Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրանցի գիտնականների սպանությունների մեջ անմիջականորեն կապված է Ադրբեջանը

INTERNATIONAL NEWS

rossaprimavera.ru-ն «Ինչպես ադրբեջանական ԶԼՄ-ները նեղացան Կուրղինյանից» հոդվածում գրում է, որ իրավիճակը, երբ ոմանք ամենուրեք տեսնում են «համաշխարհային հայությանն» ու նրանց «դավադրությունները», շատ տարօրինակ հոգեբանություն է: Ամբողջ կյանքում ընտանիքով Ռուսաստանում ապրած և ամբողջ կյանքում Ռուսաստանի շահերը պաշտպանած մարդու նկատմամբ ինչ-որ էթնիկ արմատներ և դրա հիմքով արված գործողություններ փնտրելն ուղղակի ապուշություն ու լպիշություն է: Ադրբեջանական 1news.az կայքը «Գորբաչովի նախկին խորհրդական Կուրղինյանը որոշել է գժտեցնել Բաքվին Թեհրանի հետ» ճչացող վերնագրով հոդված էր հրապարակել: Սա պատասխան մեկնաբանությունն էր ավելի վաղ «Կարմիր գարուն» տեղեկատվական կայքում (հիմնադիրը Սերգեյ Կուրղինյանն է) ներկայացված լուրին: Իսկ լուրն այն էր , որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին այցելել է «Մունաֆեգին» ահաբեկչական կազմակերպության կողմից սպանված հայ ֆիդայի Ալֆրեդ Գաբիի ընտանիքին: Արժե նշել, որ իրանական ղեկավարության կողմից Իրանի համար զոհված հայերի ընտանիքներին նմանատիպ այցեր կատարելը առաջին անգամ չէ, սա ավանդույթի բնույթ ունի: Այստեղ պետք է նշել, որ այս լուրի մեկնաբանությունը ադրբեջանական կայքի կողմից անիմաստ է և չունի որևէ հիմնավոր պատճառ, բայց այն հուզականությունը, որը առաջացրել է լուրը ՝ «ահավոր հայերը փչացնում են մեր հրաշալի հարաբերությունները Իրանի հետ», հիմք է տալիս ենթադրել այլ բաներ: Մասնավորապես, որ Իրանի հետ Ադրբեջանի այդ հարաբերությունները այնքան էլ հարթ ու սահուն չեն, և որ դրանում հայերը չեն մեղավոր: Ադրբեջանական կայքը իր հոդվածում նշված այս լուրը համարել է սուտ, բացի այդ, հոդվածում տեղ են գտել մի շարք վարկաբեկիչ արտահայտություններ Կուրղինյանի և «Կարմիր գարուն» տեղեկատվական կայքի նկատմամբ: Ինչպես հիմարություն է «համաշխարհային հայության դավադրություններ» փնտրելը, այնքան էլ հիմարություն է Կուրղինյանին մեղադրել լեռնայինղարաբաղյան հակամարտության սանձազերծման և անգամ ԽՍՀՄ-ի կազմաքանդման մեջ: Արձահանագրել Կուրղինյանի կողմից որևէ կողմնակալ վերաբերմունք ղարաբաղյան հարցի նկատմամբ, անհնար է, նրա մոտ միշտ առաջնահերթ է ռուսական շահը: Նրա դիրքորոշումը այս հարցով միանշանակ է՝ միջազգային բանակցությունների գլխավոր սուբյեկտը պետք է լինի միայն Ղարաբաղի ժողովուրդը: Ինչ վերաբերում է 1news.az կայքում տեղ գտած ադրբեջանա-իրանական հարաբերությունների մեկնաբանությանը ասենք, որ այն միտքը, որ Ադրբեջանի անունը չի շոշափվում 2010-2012 թվականներին իրանական ատոմային ֆիզիկոսների սպանության գործերում, սխալ է: Իրանի արտգործնախարարությունը 2012 թվականի փետրվարի 12-ին մեղադրել է Ադրբեջանին Իսրայելի հետախուզությանը աջակցելու և գիտնական Մոստաֆի Ահմադի-Ռոշանի սպանության մեջ: Ընդ որում, որոշ փորձագետների կարծիքով, այս ամենը կազմակերպել էր ԱՄՆ-ը: Հիշեցնենք նաև, որ նեյրոֆիզիկ Մասուդ Ալի Մոհամմադի սպանության մեջ մեղադրվող կիկբոքսինգի Իրանի չեմպիոն Ջամալի Ֆիշին հարցաքննություններում ցուցմունք էր տվել, որ հավաքագրվել է իսրայելական «Մոսսադի» կողմից և պարբերաբար մեկնել է Թաիլանդ և Ադրբեջան, որտեղ սովորել է աշխատել պայթուցիկ նյութերի հետ: Ստացվում է, որ իրանցի գիտնականների սպանությունների մեջ անմիջականորեն կապված է Ադրբեջանը: Ավելին, 2012 թվականին ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը ցուցադրել է հարցազրույց «Մունաֆեգին» ահաբեկչական կազմակերպության երկու անդամների ՝ Շոկրոլլախ Մոտախեմիի և Համիդա Խարազիի հետ, որտեղ նրանք հայտարարել են, որ ներկայումս արդեն 9 տարի է՝ իրենք իրենց «ադրբեջանցի ընկերների» շնորհիվ ապրում են Ադրբեջանում: Նույն տարում Եվրասիական հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև կնքված՝ ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրի համաձայն, քննարկվում է «Մունաֆեգին» ահաբեկչական կազմակերպության որոշ անդամների տեղափոխությունը Ադրբեջան: Ըստ վերլուծաբանների, այս թեմայի սրությունը չի կարող չառաջացնել անհանգստություն և լարվածություն Թեհրանի և Բաքվի հարաբերություններում: Վերլուծաբանները նաև կարծիք են արտահայտել, որ Ադրբեջանը պետք է հասկանա այս թեմայի սրությունը Իրանի համար և խուսափի իր տեղեկատվական քաղաքականությունում երկիմաստ մտքեր արտահայտելուց, մասնավորապես Հայաստանի և Ռուսաստանի մեդիա և քաղաքական դաշտին Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունները փչացնելու մեջ մեղադրելուց: Հույս ունենք, որ այս խորհուրդը կլսվի և համապատասխան կառույցների կողմից կառաջարկվի ադրբեջանական ԶԼՄ-ներին որպես ցուցում:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal