Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե 4 օրում անձնագիր փոխելու անհրաժեշտություն է առաջանում, ապա ներկրված ապրանքը անձնական օգտագործման համար չի կարող լինել

SOCIETY

Օրերս Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները փակել էին Բագրատաշենի մաքսային կետի մուտքն ու ելքը։ Առևտրականները դժգոհում էին, որ մեկ շաբաթ առաջ ապրանք են բերել Ստամբուլից, սակայն վրացական կողմը թույլ չի տվել այն Հայաստան տեղափոխել ։

Խնդիրը լուծվել է Վրաստանում ՀՀ դեսպանի միջամտությամբ, սակայն առևտրականները, հասնելով Բագրատաշենի մաքսակետ, պարզել են, որ այլևս չեն կարող առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման 25 կգ բեռից ավելի ներմուծել։

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1–ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: 

Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%–ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:

Այս ամենից հետո էլ պարզ դարձավ, որ տնտեսվարողները վրացական կողմում կուտակում են իրենց ապրանքները, հետագայում այն փոքր խմբաքանակներով ներկրում Հայաստան: Իսկ երբ այս մեթոդը նույնպես բացահայտվեց, օրեր առաջ ՀՀ քաղաքացիները փակեցին Բագրատաշենի մաքսակետը: Հարցի մասին պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց ՀՀ ՊԵԿ–ին: Մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը նշեց, որ նախ պետք է պարզաբանել արտոնությունների տրամադրման նպատակը, քանի որ այդ մասին քիչ է խոսվում: 

«Մարդկանց թվում է, որ ցանկացած պարագայում իրենք իրավունք ունեն արտոնյալ պայմաններով ապրանք ներկրել: Սակայն հստակեցնենք, որ խոսքը միայն անձնական օգտագործման ապրանքների ներմուծման մասին է: Եվ եթե օրենսդրության համաձայն, կան որոշակի արժեքային և քանակական առումով սահմանված չափեր, ապա այդ չափը նախատեսված է միայն անձնական օգտագործման և ընտանիքով սպառելու համար: Այս արտոնությունը նախատեսված չէ առևտրային շրջանառության մեջ ապրանքներ մտցնելու համար, քանի որ այդ դեպքում մի կողմից ապականվում է շուկան, մյուս կողմից վնաս է հասցվում այն տնտեսվարողներին, ովքեր օրինական ճանապարհով են ապրանք ներմուծում և դրա դիմաց հարկեր են վճարում»,– ասաց Մ. Մարտիրոսյանը: 

Այսինքն, փոփոխությունը վերաբերում է միայն անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելու համար արտոնված քանակներին: Եվ եթե նախկինում ցամաքային փոխադրամիջոցով ներմուծման համար արտոնված էր 50 կգ–ը, ապա հունվարի 1–ից այդ չափը նվազեցվել է 25 կգ: Նույնկերպ նվազել է նաև արժեքային չափը, որն այսօր հավասարվել է 500 եվրոյի: 

«Բողոքի էությունը հավանաբար այն է, որ հետագայում իրացնելու նպատակով մարդիկ ցանկություն ունեն ապրանքներ ներմուծել, բայց հանդիպելով մաքսային մարմինների հակազդեցությանը՝ նման ակցիաներ նախաձեռնեցին: Ես ուղղակի կոչ կանեի մեր քաղաքացիներին տարբերակել բիզնես - նպատակներն անձնական օգտագործման նպատակից և հստակ պատկերացնել դրանց տարբերությունները: Ինչ վերաբերում է անձնական օգտագործման քանակոթյանը, ապա ես չեմ կարծում, որ 25 կգ–ը քիչ չափ է դրա համար»,– ասաց Մ. Մարտիրոսյանը: 

Հետաքրքիր է, որ մաքսավորները գործ ունեն ոչ թե անձանց հետ, ովքեր պարբերաբար սահմանը հատում են և իրենց հետ ապրանքներ բերում, այլ նրանց հետ, ովքեր սահմանը հատում են շատ կարճ ժամանակահատվածով, արտոնված քանակի շրջանակներում հանրապետություն ապրանք ներկրելու համար: Մ. Մարտիրոսյանի խոսքով՝ բողոքողների մեծ մասն իրականում այդ ապրանքների տերերը չեն, բայց այդ միջոցով ծառայություններ են մատուցում ապրանքների իրական տերերին: Այսինքն, ողջ բեռը մասնատելով փոքր քանակությունների, առանց անհրաժեշտ հարկերն ու տուրքերը վճարելու՝ ներկրում են հանրապետություն:

«Նախ պետք է պարզել, թե տվյալ քաղաքացին ինչ նպատակով է տվյալ ապրանքը ներմուծում: Իհարկե, հնարավոր է, որ սահմանամերձ բնակավայրում ապրող որևէ քաղաքացի ամեն օր հատի միջպետական սահմանը, որպեսզի հարևան պետությունից հաց գնի: Եվ հավատացեք, որ այդ պարագայում մաքսային ծառայությունը հսկողություն չի սահմանի նրա նկատմամբ: Բայց եթե անձն այնպիսի հաճախականությամբ է սահմանը հատում, որ օրինակ 4 օրվա ընթացքում անձնագիրը փոխելու անհրաժեշտություն է ունենում, ապա չեմ կարծում, որ նրա կողմից բերված ապրանքն անձնական օգտագործման համար է և դրա համար է նա նման քայլի դիմում»,– ասաց Մ. Մարտիրոսյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal