 տարեկանում նա արդեն հայտնի դրամատուրգ և դերասան էր Լոնդոնում, իսկ իր հայրենի քաղաքում՝ Ստրատֆորդում, որտեղ ապրում էին կինն ու երեխաները, հայտնի էր որպես շատ հարգված գործարար և սեփականատեր: Նա հաճախ էր այցելություններ կատարում Ստրատֆորդ: Միևնույն ժամանակ նա որպես հարուստ մարդ հանդիսանում էր դերասանների կողմից ստեղծված «Գլոբուս» թատրոնի համասեփականատերերից մեկը: Ուիլիամը չէր խաղում մեծ դերեր, քանի որ շատ զբաղված էր, ղեկավարում էր թատրոնը և անընդհատ տեղափոխվում էր Լոնդոնից Ստրատֆորդ, որտեղ իր ընտանիքն էր ապրում: Ուիլիամ Շեքսպիրի արտաքինի մասին գրավոր տեղեկություններ չկան, չեն պահպանվել նաև նրա կենդանի ժամանակվա դիմանկարներ: Նրա արձանները և դիմանկարները սկսել են ստեղծել մահից հետո: Շեքսպիրը մահացել է 52 տարեկան հասակում՝ իր հարազատ Ստրատֆորդ քաղաքում: Եվս մեկ փաստ: Նրա կտակում ոչ մի խոսք չկա անավարտ գործերի և ձեռագրերի մասին: Ընդհանրապես Շեքսպիրի ձեռքով գրված որևէ ձեռագիր չի հայտնաբերվել: Ստացվում է, որ Ուիլիամ Շեքսպիր անունով գրողի վերաբերյալ ոչ մի գրավոր ապացույց չկա, կան միայն ապացույցներ Ուիլիամ Շեքսպիր անունով գործարարի և անշարժ գույքի սեփականատիրոջ մասին:

Ինչպես հիմա են փողի դիմաց դիսերտացիաներ գրվում և ներկայացվում ուրիշի անունով, հնարավոր է, որ այն ժամանակ էլ հարուստ Շեքսպիրն էր ստեղծագործություններ գնում աղքատ որևէ մեկից և իր անունով հրատարակում:

Երևում է՝ Համլետի արտահայտած հռետորական հանրահայտ արտահայտությունը՝ «Լինել, թե չլինել», պետք է ձևափոխվի և արտահայտվի ավելի ընկալելի ձևով. «Եղե՞լ է, թե՞ չի եղել Շեքսպիրը, սա է հարցը»: 

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal