Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ոգևորության, ՀՀԿ–ին ջախջախելուց, հայհոյելուց հաճույք ստանալու փուլը մոտենում է ավարտին»

INTERVIEW

Նախաձեռնությունների ազգային կենտրոն հ/կ միավորման ղեկավար Վարդան Թունյանի կարծիքով, այսօր թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտում առկա մարտահրավերներ կան:

«Հիմա մարտահրավերներով լի ժամանակահատված է: Նախ, մասնավորապես, կապված Արցախի հարցի հետ: Ալիևի և Փաշինյանի ծանոթությունը, ԱԳ նախարարների ինտենսիվ հանդիպումները, բանակցությունները… Կարծես տպավորություն է ստեղծվում, որ ինչ–որ բան պետք է լուծվի, ստորագրվի: Համենայն դեպս, այդ մասին հայտարարում է ադրբեջանական կողմը, իսկ հայկական կողմը, կարծես, չի հերքում»,– մեզ հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ արցախյան հարցը մեր ներքաղաքական օրակարգում միշտ ամենակարևոր հարցերից է եղել:

«Ուղղակի մի քիչ հիասթափված եմ մեր քաղաքական դաշտի մասնակիցներից, որովհետև շատ թույլ արձագանք է լինում: Այդ արձագանքը անհատ գործիչների մակարդակով է: Իսկ կուսակցությունները, կարծես, շատ պասիվ են ու կաշկանդված»,– նշեց Վ. Թունյանը՝ հավելելով, որ խոսքը նաև արտախորհրդարանական ուժերի մասին է: 

«Ներկայիս փուլում քաղաքական դաշտն ինքնակազմակերպվելու շատ լուրջ խնդիրներ ունի: Ուժերը դեկտեմբերի 9–ից ինքնագնահատման և իրենց տեղը գտնելու խնդիր ունեն: Օրինակ՝ ՀՅԴ–ն բավականին ճկուն ու կենսունակ գտնվեց, նրանք փոխեցին իրենց ներկայացուցչին: Չեմ ասի, թե արմատական քայլ էր, բայց, ամեն դեպքում, թարմություն մտցրեց և սփյուռքում ներգրավվածության չափն ավելացրեց: Ցույց տվեցին իրենց ուժը, որ համահայկական կուսակցություն են, և իշխանությունն այս կամ այն կերպ ստիպված կլինի հաշվի նստել իրենց հետ: Իսկ, օրինակ, «Օրինաց երկիրը» միգուցե ավելի ճիշտ կվարվեր, եթե ինքնալուծարվեր: Համենայն դեպս, Արթուր Բաղդասարյանի քայլն ավելի համարձակ և արժանավայել եմ համարում, քան տասնյակ կուսակցություններում առկա այն իրավիճակը, որոնք չեն ինքնալուծարվել, նախագահները հրաժարական չեն տվել, բայց նաև որևէ ակտիվ դերակատարություն չունեն և չեն էլ պատրաստվում ունենալ քաղաքական կյանքում: Պարզապես իրենց շուրջը հավաքել են մարդկանց և կուսակցություն–կուսակցություն են խաղում: Մինչդեռ պետության մեջ տեղի են ունենում գլոբալ գործընթացներ, կան թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ, բայց որևիցե կուսակցություն որևէ լուրջ օրակարգ չի առաջարկել»,–ասաց նա:

Խոսելով ներքին մարտահրավերներից՝ Վ. Թունյանն այդ մարտահրավերները կրկին կապեց Արցախի խնդրի հետ:

«Մենք, փաստորեն, հայտարարում ենք, որ տարածքներ չունենք զիջելու, հայ ժողովուրդն իր ամբողջականության մեջ գտնում է, որ տարածքներ չունի զիջելու, բայց մի ներքին վախ կա. մենք նշում ենք, որ չենք զիջելու, բայց, միևնույն ժամանակ, խոսում ենք փոխզիջումների մասին: Բայց ի՞նչ ունենք մենք զիջելու: Այս հարցերի մասին քաղաքական գործիչները պետք է ազնիվ խոսեն հասարակության հետ…

Ես տպավորություն ունեմ, որ Ն. Փաշինյանն արտաքին և, մասնավորապես, Արցախյան հիմնահարցի լուծման ուղղությամբ Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարական ազդեցության ներքո է գտնվում, գնում է այդ ճանապարհով: Իհարկե, առաջ քաշելով այս վարկածը՝ չեմ պնդում, որ բոլոր կետերով դա համընկնելու է, բայց այդպիսի տպավորություն է առաջանում»,–ասաց նա՝ ընդգծելով, որ այդպիսի տպավորություն է ստացել մի քանի ազդակներից հետո, որոնցից վերջինը ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դիվանագետ Վլադիմիր Կարապետյանի նշանակումն էր վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում:

«Ես ուզում եմ փաստել, որ էյֆորիկ ոգևորության, ՀՀԿ–ին ջախջախելուց, հայհոյելուց հաճույք ստանալու փուլը մոտենում է ավարտին: Այդ իմաստով հասարակությունն արդեն ավելի լուրջ ու առարկայական է նայելու իշխանության ցանկացած գործողություն թե՛ արտաքին դաշտի, թե՛ ներքին հարցերի առումով»,–ասաց նա:

Վարդան Թունյանը նաև շեշտեց այն մասին, որ ՀՀԿ–ականները փորձում են զբաղվել քաղաքականությամբ՝ ադեկվատ չգնահատելով իրավիճակը:

«Եթե նրանք ցանկություն ունեն ինչ–որ ձևով պայքարել Փաշինյանի իշխանության դեմ, ինչ–որ օգուտ տալ, ապա եթե չեն ինքնալուծարվում, գոնե պետք է չերևան քաղաքական դաշտում: Իրենց թվում է, որ կարևոր դեր են կատարում՝ շատ հաճախ նաև տեղին քննադատելով ներկայիս իշխանությանը: Բայց ամբողջ զավեշտն այն է, որ իրենք դրանով արժեզրկում են այդ ճիշտ գաղափարներն այն իմաստով, որ հենց իրենք են դա արտահայտում: Դրանով իրենք վնաս են տալիս առողջ քաղաքական դաշտի կայացմանը: Այդպես իրենք փակում են առողջ, ռեալ ու նոր քաղաքական ուժերի ի հայտ գալը՝ ուշադրությունն արհեստականորեն սևեռելով իրենց վրա: Իրենք չեն հաշտվում այն կարգավիճակի հետ, որ արդեն հեռանալու և լռելու ժամանակն է: Իրենց ասածը չի ընկալվում հասարակության կողմից: Իսկ իշխանության համար այն որևէ վտանգ չի ներկայացնում: Իշխանությունը կասի՝ «դե, ՀՀԿ–ն է ասողը»,–նշեց նա՝ ընդգծելով, որ չի ուզում որևէ մեկին վիրավորել, և այստեղ խոսքը քաղաքական կուսակցության պատասխանատվության մասին է՝ իրենց իշխանության տարիներին առկա արատավոր երևույթների իմաստով:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal