Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առիթմիա. հեղափոխության խափանված «սիրտը»

ANALYSIS

Պատանեկան հասակում տարատեսակ բժշկական ստուգումների ժամանակ, ամեն անգամ էլեկտրասրտագրության (ЭКГ) կաբինետում հայտնվելիս, ես արդեն գիտեի, թե ինչ եմ լսելու՝ «առիթմիա ունեք»: Առիթմիան սրտի զարկերի մեկ դանդաղ, մեկ՝ արագ վիճակն է: Պատանեկան տարիքի համար դա նորմալ է: Արդեն վերջին տարիներին առիթմիա չունեմ, տարիքի հետ, եթե սրտի աշխատանքի հետ լուրջ խնդիրներ չկան, առիթմիան կարգավորվում է: 

Կիսատություն

Տարատեսակ զրույցների ընթացքում, հայաստանցիների մեծամասնության նման, երբ քննարկում ենք ներքաղաքական անցուդարձը ու փորձում ինչ–որ ընդհանրական եզրակացությունների գալ, ես շարունակաբար կրկնում եմ նույնը՝ կա ռիթմի խնդիր: Ոչ պակաս հաճախ էլ կրկնում եմ, որ չլինելով հեղափոխության ու հեղափոխական իշխանության երկրպագու, առավել ներդաշնակ կընկալեմ, եթե հեղափոխական իշխանությունը շատ հարցերում լինի կտրուկ, այդ թվում՝ այնպիսի հարցերում, որտեղ առաջադեմ և լիբերալ շրջանակներն ունեն տաբուներ, օրինակ մեդիադաշտի վերակազմակերպման, դատաիրավական համակարգում կտրուկ քայլերի, սեփականության վերաբաշխման: Ինձ համար դա կլինի ոչ թե լավ կամ վատ, այլ կլինի հասկանալի՝ հեղափոխության կոնտեքստում: Կտրուկությունը, արագությունը իմ համար ընկալելի, հասկանալի ու ամբողջական կդարձնեն հեղափոխության պատկերը: Այլապես ինձ համար, որպես քաղաքականությունից զրուցող հերթական հայաստանցու՝ մի կողմից, որպես քաղաքական անցուդարձին աշխատանքային ու մասնագիտական դիրքերից հետևողի՝ մյուս կողմից, առաջանում է խզվածք, ես չեմ կարողանում իրավիճակն ընդհանրացնել:

Աշխարհի փորձը

Մեր վաղվա օրվա հնարավոր սցենարների մասին պատկերացում կազմելու համար վերջերս փորձում եմ հայտնի հեղափոխական օրինակների նկարագրությունները կարդալ, ավելի շուտ կարդալ, թե ինչ է եղել այդ հեղափոխություններից հետո: Իհարկե, տրամագծորեն այլ կոնտեքստներում են 1917թ. հեղափոխությունը Ռուսաստանում կամ Իրանի Իսլամական հեղափոխությունը: Նույնիսկ Վրաստանի վարդերի հեղափոխությունն ու մի շարք այլ գունավոր հեղափոխություններ շատ քիչ հարցերում են համեմատելի հայկականի հետ: Բայց խոշոր հաշվով հեղափոխություններում կա մի ընդհանրություն՝ ոչ բովանդակային, այլ մեթոդական: Հետհեղափոխական առաջին ամիսներին իշխանությունը անցնում է կտրուկ քայլերի, խախտում է սահմաններ, օրենքներ, երբեմն դավաճանում իր իսկ հռչակած սկզբունքներին, փոխում է կարգը, մտնում է համալսարաններ, վերաբաշխում է սեփականությունը, այսինքն՝ հնարավորինս պրոակտիվ է քաղաքական, հանրային կյանքի մի շարք ոլորտների վերակառուցման հարցում: Մի խոսքով՝ արագ ռիթմ է հաղորդում իրադարձություններին՝ այդ ընթացքում, բնականաբար, անելով նաև բազմաթիվ սխալներ: 

Սովորական վիճակ

Հայաստանում հեղափոխությունը գնաց այլ ճանապարհով՝ ռիթմի դանդաղեցում և ռեսուրսի կոնսերվացում: Հեղափոխական ռիթմը տրանսֆորմացվեց սովորական ռիթմի, համաժողովրդական ռեսուրսը կոնսեվացվեց, բյուրեղացվեց, դարձավ ստերիլ, յուրային ռեսուրս:

Օրինակներով: Փաշինյանն ասում է՝ ինչ է, մենք մարդ չե՞նք, չե՞նք կարող աշխատանքից ազատ ժամանակ խաշ ուտել: Առաջին հայացքից ճիշտ բան է ասում: Բայց հենց այստեղ մատնում է ռիթմի դանդաղեցումը: Ուրեմն, սովորական վիճակում, սովորական քաղաքական ադմինիստրացիայի ներկայացուցիչը իրավունք ունի ազատ ժամին խաշ ուտել, լանչի ժամին դուրս գալ լիարժեք մեկ ժամով, վեցից հետո տուն գնալ, շաբաթ և կիրակի չաշխատել, իսկ աշխատելու դեպքում՝ ստանալ հավելավճար: Բայց արդյո՞ք վիճակը սովորական է: Գոնե հայտարարված մակարդակում վիճակն արտահերթ է, հեղափոխական: Չի կարող ընտրությունը լինել արտահերթ, բայց դրանով ձևավորված գործադիրն ու օրենսդիրը՝ հերթական: Չի կարող իրավիճակը լինել հեղափոխական, բայց դրա արդյունքում ձևավորված ադմինիստրացիան՝ սովորական: Ուրեմն, կամ հայտարարությունների մեջ չեն անկեղծ, կամ էլ իսկապես չեն ըմբռնում ռիթմը: Ըմբռնման դեպքում խաշի ժամանակ չէր լինելու, գոնե չէր լինելու դրա մասին խոսելու ժամանակ:

Մենք մերոնցով

Ռիթմից հետո ինձ համար այս իշխանությունների հիմնական մարտավարական սխալը ռեսուրսի, թիմի կոնսերվացումն է: Ի՞նչ նկատի ունեմ սրա տակ: Ապրիլ–մայիս ամիսների պրոցեսների մեջ ներգրավված էին հասարակության տարատեսակ խավեր: Առաջնագծում, հարթակում ՔՊ–ն էր, փողոցային քաղակտիվը, դաշտում հայտնի ՀԿ– ները: Բայց հրապարակում կազմն ավելի բազմազան էր, ու ավելի, այսպես ասած, անկաշկանդ: Ի պատիվ Փաշինյանի, նա տեղի ունեցողը անվանեց համաժողովրդական շարժում: Շատերի համար համաժողովրդականը թարգմանվում է որպես ամբողջ ժողովուրդ, բայց այն առավել որակական թարգմանություն է՝ ժողովրդի բոլոր շերտերը: Իսկ այն, որ բոլոր կամ գոնե բոլոր շերտերը ներգրավված էին, փաստ է:

Հեղափոխությունը, սակայն, երբ մտավ ադմինիստրատիվ տրանսֆորմացիայի փուլ, սկսեց ինքն իրեն կառուցել ոչ թե հրապարակում, այլ հարթակում եղած ռեսուրսով: Այն, ինչ կար ձեռքի տակ: Այդ պահի համար, երբ կարիք կար պարզապես լցնել նախարարական պորտֆելները, փոխնախարարներ նշանակել, հագեցնել գործադիրը, բնականաբար, կայացվեց պահի որոշում՝ օգտագործվեց ձեռքի տակ եղածը: Ավելին, ձեռքի տակ եղածն այնքան քիչ էր, որ կարիք եղավ ներգրավել նաև այլ ուժերի՝ անունը դնելով անցումային կառավարություն:

Սակայն հեղափոխության իշխանության գալու հաջորդ ամիսներին, ընդհուպ մինչև ԱԺ ընտրություններ և դրանից հետո, իշխանությունը շարունակեց մնալ կայացված պահի որոշման շրջանակներում՝ թիմի ձևավորումը շարունակելով հարթակից: Սովորական այլ իրավիճակում, կրկին, սա նորմալ կլիներ: Սովորական վիճակ կարող էր լինել ընտրություններով փոխված իշխանությունը, որտեղ ՔՊ–ն միայնակ կամ քաղակտիվի ու այլոց հետ դաշինքով կվերցներ իշխանությունը: Բայց իրավիճակը, ինչպես գիտենք, սովորական չէր: Իրավիճակը սովորական չէր, բայց դրա ընկալումը սովորական է, ընդ որում՝ հենց իշխանության մոտ:

Ձևական համաժողովրդականություն

Իհարկե, լրիվ հետ կանգնել համաժողովրդականության հանգամանքից չէր ստացվի: Մանավանդ, որ ՔՊ–ն ու հարթակի ադմինիստրացիան իրենք իրենցով չէին «ծածկում» գործադիրը, օրենսդիրն էլ հավել յալ խնդիր էր դառնալու կադրային սովի պայմաններում: Ըստ այդմ, տարբեր հարթակներից՝ Ֆեյսբուքից, մեդիադաշտից, իրավական, ուժային, սպորտային ոլորտներից ներգրավվեցին մարդիկ:

Ներգրավվեցին, սակայն ոչ թե հրապարակի ռեսուրսի բնական ընտրության միջոցով, այլ պոպուլ յարության: Ո՞վ կա տնտեսագետ՝ էսինչյանը, ո՞վ կա սպորտից հայտնի՝ էսինչյանը, ո՞վ կա մեդիադաշտ–շոուբիզնես խաչմերուկից՝ էսինչյանը: Ներթիմային հավաքներում ասել–խոսելով, անուններ տալով: Ահա այսպես՝ պարզ ու կենցաղային: 

1988–ի չքաղված դասերը

Ինչևէ, եղածը եղած է: Քաղաքական ուժերի մեծամասնությունը կգնար նույն ճանապարհով: Ընդհանրապես ճանապարհները երկուսն են հեղափոխության դեպքում՝ կամ ներփակվել, կամ դառնալ ընդգրկուն: Որոշում է կայացվել ներփակվել: Նոր բան չէ Հայաստանի համար: Այդպես եղել է նաև 1988– ին: Մեծ ղարաբաղյան շարժումը կոնսերվացվել է ՀՀՇ–ի, այնուհետ էլ ներհհշական ինտրիգների մեջ, հետո ՀՀՇ–ից բան չի մնացել: Դժվար է ասել, եթե չլիներ պատերազմը, համընդհանուր ընդգրկունություն պահանջող այդ բնական պրոցեսը, արդյոք քաղաքական միտքը կկարողանա՞ր արհեստական չափանիշներ ու կամք սահմանել, դառնալ հասարակության բոլոր շերտերին միավորող:

Փորձը ցույց է տալիս, սակայն, որ պատերազմից հետո, այսինքն, երբ բնական ու համընդհանուր վտանգը սպառվել էր, ղարաբաղյան շարժումից քիչ բան մնաց՝ այն մտավ ներիշխանական ինտրիգների մեջ, համընդհանուր օրակարգերը անհետացան:

Եկեք մոռանանք

Ո՞րն է այդ դեպքում խնդիրը, եթե ամեն բան բացատրություն ունի, հատկապես ունի օրինաչափություններով հաստատված ավանդույթ մեր դեպքում: Խնդիրը ակնկալիքի և իրականության բախումն է, սահմանված և իրական ռիթմերի միջև խզվածքը, առիթմիան: Սահմանվել են հեղափոխական անելիքներ, բայց չկա այդ անելիքների տակից դուրս գալու պատրաստ թիմ, որովհետև թիմը կազմվել է ոչ թե անելիքների տակից դուրս գալու, այլ իշխանությունը պահելու և լոյալության սկզբունքով: Սահմանվել է ակնկալիքների իրականացման կարճ ժամկետ, թռիչքաձև զարգացում և այլն, բայց իշխանության ռիթմն ակնհայտորեն դանդաղ է, լավագույն դեպքում՝ սովորական:

Օբյեկտիվորեն, եթե, իհարկե, մոռանանք հեղափոխության հանգամանքը ու ենթադրենք, թե իշխանությունը փոխվել է, ասենք, ընտրություններով, ամեն ինչ նորմալ է: Հայաստանի հասարակական օրգանիզմը «նստած» է սպառման ասեղի վրա, այն արտադրում է մոտավորապես այնքան, ինչքան սպառում է, ու դժվար թե այդ օրգանիզմից ծնվի այնպիսի մի ադմինիստրացիա, էլիտա, որ կարողանա արագընթաց կերպով մեզ առաջ տանել: Սովորական իշխանություն է, իր ներքին բարքերով, խաշով, ծնունդով, պարգևավճարներով, դեռևս քիչ կոռուպցիայով, անզգույշ հայտարարություններով, բայց հիմնականում իրավիճակին տիրապետող, իշխանություն պահող, թափուր պաշտոններին մարդկանց նշանակելու ունակ: Խնդիրն էլ հենց այն է, որ այս ամենը սովորական ընկալելու համար պիտի մոռանանք հեղափոխության հանգամանքը: Ես պատրաստ եմ այն մոռանալ, որպեսզի պատկերը լիարժեք ու ներդաշնակ ընկալեմ: Բայց պատրա՞ստ են, արդյոք, հեղափոխության շահառուները և վստահորդները:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal