Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

SOCIETY

Հունվարի 24-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների եւ զորամասերի 2018 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:

Ռազմական խորհրդի նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի եւ գումարտակների հրամկազմը, զինկոմիսարիատների եւ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Հրապարակելով նիստի աշխատակարգը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը  կարեւորել է բոլոր ելույթները, նշելով, որ առաջիկա մեր բոլոր ձեռքբերումները կախված կլինեն նաեւ այն հանգամանքից, թե ինչ հետեւություններ կարվեն նախորդ տարվա արդյունքներից եւ ըստ այդմ՝ ինչպիսի հերթականությամբ կպլանավորվեն նոր բանակային տարվա առաջնահերթությունները:

Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային ելույթները: ՊԲ-ի 2018 թվականի ուսումնական տարվա մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ եւ շտաբների պատրաստության, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման, զորքերի ծառայության եւ ինժեներական աշխատանքների վիճակի մասին համապարփակ ելույթով, հանդես է եկել բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանը:

Այնուհետեւ ըստ ուղղությունների եւ առանձին ոլորտների  վերլուծական ելույթներ են ունեցել բանակի հրամանատարի տեղակալները` անդրադարձ կատարելով հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության վիճակին, գաղափարադաստիարակչական եւ հասարակական-պետական պատրաստության, զինվորական կարգապահության ու բարոյահոգեբանական ապահովման հարցերին, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պահպանման, թիկունքային ապահովման եւ հարակից այլ ուղղությունների:

Բանախոսները ընդգծել են, որ չնայած նշված բնագավառներում ակնհայտ են դրական զարգացումներն ու արձանագրված հաջողությունները, սակայն առկա են նաեւ մի շարք ոլորտներ, որոնք պահանջում են առավել համակարգված ու հետեւողական աշխատանքներ:

Բանակային 2018 թվականը ամփոփել ու ընթացիկ տարվա խնդիրներին անդրադարձել է հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Կարեն Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ 2019 թվականի ընթացքում բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում են լինելու պետական սահմանի պահպանության, ղեկավարման համակարգի հետագա զարգացման, շտաբների պատրաստության եւ փոխգործակցության մակարդակի բարձրացման, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, սպառազինության ու թիկունքային ապահովման հետ առնչվող խնդիրների համալիրը:

Այնուհետեւ ելույթ է ունեցել Արցախի նախագահը: Բակո Սահակյանը բավարար գնահատելով 2018 թվականի ընթացքում արձանագրված հիմնական ցուցանիշները, հավաստիացրել է, որ պետությունը այսուհետ եւս կշարունակի իր հետեւողական ուշադրության կենտրոնում պահել ՊԲ-ի մարտական հնարավորությունների կատարելագործմանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովվածությանը վերաբերող հարցերը:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է բանակի հրամանատարի հրամանը, որի համաձայն դրամական պարգեւներ, արժեքավոր նվերներ ու պատվոդրոշներ են հանձնվել անցած բանակային տարվա ընթացքում առավելագույն բարձր արդյունքներ ունեցած զորամասերին, ստորաբաժանումներին ու անհատ զինծառայողներին:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal