Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետք է կայացնել որոշում, որը ոչ մի կողմի իրավունքներն ու ազատությունները չի սահմանափակի»

INTERVIEW

Հղում անելով մեր աղբյուրներին՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի, ինչպես նաև շախմատ առարկայի շուրջ ԿԳՆ-ում առկա քննարկումներին անդրադարձել էինք դեռ մեր նախորդ համարում: Այսօր «Կրթական քաղաքացիական նախաձեռնություն» հկ-ի անդամ Լուսինե Խառատյանի հետ զրույցում դիտարկել ենք հարցեր՝ կապված նախ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ: 

Լուսինե Խառատյանի խոսքով, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված որոշում կայացնելուց առաջ պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ:

«Նախևառաջ խղճի ազատության հետ կապված կետն է: Մարդն ունի խղճի ազատության իրավունք: Մարդն ազատ է և ինքը պետք է որոշում կայացնի, թե ինչ կրոնական կամ ինչ դավանաբանական ուղղության է հարում: Եվ, ամեն դեպքում, նման առարկաներ դասավանդելուց այդ իրավունքը պետք է անպայման հաշվի առնել»,-մեզ հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է կայացնել մի որոշում, որը ոչ մի կողմի իրավունքներն ու ազատությունները չի սահմանափակի: 

«Ճիշտ է, առարկան կոչվում է «Հայոց եկեղեցու պատմություն» և իր զգալի մասը պատմություն է, բայց այնպես չէ, որ ամբողջ առարկան պատմությանն է առնչվում: Բավականին հատվածներ նաև հենց հավատի հետ են կապված, կա նաև կրոնի քարոզ, կան կրոնի հետ կապված կետեր: Միգուցե այն, ինչն առնչվում է կոնկրետ Հայ եկեղեցու դավանաբանությանը, Հայ առաքելական եկեղեցուն, այդ առարկան առանձին լինի՞: Լինի ընտրովի՝ այլ առարկաների հետ, ըստ որի՝ մարդիկ, որոնք Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեն, ընտրության հնարավորություն ունենան: Այն հատվածները, որոնք վերաբերում են «Հայոց եկեղեցու պատմությանը», շատ առումներով կրկնվում են «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ թեև նշվածի առումով նոր մոտեցման անհրաժեշտություն կա, բայց պատմության մյուս դասագրքերը ևս պետք է վերանայել:

«Պատճառն այն է, որ շատ միակողմանի և կոնկրետ դիրքից գրված դասագրքեր են: Աշխարհում այսօր պատմությունն այլ կերպ են դասավանդում: Այն ավելի շատ մարդկանց սովորեցնում է մտածել ինչ-որ հարցերի մասին, քան անգիր անել ինչ-որ տվյալներ, իրադարձություններ: Այսինքն՝ գլոբալ վերանայման խնդիր ունենք նաև պատմության այլ դասագրքերի առումով»,-ասաց նա:

Իսկ այս վերանայումը, ըստ նրա, պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում՝ ընդհանուր դպրոցական ծրագրի և այն բովանդակության վերանայումով, որն այսօր հանրակրթությունն է տալիս. «Եվ այդ առումով, երբ արդեն կունենանք պետական ծրագիրը, անպայման նաև չափորոշիչների վերանայում պետք է լինի, որովհետև դրանք էլ են հնացած: Իսկ հետո այդ նոր չափորոշիչների հիման վրա արդեն հնարավոր կլինի ստեղծել թե՛ նոր դասագրքեր, թե՛ նաև նոր մոտեցումներ որդեգրել կապված այդ առարկաների հետ»:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ քննարկումների համատեքստում մենք նշել էինք, որ քննարկվում է նաև ընտրովի առարկաների տարբերակը: Այսինքն՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից զատ, ծնողը հնարավորություն կունենա ընտրել, օրինակ, «Կրոնի պատմություն», «Աթեիզմ» կամ այլ տարբերակներ:

Դիտարկմանը, թե, փաստորեն, երեխան, այսպես թե այնպես, ընտրություն չի կատարում, և հարցին, թե արդյոք ճիշտ չի՞ լինի դիտարկել ընդհանուր մեկ առարկայի սկզբունքը, որն ավելի լայն ընդգրկում կունենա, Լ. Խաչատրյանը նշեց.

«Առհասարակ, ըստ իս, ճիշտ կլինի, որ այդպիսի առարկաները ոչ թե մինչ ավագ դպրոցը, այլ ավագ դպրոցում դասավանդվեն: Իսկ մինչ ավագ դպրոցը գուցե ավելի ընդհանուր լինեն: Այդ դեպքում երեխան ընտրություն կատարելու հնարավորություն կունենա: Եվ տարբերակները, որոնք կարող են առաջարկվել, ավագ դպրոցում ինքը կարող է ընտրություն կատարել դրանց միջև: Բացի այդ, առհասարակ նաև կրոնական ուսմունքների մասին ինչ-որ առարկա կարող է լինել, որն ավելի լայն պատկերացում կտա, թե ինչ կրոններ կան, ինչ փիլիսոփայական և բարոյագիտական հիմքեր ունեն: Որպես այլընտրանք, կարող է լինել նաև էթիկան, արվեստի պատմությունը, փիլիսոփայությունը: Ավագ դպրոցում կարելի է առարկաների լայն շրջանակ առաջարկել, որոնցից էլ արդեն ավագ դպրոցի աշակերտը կկատարի իր ընտրությունը»:

Իսկ եթե, օրինակ, առարկան ավելի լայն լինի և ներառի ոչ միայն կրոնների պատմությունը, այլև ներառի այն, թե կրոններից յուրաքանչյուրն ինչի մասին է, ինչ ուսմունք է, ինչ հիմք ունի, ապա երեխան ավելի լայն պատկերացում կկազմի. «Այդ շարքում կհասկանա Հայոց եկեղեցու տեղը և դերը, որից հետո էլ կարող է ընտրություն կատարել: Եվ շատ լավ կլինի, որ այդ լայն առարկայի շրջանակներում հանրակրթական դպրոցում մեր երեխաները սովորեն մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների կրոնների մասին, որովհետև այն մարդիկ, որոնք և՛ ազգային, և՛ կրոնական այլ պատկանելիություն ունեն, ստիպված են միայն կամ հիմնականում սովորել հայ եկեղեցու մասին»:

Ինչ վերաբերում է շախմատին, արվեստի այլ առարկաներին, որոնք ևս պարտադրվում են, մեր զրուցակիցը նշեց. «Կարելի է շատ ավելի ճկուն լինել: Կարելի է այնպես անել, որ ոչ թե ամբողջ տարին երեխան անցնի շախմատ, որը պարտադիր է, այլ տարվա կեսը սովորի շախմատ, հետո հաջորդ կիսամյակին, օրինակ, երաժշտություն, հետո՝ մեկ այլ ճյուղ: Հայաստանում ևս կան դպրոցներ, որտեղ կիրառվում է նշվածը: Այսպես երեխան շատ ավելի լավ կարող է պատկերացում կազմել տարբեր ճյուղերի մասին, և ավելի պատրաստված լինել հետագայում կատարվելիք ընտրության մեջ»:

Նա կարևորեց արվեստի ճյուղերին կրթության մեջ բավարար ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը ու ընդգծեց մյուս տարբերակի մասին. «Յուրաքանչ յուր կրտսեր դպրոց կարող է ունենալ արվեստի որևէ ճյուղի հետ կապված շեշտադրում: Եվ արդյունքում ծնողը կարող է ընտրել, թե իր երեխան, բացի մյուս պարտադիր առարկաներից, ավելի շատ կերպարվե՞ստ, երաժշտությո՞ւն, թե՞ այլ արվեստի ճյուղ է ուզում սովորել: Այսինքն՝ կարող է ըստ նախասիրության կրտսեր դպրոցի ընտրություն կատարել: Տարբերակներ շատ կան, ուղղակի պետք է քննարկել, տեսնել, թե մեր կոնտեքստում որ տարբերակն ավելի լավ կաշխատի: Բայց այն, որ համատարած շախմատ դասավանդելը հաստատ ամենալավ տարբերակը չէ, արդեն ակնհայտ է: Բացի այդ, ընդհանուր ուսումնական ծրագրի բեռնաթափման խնդիր ունենք: Երեխաները որոշակի տարիքից հետո պարզապես հրաժարվում են սովորել, որովհետև այնքան ծանրաբեռնված է այդ ծրագիրը երբեմն նաև անհեթեթ ու ոչ անհրաժեշտ բաներով: Պետք է բեռնաթափել և այդ ընթացքում ավելի ճկուն լուծումներ ընդգրկել, որտեղ ամեն ինչ չէ, որ պետք է պարտադիր լինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal