Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օրենքը թույլ է տալիս, որ սարեր խոստանան, բայց ոչինչ չանեն

INTERVIEW

Էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան Արթուր Համբարձումյանի դիտարկմամբ, բնապահպանական օրենսդրությունը գրեթե բոլոր ուղղություններով հագեցած է իրավական հակասություններով և օրենսդրական բացերով: Սակայն, ըստ նրա, առավել կարևոր և լուծման առումով հրատապ են ընդերքօգտագործման իրավունքների ձևավորման և դրանց շրջանակում գործունեության իրականացման իրավահարաբերությունները կանոնակարգող օրենքներում առկա հակասությունների ու բացերի վերացման խնդիրները, քանի որ դրանք են հանդիսանում ՀՀ–ում՝ աղտոտող, հետևաբար արդեն իսկ անպատասխանատու հանդիսացող հանքարդյունահանում ունենալու իրականության հիմնական պատճառներից մեկը: 

Որպես հատկապես անհանգստացնող նշվեց 2014 թվականին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և դրա հետ փաթեթով ընդունված՝ ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:

«Այսօր ունենք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք, որի ընդունմամբ պետական մարմինները և հանրությունը փաստեցին ևս մեկ առաջընթաց՝ բնապահպանության ոլորտի օրենսդրության բարեփոխման գործընթացում: Սկզբունքորեն դրա հետ համամիտ չեմ և տվյալ օրենքը համարում եմ ոչ թե թերություններով լի, այլ մեռելածին: Ինչո՞ւ մեռելածին, որովհետև այդպիսին եմ համարում ցանկացած օրենք, որի նորմերը պահպանելով՝ բացառվում է պատշաճ կարգով իրականացնել այն գործընթացը, որի իրականացմանն ու ապահովմանն է միտված տվյալ օրենքի ընդունումը»,–ասաց Ա. Համբարձումյանը: 

Օրենքը տարածվում է, ըստ վտանգավորության աստիճանի Ա, Բ և Գ կատեգորիաների դասակարգված, մոտ 90 գործունեության տեսակների վրա, որոնց թվում են նաև օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունն ու օգտակար հանածոների արդյունահանումը, նշեց նաև մասնագետը: 

«Ըստ օրենքի, գործընթացին մասնակցում են երեք փաստաթղթեր, դրանք են՝ նախնական գնահատման հայտը, նախագծային փաստաթուղթը և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը: Այս փաստաթղթերից, համաձայն օրենքի, նախաձեռնողի համար պարտադիր կատարման ենթակա և պետության կողմից վերահսկելի միակ փաստաթուղթը նախագծային փաստաթուղթն է, իսկ նախնական գնահատման հայտն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունն ընդամենը նախագծային փաստաթուղթը գնահատելուն և փորձաքննելուն միտված գործիքներ են»,– ասաց Ա. Համբարձումյանը: Ի դեպ, ընդերքօգտագործման դեպքում, օրենքների տրամաբանությամբ, նախագծային փաստաթուղթ են հանդիսանում հանքարդյունահանման նախագիծն ու երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը: Սակայն, ընդհանուր առմամբ, օրենքով, ասես միտումնավոր, սահմանված են մեխանիզմներ, որոնք ուղղակի թույլ չեն տալիս պատշաճ կարգով իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը, հենց որի կարգավորման նպատակով էլ ընդունվել է տվյալ օրենքը:

«Քանի որ այս զրույցի շրջանակում հնարավոր չէ ամբողջությամբ և մանրամասն ներկայացնել նշված օրենքի բոլոր թերությունները, փորձեմ ավելի հանրամատչեի լեզվով ներկայացնել դրանցից ընդամենը երկուսը: Գ կատեգորիայի գործունեության դեպքում օրենքով ազդեցության գնահատում չի նախատեսվում, իսկ նախագծային փաստաթղթի փորձաքննությունն իրականացվում է առանց նախագծային փաստաթուղթն ընդհանրապես ներկայացնելու՝ ընդամենը նախնական գնահատման հայտի լրակազմությունը քննարկելու միջոցով: Այստեղ առաջանում է տրամաբանական և արդարացի հարց՝ եթե նախագծային փաստաթուղթն օրենքի ուժով չի ներկայացվում փորձագետին, ինչի՞ հիման վրա է փորձագետն իրականացնում փորձաքննություն և տալիս դրական կամ բացասական եզրակացություն: Ավելի առարկայական ասեմ, որ ստեղծվում է աբսուրդային իրավիճակ, երբ երկրաբանական ուսումնասիրության ծրագիրն առանց ներկայացվելու փորձաքննվում և դրական կամ բացասական եզրակացություն է ստանում պարտադիր կատարման և վերահսկողության ոչ ենթակա, ըստ էության իրենից դիմում ներկայացնող նախնական գնահատման հայտի՝ ընդամենը լրակազմությունը քննարկելու միջոցով»,– ասաց Ա. Համբարձումյանը:

Խոսելով Ա և Բ կատեգորիաների գործունեության տեսակների վերաբերյալ, նա նշեց, որ այս դեպքում ներդրվել է նախագծային փաստաթուղթը թուլացնելու, մասնատելու և արժեզրկելու մեխանիզմ: Ի դեպ, նույն մեխանիզմն առկա է նաև ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքում, ինչի հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պատշաճ իրականացումն ու իրականացվող գործընթացի նկատմամբ պատշաճ պետական և հանրային վերահսկողությունը դառնում են համարյա անհնարին:

«Ինչո՞ւ, որովհետև օրենքի իմաստով պարտադիր կատարման ենթակա միակ փաստաթուղթ հանդիսացող նախագծային փաստաթուղթն ինչքան հստակ, ամբողջական ու լիարժեք չէ, այնքան դժվար է իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողությունը: Եվ հակառակը՝ ինչքան հստակ, ամբողջական ու լիարժեք է կազմված նախագծային փաստաթուղթը, այնքան կանխատեսելի և վերահսկելի է լինում գործընթացը պետության և հանրության համար»,– ասաց Ա. Համբարձումյանը: 

Ի տարբերություն նախագծային փաստաթղթի, օրենքով կարևորվել և առավել կարևոր բաղադրիչներով համալրվել է կատարման առումով պարտադիր չհանդիսացող ազդեցության գնահատման հաշվետվությունը: Օրինակ՝ բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման, շրջակա միջավայրին հասցվող վնասի փոխհատուցման միջոցառումները, ազդեցության մշտադիտարկման ծրագիրը և այլն:

«Ազդեցության գնահատման հաշվետվությունում, որը պարտադիր կատարման ոչ ենթակա փաստաթուղթ է, կարելի է ամրագրել ցանկացած միջոցառում կամ ծրագիր, ընդհուպ մինչև հարակից ճանապարհները ոսկեջրելը և միևնույն ժամանակ ցանկության դեպքում առանց պատասխանատվության ենթարկվելու դրանք չկատարելը: Կարծում եմ, ինչպես ժողովուրդն է ասում, հենց այստեղ է թաղված շան գլուխը, և անհրաժեշտ է հնարավորինս արագ, պետության ղեկավարությամբ՝ ներգրավելով հանրության և ընդերքօգտագործողների այն հատվածներին, ում համար առաջնահերթություն է անխնա չաղտոտվող և մաքուր հայրենիքում ապրելու անհրաժեշտությունը, վերացնել վերը նշված, ինչպես նաև չնշված, սակայն առկա մյուս խնդիրները»– ասաց Ա. Համբարձումյանը:

Ստացվում է, որ օրենսդրական մակարդակով շրջակա միջավայրն աղտոտելու և անպատիժ մնալով՝ միջավայրը թունավորելու բոլոր հնարավորություններն առկա են, և հավանաբար դա է պատճառը, որ շատ հանքշահագործողներ, իմանալով այս ամենի մասին, գալիս են, մի քանի տարի գործունեություն ծավալում, հարստանում, հետագայում այդ հանքը բաց ու անտեր թողնում, հեռանում, պոչանքներն ու թունավոր նյութերն էլ թողնում Հայաստանին նվեր, ինչպես, օրինակ, Կավարտի հանքի դեպքում եղավ: Բայց ժամանակն է այս ամենին վերջ տալ, որպեսզի երկիրը փրկենք երկարաժամկետ թունավորման սպառնալիքից:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer