Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեղուկ գազի ներկրմամբ զբաղվող ընկերությունը դիմում է Երևանի քաղաքապետին և երկրի վարչապետին

INTERVIEW

Լարսը երբ փակվում է, բնականաբար հնարավոր չի լինում Հայաստան ապրանք ներկրել: Եվ դա վերաբերում է բոլոր ապրանքատեսակներին: Եվ եթե, օրինակ, սննդի դեպքում հնարավոր է մոտավորապես հաշվարկել, թե տվյալ ժամանակահատվածի համար որքան ապրանք է հարկավոր կուտակել, ապա հեղուկ գազի դեպքում դա անհնար է: Հեղուկ գազը համարվում է պայթյունավտանգ ապրանք, և հնարավոր չէ Լարսի փակվելու հանգամանքը հաշվի առնելով՝ նախապես հեղուկ գազ կուտակել, որպեսզի խնդիրներ չլինեն:

«Գազ պրոպան» ընկերության փոխտնօրեն Ժիրայր Յախանեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբ Լարսի ճանապարհը բացվում է, իրենք ներկրում կատարում են, սակայն երբ ճանապարհը փակվում է, սպասում են մինչև այն բացվի:

«Մի խմբաքանակ բերել ենք, որոշ ժամանակ աշխատել ենք, բայց հիմա հնարավոր է, որ նորից ճանապարհը ժամանակավորապես փակվի և հնարավոր չլինի նոր խմբաքանակ բերել: Այս պահին դեռ պարզ չէ, չեմ կարող ոչինչ ասել, թե վաղը ինչ կլինի: Եթե վաղը բացվեց, վաղը ևեթ մեքենաները նորից կսկսեն գալ, եթե ոչ՝ ոչ»,– ասաց Ժ. Յախանեսյանը:

Խոսելով հայաստանյան պաշարների մասին՝ նա նշեց, որ բոլորը խոսում են պաշարներ կուտակելու մասին, սակայն քչերն են հասկանում, որ Հայաստանի պահանջարկին համապատասխան պաշարներ կուտակելու համար հարկավոր է մոտավորապես Սահարա անապատի չափ տարածք զբաղեցնել: Մյուս կողմից, եթե անգամ պաշարներ կուտակեն, ապա պետք է հաստատ իմանան, որ դրանից հետո ազգովի ապրելու են ատոմային ռումբի վրա, ինչն ամեն վայրկյան կարող է պայթել:

«Օրենքներ կան, որոնք պետք է պահպանել: Եվ երբ խոսք է լինում պաշարների մասին, պետք է հաշվի առնել, որ սեյսմակայունություն չունեցող, կայծակների մեծ հավանականություն ունեցող երկրում չի կարելի նման պաշարներ կուտակել: Այսինքն, մեր բնակլիմայական պայմաններից ելնելով՝ հնարավոր չէ անսահմանափակ քանակությամբ պաշարներ կուտակել: Տեղեր կարող ենք ապահովել, օրինակ, յուրաքանչյուր շենքի տակ պահեստներ կառուցենք, բայց այդ շենքերի բնակչությանը, ազգաբնակչությանը կնստեցնենք ռումբերի վրա: Այսինքն, թուրքերից ավելի մեծ վտանգի տակ կդնենք բոլորի կյանքը: Այնպես որ, այդքան հեշտ չէ այդ ամենն իրականացնելը, ինչպես որ կարծում են շատերը: Հեղուկ գազը հացահատիկ չի, որ բերենք պահեստավորենք, մի քիչ էլ փչանա, մտածենք՝ ոչինչ: Եթե պահեստավորման ժամանակ հանկարծ մի բան պատահի, որից որևէ մեկն ապահովագրված չէ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի: Այդ ժամանակ բոլորը կսկեն հարցնել, թե ինչո՞ւ էին պահեստավորում»,– ասաց Ժ. Յախանեսյանը:

Կարճ ասած՝ ոլորտը բավականին նուրբ կառավարվող և նեղ մասնագիտական է: Եվ, բնականաբար, չի կարելի հարցերին մատների արանքով նայել: Մյուս կողմից էլ շուկան ազատականացնելու նպատակով այսօր հեշտացվել է պայթյունավտանգ այս վառելիքի ներկրման հնարավորությունը: Բայց, մասնագետի խոսքով, դա էլ իր հերթին է վտանգներ առաջացրել, որի մասին որևէ մեկը չի խոսում:

«Այսօր Երևանում ամենամեծ վտանգն այն է, որ շատ գազալցակայաններ ընդամենը մի թղթի թույլտվությամբ են գործում, ինչը խիստ վտանգավոր է: Մարդիկ ավտոտնակների մեջ գազալցակայաններ են սարքում, բենզալցակայանների մեջ գազալցակայաններ են կառուցում: Ամբողջ աշխարհում նման բան գոյություն չունի: Նման անգլուխ բաներ միայն մեզ մոտ է լինում: Եվ ցավալի է, որ այսօրինակ խնդիրների մասին որևէ մեկը չի խոսում, բայց բոլորը խոսում են պաշարների մասին: Որևէ մեկը չի խոսում նաև այն մասին, թե մենք որքանո՞վ իրավունք ունենք մարդկանց կյանքը վտանգելու: Ես ցանկանում եմ ձեր միջոցով դիմել Երևանի քաղաքապետին, երկրի վարչապետին և տեղեկացնել, որ նման պայմանների պատճառով, եթե հանկարծ որևէ դեպք լինի, ամբողջ Երևանի կեսը օդ կբարձրանա: Պատեհ, անպատեհ տեղերում, որևէ նորմին չհամապատասխանող գազալցակայաններ են բացվում, ինչի իրավունքը չկա: Դրանք այն մարդիկ են, որոնք նախկինից գումարներ են կուտակել, հիմա էլ նման գործունեությամբ են որոշել զբաղվել: Ես չեմ կարծում, որ այսօրվա գազալցակայանները պետական կառույցների կողմից տրված թույլտվությունների հիման վրա են բացվում: Ինքնագլուխ սարքում են: Ասեմ ավելին, մենք նման գործունեություն ծավալելու թույլտվություն ստանալու համար սենյակներով թղթեր ենք հավաքել, բայց այսօր մարդիկ մի թղթի կտոր են վերցնում ու ասում են, որ գազալցակայան կառուցելու իրավունք ունեն, ու կառուցում են: Այ, սրա մասին պետք է իշխանությունները մտածեն»,– ասաց Ժ. Յախանեսյանը:

«Գազ պրոպան» ընկերության փոխտնօրենը նշեց նաև, որ այս ամենում մեղավորություն ունեն նաև այն անձինք, ովքեր որոշել են օգտվել երկրում տիրող խառը իրավիճակներից: Եվ քանի դեռ նոր իշխանությունները զբաղված են բազմաթիվ այլ հարցեր լուծելով, որոշ ճարպիկներ էլ որոշել են իրենց համար եկամուտի աղբյուր ստեղծել: Ժ. Յախանեսյանը թեև համոզված է, որ նման ապօրինությունները ժամանակի ընթացքում կվերանան, բայց քանի որ իշխանությունները կարծես թե նման խնդիրներով զբաղվելու դեռ ժամանակ չունեն, մտավախություն ունի, որ մինչ այդ կարող է որևէ դժբախտ դեպք պատահել: 

«Ախր ներկրումն էլ պետք է ճիշտ լինի: Ապրանքը միայն վերցնել, բերելը չէ: Բերելուց հետո այն հարկավոր է ճիշտ և անվտանգ ձևով տեղավորել, պահպանել: Եվ վերջապես այդ ոլորտով պետք է մասնագետները զբաղվեն: Չի կարելի նման հարցերին մատների արանքով նայել: Մենք այս հարցով ցանկություն ունենք շատ հիմնավորապես զբաղվել, և այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն հայաստանյան շուկայում գործունեություն ծավալել, պետք է բոլորին հրավիրենք, քննարկենք և համընդհանուր ծրագիր ներկայացնենք իշխանություններին, որպեսզի կառավարությունն այս հարցին վերջնական լուծում տա: Խոսքն առավելապես վերաբերում է ժողովրդի անվտանգությանը: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, այստեղ էլ հարցեր կան: Նրանք, ովքեր երկար տարիներ գործունեություն են ծավալում, ամեն ինչ անում են, որ գները կայուն մնան, իսկ առավ– փախավները միանգամից գերշահույթ ստանալու և հետո երկրից փախչելու մասին են մտածում: Դրա համար էլ, հենց գազ չի լինում, միանգամից գները բարձրացնում են: Եվ որևէ մեկն այս մասին չի խոսում: Եվ ստացվում է, որ ժողովրդի վրա բոլորը թքած ունեն»,– ասաց Ժ. Յախանեսյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer