Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ըստ ռուս փորձագետների՝ Նիկոլ Փաշինյանը խանդում է Արմեն Սարգսյանին

INTERNATIONAL NEWS

eadaili.com-ը «Վարչապետ ՆիկոլՓաշինյանը դժբախտություն  ունի  խորհրդատուների թիմի հետ կապված» վերնագրով հոդվածում գրում է, որ «Vesti FM» ռադիոկայանի «Նախկինները» հաղորդման ժամանակ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի (MING) տնօրեն Ալեքսեյ Մարտինովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «դժբախտություն ունի խորհրդատուների թիմի հետ կապված», և հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետը ավելի ուշադիր կլսի մասնագետների, փորձառու և իրավասու մարդկանց կարծիքները, իսկ այդպիսի մարդիկ Հայաստանում շատ են: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ռուս փորձագետը, Նիկոլ Փաշինյանի բախտը բերել է, որ այսօր Հայաստանի նախագահն է Արմեն Սարգսյանը (չշփոթել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ): Ըստ Մարտինովի, նա եղել է Հայաստանի նախկին վարչապետ, եվրոպական տարբեր երկրներում դեսպան և շատ փորձառու անձ է: Փորձագետը խորհուրդ է տալիս Փաշինյանին օգտագործել նախագահի փորձը, լսել նրա խորհուրդները: Այնուամենայնիվ, ինչպես Մարտինովին ասել են իր հայ գործընկերները, վարչապետի և նախագահի հարաբերությունները լավ չեն զարգանում: Ինչո՞ւ է այդպես, ոչ ոք չգիտի: Հնարավոր է, որ դա որոշակի խանդ է՝ կապված այն հանգամանքի հետ, որ այդ մարդը՝ Արմեն Սարգսյանը, ինքնաբավ է և կյանքում ամեն ինչի հասել է աստիճանաբար, ամեն ինչի հասել է ըստ անհրաժեշտության, լինելով ֆիզիկայի պրոֆեսոր՝ կայացել է որպես խորհրդային գիտնական, իսկ նոր ժամանակներում արդեն կայացել է որպես քաղաքական գործիչ, դարձել դիվանագետ, վարչապետ և այսօր արդեն՝ նախագահ: Դա Փաշինյանին, որպես փողոցային քաղաքական գործչի, կոմպլեքսավորում է, քանի որ վերջինս կտրուկ և մեկ ծափով է ստացել ամեն ինչ, և նա սրտի խորքում հասկանում է, որ իր մոտ առկա է դատարկություն, չկա փորձ, չկա իմացություն, չկա ոչ մի ռազմավարություն: Հաղորդմանը մասնակցող փորձագետները տարակուսանք են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Նիկոլ Փաշինյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի քաղաքական խնդիրը լուծելու վերաբերյալ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ առիթով Ալեքսեյ Մարտինովն ասել է, որ Դավոսը իրենց համար ուրիշ հարթակ է, սովորաբար Դավոսը տնտեսական համաժողով է, այլ ոչ թե քաղաքական, բայց նման հանդիպում կազմակերպվել է, և սա «ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգը մեզանից վերցնելու փորձ է»: Ըստ Մարտինովի, Դավոսյան հանդիպումներից հետո ինտրիգ առաջացնելու համար Փաշինյանը ժամանել է Մոսկվա և շատ զարմացել, որ այստեղ ոչ ոք նրան չի սպասում գրկաբաց: Ստացվեց այնպես, որ Դավոսից եկած «մեծն Փաշինյանին» հանդիպելու համար Ռուսաստանի նախագահի ժամանակացույցում նրան հանդիպելու ժամանակ չկար, քանի որ փաստացի վերջինս իրոք զբաղվում է աշխարհի հարցերով: Ինչևէ: Իսկ Փաշինյանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին ընդհանրապես եզրագծին մոտ խաղ էր: Պարզ է, որ հանձնաժողովում հիմա Հայաստանն է նախագահում: Եվ Փաշինյանը հրապարակային, տեսախցիկների առաջ ինքնախոստովանություններ արեց՝ ասելով, որ այո՛, նախկինում, երբ ինքը «Ելք» դաշինքի անդամ էր և ընդդիմություն, դեմ է քվեարկել Հայաստանի՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցության հարցին, քանի որ այդ ամենը անհասկանալի ու կասկածելի է: Լսի՛ր, դու երկրի առաջնորդն ես, եկել ես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին և այդպիսի տրամաբանության խո՞սք ես ցույց տալիս: Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ ԵԱՏՄ–ին անդամակցությունը Հայաստանի համար զգալիորեն ավելացրել է տնտեսական զարգացման աստիճանը: Հայկական ապրանքների համար բացվել է ռուսական շուկան, արդյունքում իրականացվում է կոմպոտների, ջեմերի, հայկական գինիների անմաքս ներկրում, և այս ամբողջ հայկական ապրանքը հայտնվել է ամենուր, և մենք բոլորս դա շատ սիրում ենք: Իսկ հիմա եկել է Հայաստանի վարչապետը և ասում է, որ այս ամենը կասկածելի է և անհասկանալի: Միայն ԵԱՏՄ մասնակցային մեխանիզմների շնորհիվ մոտ 12% –ով ավելացել է հայկական ապրանքների արտահանումը: Արդարության համար պետք է նշել, որ նման աճը գրանցվել է 2017 թվականի արդյունքներով, իսկ ահա 2018 թվականի արդյունքներով աճն այլևս այդպիսին չէ: Իհարկե, եթե Հայաստանը ապրում է հեղափոխության, իշխանությունը տապալելու, ընտրությունների և կրկին ընտրությունների անվերջանալի ռեժիմում, պարզ է, որ տնտեսությունը տեղապտույտ է տալու: Փողը ցնցումներ չի սիրում:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal