500 եվրոյի թղթադրամը շրջանառությունից դուրս կգա 10 օրից
INTERNATIONAL NEWSԵվրոպական երկրներն ազատվում են 500 եվրո անվանական արժեքով թղթադրամներից: Նրանց մեծ մասը դա կանի հունվարի 27-ին, գրում է Turizm-ը` վկայակոչելով Numis Mag-ին:
17 տարի անց 500 եվրո անվանական արժեքով թղթադրամների թողարկումը պաշտոնապես կդադարեցվի հունվարի 27-ին: Որոշումը կայացրել է Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) դեռեւս 2016 թ. մայիսին: Ինչպես հաղորդվում է, եվրոյի խոշորագույն անվանական արժեքով թղթադրամի թողարկումը կդադարեցնեն Եվրոպայի 19 խոշոր բանկերից 17-ը: Եվրամիության ամենամեծ արժեթուղթը կլինի 200 եվրոյի թղթադրամը:
Մնացած երկրները, որոնք կշարունակեն 500 եվրո տպել, Գերմանիան եւ Ավստրիան են: Ճիշտ է, այն կշարունակվի մինչեւ 2019թ. ապրիլի 26-ը: Հարցն այն է, որ այդ երկրները դեռեւս կողմ են հանդես գալիս կանխիկ վճարումներին, որոնք կազմում են գործարքների 80-ից 85 տոկոսը: Հենց Գերմանիան էր, որ ժամանակին հանդես եկավ նման արժեթուղթ ստեղծելու նախաձեռնությամբ, որը պետք է փոխարիներ գրեթե համարժեք թղթադրամ 1000 գերմանական մարկին:
500-եվրոյի թղթադրամի արտադրությունից դուրս գալու հիմնական պատճառ է մատնանշվում դրա լայնածավալ օգտագործումը անլեգալ առձեռն դրամական գործարքների, ինչպես նաեւ քրեական տիպի գործունեության մեջ: