Էրդողանը ԵՄ-ին քննադատել է փախստականների օգնելու խոստումները չկատարելու համար
INTERNATIONAL NEWSԵՄ երկրները չեն կատարել միգրացիոն համաձայնագրով Թուրքիայի առջեւ իրենց պարտավորությունները, այն դեպքում, երբ Անկարան սիրիացի փախստականների օգնությանն է ուղղել 35 մլրդ դոլար, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք փախստականների կարիքների համար 35 մլրդ դոլար ենք ծախսել, որոնք մեզ մոտ հասնում են գրեթե 4 միլիոնի: ԵՄ-ն խոստացել էր, որ նյութական օգնություն ցույց կտա, բայց այն չի կատարել, ներդրել է խորհրդանշական գումար: Թուրքիան այն երկիրն է, որն ամենից շատ է հումանիտար օգնություն ցույց տալիս: Սա խղճի, այլ ոչ թե փողի հարց է»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում:
ԵՄ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները 2016 թվականի մարտի կեսին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիրը: Այն, մասնավորապես, նախատեսում էր Անկարային ֆինանսկան օգնության ցուցաբերում փախստականներին ընդունելու, բոլոր ապօրինի միգրանտներին Թուրքիա վերադարձնելու եւ «մեկը մեկին» սկզբունքով Թուրքիայից սիրիացի օրինական միգրանտներին Եվրամիության կողմից ընդունելու համար: