Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ավելի մատչելի գին, քիչ թռիչքաժամ, գումարած՝ որակ. ինչպե՞ս «ARON»–ը ՀՀ բերեց նոր ավիափոխադրողի

SOCIETY

Օրերս հայտարարվեց ռումինական ազգային փոխադրողի՝ «TAROM» ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու մասին: 2019 թվականի ապրիլի 3–ից կմեկնարկեն Բուխարեստ–Երևան–Բուխարեստ ուղղությամբ չվերթները: Բացի այդ, Հայաստանից ուղևորվող քաղաքացիները հնարավորություն կունենան Բուխարեստով մեկնել եվրոպական 16 երկիր: Ռումինական ազգյին փոխադրողի մուտքը հայկական շուկա «ARON» թրավելի և ռումինական ավիաընկերության համատեղ բանակցությունների արդյունքն է: Նախաձեռնությունը եղել է հայկական կողմից:

«Փաստը» Հայաստանում «TAROM» ռումինական ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանից հետաքրքրվեց նախաձեռնության նախապատմության մասին: Ա. Մուրադյանը նախ ընդգծեց՝ նախաձեռնությունն իրենն է:

«Այս շուկայում ես աշխատում եմ 1993 թվականից, եղել եմ ռուսական տասը ավիաընկերությունների գլխավոր ներկայացուցիչը Հայաստանում: Մեր՝ «ARON» ընկերությունը 19 ուղղություններով չվերթներ է գործարկել տարբեր ավիաընկերությունների հետ»,– ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ուղղությունների շարքում են նաև ՌԴ Կալինինգրադ, Կազան, Անապա, Ուլ յանովսկ քաղաքները: 

«Բավականին մեծ փորձ ունենք, և այս անգամ որոշեցինք բացել եվրոպական ուղղություն: Առաջարկներն արել եմ ես՝ մոտավորապես մեկուկես–երկու տարի առաջ: Մի քանի անգամ հանդիպումներ ենք ունեցել, քննարկել, իրենք ևս հյուր են եկել: Եվ արդյունքում հասանք այսօրվա արդյունքին»,– ասաց Ա. Մուրադյանը:

Դեպի Ռումինիա ուղղությունը գործարկելու համար «ARON» ընկերությունը շահել է Ռումինիայի կառավարության, մասնավորապես տրանսպորտի նախարարության կողմից հայտարարված մրցույթը: Արդյունքում «ARON»–ը դարձել է ռումինական ազգային ավիափոխադրողի վաճառքի գլխավոր գործակալը Հայաստանում:

Արարատ Մուրադյանը նշեց, որ շեշտը դրվել է հատկապես տարանցիկ չվերթների վրա: Բարսելոնա, Մադրիդ, Հռոմ, Փարիզ, Մյունխեն, Վիեննա, Բրյուսել, Ամստերդամ, Պրահա, Աթենք, Ֆրանկֆուրտ, Լոնդոն, Քիշնև, Ստոկհոլմ, Բուդապեշտ, Բելգրադ: Ռումինական ազգային փոխադրողի և հայկական ընկերության համագործակցության շնորհիվ այս երկրներ հասնելու համար մեր հայրենակիցները մի շարք առավելություններ կունենան: 

«Մենք առաջարկում ենք ավելի էժան գին, ինչպես նաև ավելի քիչ թռիչքաժամ և որակով սպասարկում»,– ասաց Ա. Մուրադյանը: 

«ARON» ՍՊԸ տնօրեն Օնիկ Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց՝ սա մեծ, բարդ ծրագիր էր:

«Մեր առաջարկն ընդունեցին, այնուհետև սկսեցին շուկան ուսումնասիրել: Հետագայում հայտարարեցին տենդեր՝ հայկական գործող ընկերությունների միջև: Տենդերին մասնակցած 3–4 կազմակերպություններից հաղթող ճանաչվեց մեր ընկերությունը: Ապա մեզ հետ սկսեցին մշակել պայմանները: Դրանից հետո իրենք կրկին ուսումնասիրեցին մեր գործունեությունը, հետո կնքվեց պայմանագիր: Հետագայում մեզ հրավիրել են իրենց մոտ, և բոլոր մանրամասները քննարկելուց հետո վերջնականապես որոշեցինք, որ ապրիլի 3–ից կմեկնարկի Բուխարեստ–Երևան–Բուխարեստ չվերթը»,–ասաց «ARON»–ի տնօրենն՝ ընդգծելով, որ թեև դեռևս թռիչքները շաբաթական երկու անգամ կլինեն, բայց հետագայում մտադիր են ավելացնել հաճախականությունը:

Նա շեշտեց, որ թռիչքների մեկնարկը որոշել են տալ ամառային սեզոնին, որի սկիզբը համարվում է ապրիլ ամիսը:

Օնիկ Մուրադյանի խոսքով, ի տարբերություն Մոսկվայով և Ուկրաինայով իրականացվող տարանցիկ չվերթների, Ռումինիայի պարագայում աշխարհագրական դիրքն այլ է:

«Հենց այնպես չէ, որ մենք Ռումինիան ենք ընտրել: Համեմատած բոլոր տրանզիտների հետ՝ թռիչքային ժամը շատ կարճ է լինում: Իսկ եթե թռիչքային ժամը կարճ է, համապատասխանաբար գինը ևս նվազում է»,– բացատրեց Օ. Մուրադյանը՝ ներկայացնելով Ռումինիայի աշխարհագրական դիրքի առավելությունները:

Օնիկ Մուրադյանը նոր ուղղությունը կարևորեց նաև զբոսաշրջության տեսանկյունից:

«Ընդհանրապես հայերն աշխարհի գրեթե բոլոր հետաքրքիր վայրերի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեն և այցելում են: Ռումինիան ևս շատ հետաքրքիր տուրիզմ ունի»,–ասաց նա՝ ընդգծելով, որ նաև որպես զբոսաշրջությամբ զբաղվող ընկերություն, իրենց գործընկերների հետ համատեղ հաջորդ քայլը պետք է ներառի նաև զբոսաշրջությունը:

«Ռումինիայում կա սպորտային շատ հետաքրքիր տուրիզմ: Օրինակը լեռնադահուկային սպորտն է: Կա նաև ամառային հետաքրքիր տուրիզմ, ծով, տեսարժան վայրեր, հանգստյան տարբեր բազաներ: Մենք պետք է ուղղակի ժամանակ տրամադրենք, և բոլոր հետաքրքիր առաջարկները ներկայացնենք մեր ժողովրդին: Գիտեք, հաճախորդներ կան, որոնք գալիս ու ասում են՝ նորություն ենք ուզում: Սա նորություն կլինի մարդկանց համար»,–եզրափակեց նա:

Արարատ Մուրադյանն էլ շեշտեց, որ Ռումինիայում արդեն բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, Հայաստանում էլ հետաքրքրություն կա Ռումինիայի հանդեպ: 

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal