Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Համատիրություններում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ հարկավոր է օրենք փոխել

INTERVIEW

Համատիրությունների մասին օրենքի համաձայն, տվյալ համատիրության ենթակայության տակ գտնվող բազմաբնակարանային շենքերի սեփականատերերը եթե որոշում են իրենց շենքերում որոշակի գործողություններ իրականացնելու համար վարկային գումարներ ներգրավել, ապա կարող են համատեղ որոշում կայացնել, այդ մասին արձանագրություն կազմել և համատեղ էլ ստանձնել այդ վարկային գումարները հետ վերադարձնելու պարտականությունը: Բազմաբնակարան շենքի սեփականատերերն այդ լիազորությունը կարող են փոխանցել նաև իրենց համատիրության կառավարչին, սակայն առանց սեփականատերերի համաձայնության համատիրության կառավարիչն իրավունք չունի նման գործողություն իրականացնել: Օրենքը՝ օրենք, բայց պարզվում է, որ օրենքի չիմացության պատճառով մայրաքաղաքի շատ համատիրությունների ղեկավարներ, քաղաքապետարանի լիազորությամբ, առանց իրենց ենթակայության տակ գտնվող շենքերի սեփականատերերի իմացության կարողացել են վարկային գումարներ վերցնել:

«Վարկ վերցնողը բոլոր դեպքերում բնակիչներն են և պարտավոր են վարկի գումարն իր տոկոսներով մարել, իսկ եթե բնակիչների համաձայնությունը չլինի, վարկային կազմակերպությունները վարկ չեն տա: Ամեն դեպքում վարկային գումարներ ներգրավելու մասին որոշումը համատիրության նախագահը կամ կառավարիչը չի կայացնում, այլ տվյալ շենքի բնակիչները: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում համատիրություններին տրամադրված վարկերին, ապա դրանք տրամադրվել են քաղաքապետարանի երաշխավորմամբ»,– ասաց «Համատիրությունների նախագահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Գրիգորյանը:

Խոսքը Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող արևային պանելների տեղադրման և մեկ այլ վարկային ծրագրով համատիրություններին գումարներ տրամադրելուն է վերաբերում, ինչն առանձին խոսակցության թեմա է: Մեր տեղեկություններով, այստեղ շատ կնճռոտ հարցեր կան, որոնք դեռ պետք է քաղաքապետարանի կողմից մեկնաբանվեն: 

«Կան նաև վարկային կազմակերպություններ, որոնք առաց գրավադրման են գումարներ տրամադրում: Ինչ վերաբերում է բնակիչների կողմից համատիրության գործունեությունը վերահսկելուն, ապա համատիրության կողմից իրենց շենքին վերաբերող բյուջեն հաստատելու ժամանակ բնակիչները պետք է ուշադրություն դարձնեն բյուջեի կետերին: Եվ եթե այնտեղ ներառված է կետ, որ պարտավորվում են նաև վճարել վարկային տոկոսներ, ապա պետք է տվյալ համատիրության ղեկավարին հարցնել, թե ի՞նչ տոկոսների մասին է խոսքը, այդ ի՞նչ պարտք է, ինչպե՞ս են վերցրել, ո՞ւմ են հարցրել, որ վերցրել են, ո՞վ է թույլ տվել, որ վարկ վերցնեն և այլն: Այսինքն, բնակիչները պետք է իրենք դիմեն համատիրություններին և աշխատեն համատիրության կառավարող մարմնի հետ»,– ասաց Ա. Գրիգորյանը: 

Ստացվում է, որ համատիրությունների թափանցիկ աշխատանքին պետք է անպայման միջամտեն շենքերի սեփականատերերը: Հակառակ դեպքում համատիրությունների ղեկավարներն ինչ մութ գործարք էլ ցանկանան, կարող են իրականացնել, քանի որ օրենքը թույլ չի տալիս տեղական ինքնակառավարման որևէ պետական մարմնի կողմից իրենց գործունեությունը վերահսկել: 

«Ներկա օրենսդրությամբ քաղաքային իշխանությունները շենքերի կառավարման հետ բացարձակ կապ չունեն և եթե փորձեն զբաղվել, ապա դա կլինի օրենքի խախտում: Մյուս կողմից էլ բազմաբնակարան շենքերի բնակիչներն իրենց վերաբերող խնդիրներով չեն ցանկանում զբաղվել: Մարդիկ չգիտեն, որ իրենք են որոշումներ ընդունողը և, որպես իրենց որոշումն իրականացնող մարմին, իրենք են համատիրությանը լիազորում այն իրականացնել, դրա պատճառով էլ բազում հարցեր են առաջանում: Այստեղ շատ խնդիրներ կան, մասնավորապես նաև իրազեկվածության պակասի խնդիրը: Բայց ամենակարևորն այն է, որ եղած օրենքը թերի է, ինչը թույլ չի տալիս շատ հարցեր կանոնակարգել: Հարցը լուծելու համար հարկավոր է նոր օրենք ընդունել, որի նախագիծն, ի դեպ, ես ներկայացրել եմ քաղաքապետարանին, և ընդամենը այն պետք է կարդալ և ներկայացնել Ազգային ժողովի դատին»,– ասաց Ա. Գրիգորյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer