Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարևոր է, որ այդ պայմանավորվածություններն ընթացք ստանան․ Նիկոլ Փաշինյան

POLITICS

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը նախ ներկայացրել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքները՝ նշելով, որ Հայաստանի շուրջ քաղաքական առումով ձևավորված է պոզիտիվ մթնոլորտ, ինչը պետք  է կարողանալ օգտագործել տնտեսական առումով կոնկրետ արդյունքներ ունենալու համար։

Խորհրդակցությանը նաև անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքին:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է քննարկել, թե ինչ ընթացիկ ներդրումային ծրագրեր կան և ինչ վիճակում են դրանք, ինչ ունենք անելու ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս թեման կարևոր է Դավոսի համաժողովին մեր պատվիրակության մասնակցության ֆոնին: Ուզում եմ ասել, որ Դավոսում մենք մի շարք միջազգային գործընկերների, կորպորացիաների և ընկերությունների ներկայացոցիչների հետ ունեցանք հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ: Կարևոր է, որ այդ պայմանավորվածություններն ընթացք ստանան:

Մասնավորապես, «Մարիոթ» ընկերության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հաստատվեց, որ 2019 թվականի ընթացքում Երևանում «Մարիոթ»-ի կառավարման ներքո գտնվող ևս մեկ հյուրանոց կբացվի: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարի հետ պայմանավորվեցինք, որ նրանք առաքելություն կուղարկեն ՀՀ՝ քննարկելու, թե ինչ ոլորտներում նրանք կարող են ներդրումներ իրականացնել և Հայաստանին ցուցաբերել աջակցություն:

eBay ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեցինք այն խնդիրները, որոնք ՀՀ քաղաքացիներն ունենում են eBay-ից գնումներ կատարելիս: Պայմանավորվեցինք, որ այդ հարցը նրանք կքննարկեն և լուծումներ կգտնենք: ՎՏԲ բանկի հետ, ինչպես գիտեք, աշխատում ենք Թեղուտի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու համար:

Լեհաստանի վարչապետի հետ ունենք պայմանավորվածություն, որ մեր երկրների էկոնոմիկայի նախարարները կաշխատեն և կփորձեն դուրս բերել այն կոնկրետ ոլորտները, որտեղ լեհական ներդրումները կարող են օգտակար լինել:

Սինգապուրի փոխվարչապետի հետ ունեցանք խոսակցություն, որը կապված է, մասնավորապես, ավիափոխադրումների հետ: Նախնական պայմանավորվածություն կա, որ Սինգապուրի կառավարությունն աջակցություն ցուցաբերի Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ, որովհետև գիտեք, որ Սինգապուրում աշխարհահռչակ բուսաբանական այգի կա: Սինգապուրի փոխվարչապետն, ըստ էության, տեղում հաստատեց, որ կարող ենք այդ հարցը լուծված համարել, մնում է, որ Երևանի քաղաքապետարանը Բնապահպանության նախարարության հետ կոնկրետ նախագիծ ներկայացնի:

Շվեյացրիայի նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի՝ շվեյցարական կողմը ջրային ռեսուրսների կառավարման առումով աջակցություն կցուցաբերի մեր երկրին, որովհետև այդ առումով Շվեյցարիան գտնվում է բարձր մակարդակի վրա»:

Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների հետ կապված հարցերը: «Գյումրիի օդանավակայանի հետ կապված իրենք սպասում են մեր որոշումներին, որպեսզի ամբողջ թափով շարունակեն ներդրումային ծրագիրը: Գյումրիի օդանավակայանի շուրջ շեշտը դրվելու է բյուջետային ավիաընկերությունների վրա: ՎԶԵԲ-ի հետ խոսակցությունը վերաբերում էր փոքր և միջին բիզնեսի համար մատչելի վարկային միջոցներ ներգրավելու գործընթացին:

«Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նրանք առաջարկեցին, որպեսզի Հայաստանում նույնպես նմանատիպ հիմնադրամ ստեղծվի՝ հետագա արդյունավետ համագործակցության համար, որը հետաքրքիր առաջարկ է և պետք է քննարկենք:

Մենք հանդիպումների ընթացքում բոլոր գործընկերներին հրավիրել ենք մասնակցելու բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:

Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր երկրի շուրջ քաղաքական առումով ձևավորված է պոզիտիվ մթնոլորտ, ինչը պետք  է կարողանանք օգտագործել տնտեսական առումով կոնկրետ արդյունքներ ունենալու համար»,- ասել է վարչապետը:

Այնուհետև քննարկվել են էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, առողջապահության, գյուղատնտեսության, դեղագործության, շինարարության, ենթակառուցվածքների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերը: Անդրադարձ է կատարվել ներդրումային տարբեր հայտերի շրջանակում պետական գույքի տրամադրման պայմաններին, պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի:  

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal