Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետք չէ համահավասարեցնել հակամարտող կողմերին

INTERNATIONAL NEWS

regnum.ru–ն «Հայաստան–Ադրբեջան. ինչ է նշանակում «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպումը թողեց ոչ հաճելի տպավորություն: Ըստ այդ հանդիպման վերաբերյալ հայտարարությունների, պարզվեց, որ հակամարտող կողմերը չպարեցին կարգավորման «փարիզյան տանգո»: Երկու երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքների մասին արտահայտած ավանդական դրական հայտարարությունները ցույց են տալիս, որ դա կա՛մ բլեֆ էր, կա՛մ էլ առկա էր ինչ–որ համաձայնեցված «խաղ», որը նպատակ ունի ստվերել այն, ինչ իրականում կա: Հանդիպման արդյունքների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն էր անհանգստացնող: Ըստ այդ հայտարարության, հանդիպման ընթացքում քննարկվել է հակամարտության կարգավորման հարցերի լայն շերտ և «համաձայնեցվել է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը»: Հետաքրքիր է, թե ինչի մասին են 4 ժամ խոսել արտգործնախարարները, եթե, դատելով ամեն ինչից, հանրահայտ «Մադրիդյան սկզբունքների» մասով ոչ մի նորություն չի եղել և ոչինչ չի փոխվել: Արդյոք «բնակչությանը խաղաղության նախապատրաստելը» նպատա՞կ է, թե՞ դա հակամարտության կարգավորման համաձայնագրի վերջնական տեքստի մաս է կազմում: Ասել, թե «բնակչությանը խաղաղության նախապատրաստելը», որպես խնդիր, առկա չէ, սխալ կլինի: Սակայն պետք չէ համահավասարեցնել հակամարտող կողմերին, այն դեպքում, որ իրականում հակամարտության կողմերից մեկին պետք է բարոյապես նախապատրաստել 1991–1994 թվականների պատերազմի իրական արդյունքների ընդունմանը, ընդ որում՝ հասկացնել, որ ընդհանրապես երբեք տեղ չի ունենալու Արցախի «լայն ինքնավարություն» հասկացությունը, քանի որ այն արդեն պետություն է և ոչնչով չի զիջում այլ պետություններին, օրինակ՝ «ալբանական Կոսովոյին»: ԵԱՀԿ Մինսկի խումբը եթե անհանգստացած է երեք երկրների (կրկնում եմ՝ երեք) բնակչությանը խաղաղության նախապատրաստելով, պետք է անպայման հաշվի առնի այն փաստը, որ այդ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, մշտապես իրականացրել է զինված պրովոկացիաներ և դիվերսիաներ. հիշենք թեկուզ 2016 թվականի ապրիլ յան պատերազմը: Հայկական կողմերը ի սկզբանե են պատրաստ եղել խաղաղությանը, պատերազմը նրանց իրականում պարտադրվել է: Հիմա պարզ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այս արտահայտության հեղինակը ամերիկացիներն են, այսինքն՝ երկու կողմերը պետք է նախապատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության և ոչ թե մեկ կողմը, այն կողմը, որը պատրաստ չէ խաղաղության: Այս ամենը բացահայտել էր Հայաստանում ԱՄՆ–ի նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, երբ հարցազրույցում ասել էր, որ իր կառավարության ընկալումը ղարաբաղյան հակամարտությունում միշտ եղել է այն, որ պետք է լինի «հողեր խաղաղության դիմաց» փոխանակում, և ինքը խիստ զարմացել է, երբ տեսել է, որ այդ տարբերակին Հայաստանում չեն աջակցում: Ամերիկացի դիվանագետները, չնկատելով Ադրբեջանի բացահայտ հակահայկական քաղաքականությունը, զարմանում են, որ Հայաստանում դեմ են հողեր վերադարձնելուն:

ԱՄՆ–ը դեռևս 1991 թվականից է «համակարգում» Ադրբեջանին, և դա առաջին հերթին կապված է նավթագազային պաշարների հետ: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ առկա են բազմաթիվ հասարակական իրավապաշտպան, խաղաղապահ միջազգային և տեղական կազմակերպություններ, որոնք քարոզում են մարդու իրավունքներ և խաղաղություն, Ադրբեջանում լայնորեն քաջալերվում է հայատյացությունը և իրականացվում է պատերազմի նախապատրաստման քարոզչություն: Հայաստանում միջազգային կազմակերպությունները բնակչությանը արդեն 10 տարի է՝ նախապատրաստում են խաղաղությանը, իսկ սկսած 2014 թվականից այդ նույն կազմակերպությունները Ադրբեջանում արգելված են: Ստացվում է, որ բնակչությանը խաղաղության նախապատրաստելը ընթանում է ոչ համահավասար: Այսինքն, մեկ կողմին նախապատրաստում են կապիտուլ յացիայի, իսկ մյուս կողմին ռազմական ագրեսիայի միջոցով այդ կապիտուլ յացիան պարտադրելուն: Հայաստանի վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը արդեն 10 ամիս է՝ պնդում է, որ «ինքը հայտնվել է ժողովրդին», և շուտով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կընթանա «նոր ուղիով»: Հայկական հասարակությունը առայժմ լռում է, բայց արդեն լսվում են ձայներ, որոնք հարց են տալիս, թե Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի վարած բանակցությունները ինչո՞վ են տարբերվում նույն հարցով նախկին իշխանությունների վարած բանակցություններից, եթե որոշակի պլան կա, խոսիր բաց, իսկ եթե ինչ–որ պլան չկա, ասա այդ մասին: Հույսները դրել էին Արևմուտքի վրա ... և հանկարծ պարզվում է, որ նրանք ցանկանում են Հայաստանը «նախապատրաստել խաղաղության»: Բաքուն արդեն իսկ պատասխանել է «ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն»՝ ընդդիմադիրների արտոնված հանրահավաք անցկացնելով, որի կոչերից էին «ոչ մի զիջում», «ընդդեմ հայերի» և այլն: Իսկ Հայաստանում և Արցախում խուլ, պայթյունավտանգ լռություն է: Արցախը իր վրա է վերցնում «սև գործը», «խաղը» խորանում է: Արդյունքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդամենը մեկ ուղի ունի: Հայաստանում սոցիալ–տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում սեփական դիրքերը պահպանելու համար նա ստիպված է անցնել «տրորված արահետով», այսինքն՝ ղարաբաղյան հարցում դառնալ «հայրենասերներից ամենահայրենասերը»: Պարզ է, որ «իքս ժամից» քիչ ժամանակ է մնացել, դա այն ժամանակն է, երբ ժողովուրդը իշխանություններից կպահանջի բանակցային գործընթացի ամբողջական թափանցիկություն: Զգացվում է, որ «ժամանակը սեղմում է» ինչ–որ աշխարհաքաղաքական գլոբալ հարցում, որը լինելու է գլոբալ ինչ–որ ստրատեգիական հակամարտություն, և այնպիսի հակամարտություն, որի ֆոնին հայ– ադրբեջանական կամ սերբ–ալբանական հակամարտությունները ոչինչ են: «Շտապեցնելու» այլ իրական պատճառներ առայժմ նկատելի չեն:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal