Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նրանք օրական 12-14 ժամ են աշխատում. Էդուարդ Աղաջանյանը՝ պարգևավճար ստացած մարզպետների մասին

POLITICS

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն  իր ֆեյսբուքյան էջում գրում է. Հետևելով վերջին երկու օրերի ամենահաճախ քննարկվող թեմաներին, ուզում եմ անել մի քանի դիտարկում։ Զարմանալիորեն ամենաքննարկվածը դա մարզպետերի այսպես կոչված «շռայլ» պարգևավճարներն էին։ Եվ այս համատեքստում մեզ որոշները համեմատում են նախկինների հետ, թե իբր տեսեք, սրանք նրանցից առանձնապես չեն էլ տարբերվում։ Ցավոք այս պահին ես որոշ մանրամասներ նախկին գործելակերպի վերաբերյալ չեմ կարող հրապարակել, քանի որ օրենքի պահանջներով եմ կաշկանդված: Սակայն, հաշվի առնելով այն, որ տվյալ հարցի հենց բարոյական կողմն էր ամենահաճախը շահարկվում, հարկ եմ համարում անդրադարձ կատարել հարցի հենց այդ կողմին։ Ես կարծում եմ, որ այս դիսկուրսում ամբողջությամբ անտեսվել է պաշտոնյաների աշխատանքային ժամերից դուրս կատարած աշխատանքը։ Իսկ արդյո՞ք քաղ. հասարակությունը կամ լրագրող հանրությունը տեղյակ է, որ ՀՀ կառավարության գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները (այդ թվում մարզպետերը) միջինը օրական 12-14 ժամ աշխատանքային գրաֆիկով են ապրում, չհաշված շաբաթ-կիրակիները։ Իսկ արդյո՞ք դա ևս հանրային ուշադրության պետք է արժանանա, թե այլ բան չէր էլ ակնկալվում, 14 էլ չէ, պիտի օրական 18 ժամ աշխատեն և ստացած աշխատավարձն էլ հանգանակեն բարեգործական կազմակերպություններին։ Եվս մոտեցում է, կարելի է քննարկել։ Հաջորդ կարևորագույն արձանագրումը հետևյալն է. Չնայած, որ մենք հստակ նպատակ ենք դրել պետական կառավարման ոլորտը մասնավորի հետ մրցունակ դարձնել, առնվազն աշխատավարձերի տեսանկյունից (մենք հավատացած ենք, որ ոլորտի լավագույն մասնագետներին պետական կառավարման համակարգ ներքաշելու այլ տարբերակ չկա), այնուամենայնիվ եղել է հստակ որոշում, որ դա չպետք է լինի բյուջեից հավելյալ միջոցների տրամադրման հաշվին (փաստացի որևէ այլ բյուջետային ֆինանսավորում պահանջող ծրագրի հաշվին), այլ ի հաշիվ միայն հմուտ և արդյունավետ կառավարման արդյունքում ձևավորված խնայողությունների։ Եվ հենց դա մենք իրականացրել ենք։ Ընդ որում, այսքան քննարկված մարզպետարանների հավելավճարների բաշխման աղբյուրների 80%-ը ոչ միայն առաջացել է ուղղակի խնայողությունների արդյունքում, այլ կոնկրետ աշխատավարձային ֆոնդի խնայողությունների հաշվին։  Իհարկե ողջունելի է, որ մամուլը մեր գործոընեությանը խոշորացույցով է հետևում, բայց կարծում եմ այնուամենայնիվ այս պատմության մեջ օբյեկտիվության մեծ պակաս կա։ Երկրորդ ամենաքննարկված հարցը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատումն էր։ Հաշվի առնելով, որ կա տպավորություն, թե իբր տվյալ որոշումը անակնկալ էր պարոն Գրիգորյանի համար, հարկ եմ համարում նշել, որ նրան նախապես տեղեկացվել է վարչապետի որոշման մասին։  Հավելեմ նաև, որ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Այն հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որը զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Իսկ առհասարակ կառավարության կադրային նշանակումները և ազատումները միտված են առավել բարձր մակարդակի մասնագետների ներգրավմանը, կառավարության աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանն ու առաջադրված նպատակների իրականացմանը:


"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded